«Crypto.com Arena» (նախկինում հայտնի որպես «Staples Center»), բազմաֆունկցիոնալ մարզահամերգային համալիր, որը տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Բացվել է 1999 թվականին։ Գտնվո��մ է «Los Angeles Convention Center»-ի մոտ։ Տարբեր սպորտային մրցումների և զանգվածային միջոցառումների անցկացման վայր է։

Crypto.com Arena
Տեսակտափօղակով հոկեյի արենա, մարզասրահ և բազմաֆունկցիոնալ համալիր
Մարզաձևտափօղակով հոկեյ և բասկետբոլ
Ամբողջական անվանումCrypto.com Arena
ՏեղագրությունԼոս Անջելես
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1998 թ.
Անվանված էCrypto.com?
Բացված1999 թ. հունիս
ԿառուցողPCL Construction
Կառուցման գին$ 375 միլիոն USD
ՃարտարապետNBBJ
ՍեփականատերAnschutz Entertainment Group
ԳործաղեկավարAnschutz Entertainment Group
Տարողությունբասկետբոլ՝ 19 060 (Կլիպերսի խաղեր)
18 997 (լեյքերսի խաղեր)
հոկեյ՝ 18 118
արենա ֆուտբոլ՝ 16 096
համերգ՝ 20 000
բռնցքամարտ/ռեստլինգ՝ 21 000
Տնային թիմԼոս Անջելես Կլիպերս (NBA) (1999-ներկա)
Լոս Անջելես Լեյքերս (NBA) (1999-ներկա)
Լոս Անջելես Քինգս (NHL) (1999-ներկա)
Լոս Անջելես Սփարքս (WNBA) (2001-ներկա)
Լոս Անջելես Ավենջերս (AFL) (2000-2008)
Լոս Անջելես Դի-Ֆենդերս (Դի-Լիգա) (2006-2010)
Կայքcryptoarena.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Crypto.com Arena Վիքիպահեստում

Հանդիսանում է «Լոս Անջելես Քինգս», «Լոս Անջելես Կլիպերս», «Լոս Անջելես Լեյքերս», «Լոս Անջելես Սպարքս», «Լոս Անջելես Էվենջերս» սպորտային ակումբների տնային հարկը։ Մարզահամալիրը 5 պրոֆեսիոնալ սպորտային ակումբների միակ տնային հարկն է։

Պատմություն

խմբագրել

Մարզահամալիրի շինարարությունը մեկնարկել է 1998 և ավարտվել 1999 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է $375 մլն ԱՄՆ դոլար։ Բացումը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 17-ին, որի ժամանակ համերգով հանդես եկան Բրյուս Սպրինգստինը և E Street Band-ը։

Յուրաքանչյուր տարի «Crypto.com Arena»-ում անցկացվում է ավելի քան 250 միջոցառում, որին մասնակցում է մոտ 4 մլն մարդ[1]։ Բացվելուց ի վեր մարզահամալիրում կազմակերպվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչի 7, Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչի 3 խաղ, գեղասահքի ԱՄՆ առաջնությունը, Հոկեյի ազգային լիգայի բոլոր աստղերի հանդիպումը 2002 թվականին, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի հանդիպումը 2004 թվականին, WTA Ամփոփիչ մրցաշարը 2002-2005 թվականներին, Լատինական Գրեմմիի առաջին մրցանակաբաշխությունը 2000 թվականին, Գրեմմի մրցանակաբաշխությունը՝ 2000 թվականից (բացառությամբ 2003 թվականը), 2009 թվականի Գեղասահքի աշխարհի առաջնությունը, Էքստրեմալ խաղերի աշխարհի առաջնությունը 2003 թվականից, բազմաթիվ համերգներ և բոքսի առաջնություններ։ «Ռեսլմանիա 21»-ի ժամանակ գրանցվեց հանդիսատեսի ռեկորդային քանակ՝ 20 193։ Այս ռեկորդը գերազանցվեց կիսամիջին քաշայիններ Մոսլի Շեյնի և Անտոնիո Մարգարիտոյի հանդիպման ժամանակ, որին ներկա էր 20 820 հանդիսական[2]։

2009 թվականի հուլիսի 7-ին համալիրում անցկացվեց Մայքլ Ջեքսոնի հիշատակի հանրային արարողությունը։

2013 թվականի հոկտեմբերին «Սթեյփլս Սենթր»-ում տեղի ունեցավ «League of Legends» համակարգչային խաղի համաշխարհային կիբերսպորտային առաջնությունը[3]։

Կառուցվածք

խմբագրել

«Crypto.com Arena»-ն զբաղեցնում է 88 257,9 մ² տարածք։ Մարզահամալիրի չափը՝ 28,7 մ x 61,0 մ։ Բարձրությունը՝ 45,7 մ[4]։ Տարողունակությունը՝ 20 000 հանդիսատես՝ համերգների ժամանակ, 19 067 հանդիսական բասկետբոլային խաղերի, 18 118 հանդիսական՝ հոկեյի և ֆուտբոլային հանդիպումների ժամանակ[1][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «AEG Staples Center» (Press release). AEG Worldwide. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  2. Dwyre, Bill (2009 թ․ հունվարի 25). «Shane Mosley Shows He's Not Finished». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
  3. Farokhmanesh, Megan (2013 թ․ հոկտեմբերի 5). «League of Legends 2013 World Championship winner crowned». Polygon. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  4. «L.A. Facilities: Staples Center». Los Angeles Sports Council. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  5. «Guest Services: Seating Capacity». Staples Center. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Արխիվացված 2012-11-24 Wayback Machine (անգլ.)