Սերբիայի քաղաքականություն

Սերբիայի քաղաքականությունը հիմնված է խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքի վրա։ Սերբիայի վարչապետը Սերբիայի կառավարության ղեկավարն է, Սերբիայի նախագահը՝ պետության ղեկավարը։ Սերբիան խորհրդարանական հանրապետություն է, որը իշխանությունը բաժանում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների։

Իշխանություն

խմբագրել

Գործադիր

խմբագրել

Գործող նախագահը Ալեքսանդր Վուչիչն է։ Վարչապետը վերահսկում է իշխանության գործադիր ճյուղը և ղեկավարում է կառավարությունը։ Նախագահի ընտրություններն անցնում են համաժողովրդական քվեարկությամբ, պետության ղեկավարն ընտրվում է 5 տարով և չի կարող պաշտոնավարել երկու ժամկետից ավելի։ Ընդ որում, նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային պաշտոն է։

Վարչապետը նշանակում է իր կառավարության անդամներին։ Իշխանության լիազորությունները ներկայացված են վարչապետի, նրա տեղակալների և այլ նախարարների մոտ[1]։

Օրենսդիր

խմբագրել
 
Սերբիայի խորհրդարանի շենքը

Սերբիայի Խորհրդարանը մապալատ է։ Բաղկացած է 250 պատգամավորից, որոնք համամասնական ընտրակարգով ընտրվում են գաղտնի քվեարկությամբ[2]։

Դատական

խմբագրել

Սերբիայում բարձրագույն դատարանը Գերագույն վճռաբեկ դատարանն է, որը քննում է տարբեր գործերի (այդ թվում՝ քրեական) վերաբերյալ որոշումները, որոնք բողոքարկվել են ստորին ատյանների դատարաններում։ 2008 թվականից դատարանների կազմակերպման մասին օրենքի համաձայն՝ երկրում դատարանների թիվը 168-ից նվազել է մինչև 64։ Ստեղծվել են Սերբիայի բազային, բարձրագույն և վերաքննիչ դատարանները, ինչպես նաև Գերագույն վճռաբեկ դատարանը[3]։ Կան նաև հատուկ դատարաններ՝ առևտրային դատարան, առևտրային վերաքննիչ դատարան և Սերբիայի վարչական դատարան։

Ընտրություններ

խմբագրել

Սերբիան բազմակուսակցական համակարգի կողմնակից է. երկրում արձանագրվել են բազմաթիվ քաղաքական կուսակցություններ։ Համակարգը թույլ չի տալիս մեկ կուսակցության դառնալ իշխող և պարտադրում է կուսակցություններին կոալիցիոն կառավարություն ձևավորելու նպատակով կոալիցիաներ ձևավորել։ Ընտրություններն անցկացվում են խորհրդարանական, մարզային և քաղաքային մակարդակներում յուրաքանչյուր 4 տարին մեկ։

Միջազգային հարաբերություններ

խմբագրել

Սերբիան ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և այլ կազմակերպությունների անդամ է։ Սերբիայի առաջատար ռազմավարական գործընկերներն են Եվրամիությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը։ Սերբիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է և համապատասխան պահանջներ է կատարում բանակցությունների վարման շրջանակներում[4]։ Նա նաև ԱՀԿ-ին անդամակցելու թեկնածու է[5]։

2008 թվականի փետրվարի 17-ին ալբանացիները հռչակել են նրա անկախությունը։ ՄԱԿ-ի մի շարք անդամներ Կոսովոն ճանաչել են անկախ պետություն, մինչդեռ Սերբիա�� և ՄԱԿ-ի մյուս անդամների զգալի մասը Կոսովոն անկախ չեն ճանաչում։ Սերբիայի կառավարությունը, պնդելով Կոսովոյի բոլոր բնակիչների համար նորմալ կյանքի հասնելու ցանկության մասին, հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի ճանաչում նրա անկախությունը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  3. http://www.osce.org/serbia/82759?download=true
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  5. «World Trade Organization, Country Profile, Serbia». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.