Սեռական գրգռում
Սեռական գրգռում, մարդու կամ կենդանու օրգանիզմում փոփոխություններ, որոնք տեղի են ունենում սեռական խթանների ազդեցության տակ։ Սա սեռական ցիկլի չորս փուլերից առաջինն է։ Մարդու մոտ սեռական գրգռումը նախորդում է սեռական ակտի անմիջական սկսմանը, ձեռնաշարժության ժամանակ[1][2]։ Որպես կանոն՝ դա տեղի է ունենում էրոտիկ նյութերի դիտման և ընթերցանության, սեռական թեմայով զրույցի, էրոգեն գոտիների, հիշողությունների, հաղորդակցության վրա ազդեցության արդյունքում[3]։
Սեռական գրգռման բաղադրիչներ
խմբագրելՍեռական գրգռման բաղադրիչներն ընդհանուր են տղամարդկանց և կանանց համար[4][4]։
- Շնչառության հաճախականության բարձրացում
- Անոթազարկի հաճախականության բարձրացում
- Արյան ճնշման բարձրացում
- Մկանային տոնուսի բարձրացում
- Թքարտադրության բարձրացում
- Բբերի ընդլայնում
- Պտուկների էրեկցիա
- Տեսքի, ձայնի և վարքագծի մեջ փոփոխություններ
Սեռական գրգռման բաղադրիչները տղամարդու մոտ[4].
Սեռական գրգռման բաղադրիչները կնոջ մոտ.
- Ծլիկի էրեկցիա
- Հեշտոցի խոնավացում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «horny - definition of horny by the Free Online Dictionary, Thesaurus and Encyclopedia». Thefreedictionary.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ DeVita-Raeburn, Elizabeth. "Lust For The Long Haul". Psychology Today. 2008-12-26
- ↑ «aroused synonym». Synonyms.net. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Your introduction to foreplay». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական գրգռում» հոդվածին։ |