Սենդի Դենիս
Սենդի Դենիս (անգլ.՝ Sandy Dennis, ապրիլի 27, 1937[1][2][3], Հասթինգս, Նեբրասկա, ԱՄՆ - մարտի 2, 1992[1][2][3][…], Վեսթփորթ), ամերիկացի դերասանուհի, 1967 թվականին «Օսկար» մրցանակի դափնեկիր։
Սենդի Դենիս անգլ.՝ Sandy Dennis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1937[1][2][3] |
Ծննդավայր | Հասթինգս, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 2, 1992[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Վեսթփորթ |
Գերեզման | Lincoln Memorial Park |
Կրթություն | Lincoln High School?, HB Studio և Nebraska Wesleyan University? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍանդրա Դեյլ «Սենդի» Դենիսը (անգլ.՝ Sandra Dale «Sandy» Dennis) ծնվել է 1937 թվականի ապրիլի 27-ին Նեբրասկա նահանգի Հասթինգս քաղաքում՝ Իվոնի քարտուղար և փոստային ծառայող Ջեկ Դենիսի ընտանիքում։ Նրանից բացի՝ ընտանիքը նաև ուներ Ֆրենկ անունով որդի։ Նրա մանկությունն անցել է Լինքոլն քաղաքում, որտեղ եղել է թատերախմբի անդամ, իսկ 19 տարեկանում Դենիսը տեղափոխվել է Նյու Յորք։
1956 թվականին Սենդի Դենիսը առաջին քայլերն է արել հեռուստատեսությունում, իսկ 1961 թվականին նա առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ «Շքեղությունը խոտի մեջ» ֆիլմում։ Քիչ ավելի ուշ սկսվել է նրա թատերական կարիերան, և արդեն 1963 թվականին նա արժանացել է «Թոնի» մրցանակի՝ «Լավագույն սկսնակ դերասանուհի» անվանակարգում՝ «Հազար ծաղրածուներ» պիեսում իր խաղացած դերի համար։ Մեկ տարի անց նա նորից «Թոնի» մրցանակ ստացել է՝ «Յուրաքանչյուր չորեքշաբթի» պիեսում իր դերի համար։ 1966 թվականին դերասանուհին խաղացել է Ջորջ Սիգալի կերպարի հարբեցող կնոջ՝ Հանիի դերը «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմում, մի դեր, որը նրան բերել է «Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։ Նրա հաջորդ հաջողված դերերից են եղել Սիլվիան ՝ Բել Կաուֆմանի «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում (1967), Սառան՝ «Քաղցր նոյեմբեր» ռոմանտիկ կինոնկարում (1968), և Մոնան՝ Էդա Գրաժիկի «Արի՛ ինձ հետ հանդիպման, Ջիմմի՛ Դին, Ջիմմի՛ Դին» (1982) պիեսի էկրանավորման մեջ։
Երկար ժամանակ ապրել է ջազային երաժիշտ Ջերրի Մալիգանի հետ, որից բաժանվել է 1976 թվականին։ 1980 թվականից մինչև 1985 թվականը ապրել է դերասան Էրիկ Ռոբերտսի հետ։
Սենդի Դենիսը մահացել է քաղցկեղից 1992 թվականի մարտի 2-ին՝ 54 տարեկան հասակում, Կոնեկտիկուտ նահանգի Ուեստպորտ քաղաքում։
Ֆիլմերի ընտրանի
խմբագրել- «Վազող հնդկացին» (1991), տիկին Ռոբերտսի դերում
- «Սատանայի հեռախոսը» (1988), մորաքույր Լյուսիի դերում
- «Տարօրինակ ծնողներ» (1989), Միլլի Դյուի դերում
- «Ուրիշ կին» (1988), Քլերի դերում
- «Արի՛ ինձ հետ հանդիպման, Ջիմմի՛ Դին, Ջիմմի՛ Դին» (1982), Մոնայի դերում
- «Տարվա եղանակներ» (1981), Էնն Քոլանի դերում
- «Աստված հրամայել է ինձ» (1976), Մարթա Նիկոլասի դերում
- «Եկվորները» (1970), Գվեն Քելլերմանի դերում
- «Սիրո հպումը» (1969), Ռոզամունդ Սթեյսիի դերում
- «Այն ցուրտ օրը զբոսայգում» (1969), Ֆրենսիս Օսթինի դերում
- «Քաղցր նոյեմբեր» (1968), Սառա Դիվերի դերում
- «Աղվես» (1967), Ջիլ Բենֆորդի դերում
- «Ներքև տանող աստիճանով դեպի վեր» (1967), Սիլվիա Բարեթի դերում
- Երեք քույր (1966), Իրինայի դերում
- «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966), Հանիի դերում
- «Շքեղությունը խոտի մեջ» (1961), Քեյի դերում
Պարգևներ
խմբագրել- «Օսկար» 1967 թվական՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգ («Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմ)
- «Թոնի»
- 1963 թվական՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր պիեսում » անվանակարգ («Հազար ծաղրածուներ» պիես)
- 1964 թվական՝ «Լավագույն կանացի դեր պիեսում» («Յուրաքանչյուր չորեքշաբթի» պիես)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենդի Դենիս» հոդվածին։ |