Սեյմարե
Սեյմարե (պարս.՝ سیمره [simareh]), Իրանի արևմտյան գետերից մեկը։ Քարխեի վտակներից մեկը, երկարությունը՝ 417 կմ, ակունքի բարձրությունը՝ 1218 մ, գետաբերանը՝ 520 մ[1]։
Սեյմարե | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 417 |
Ավազան | Քարխե/Խաուր էլ Մուրայս |
Ջրահոսք | |
Ակունք | Կարասու/Գամասիաբ |
Ակունքի տեղակայում | 34.17687/47.34661 |
Բարձրություն | 1218 մ |
Գետաբերան | Քարխե |
Գետաբերանի տեղակայում | 33.0966/47.5258 |
Բարձրություն | 520 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ջեզման գետ, Զալ, Qarasu River?, Gamasiab River?, Cheshmeh Sefid River (Lorestan)?, Chobin River?, Zarangush River?, Chardavol River?, Darreh Shahr River?, Kolah Ju River? և Sikan River? |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Քերմանշահ/Լոռեսթան/Իլամ |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Սեյմարեն սկիզբ է առնում Իրանի հյուսիս-արևմուտքի ձյունոտ բարձունքներից և, հոսելով Դարեհ շահր և Շիրվան քաղաքային օկրուգներով, Գավմիշան կամրջից քիչ հեռու թափվում է Կաշկան գետը՝ առաջացնելով Քարխե գետը։
Սեյմարե գետը առաջանում է երկու գետերի միախառնումից՝ Գամասիաբ գետի, որը սկիզբ է առնում Լոռեսթան նահանգի Գարին և Համադան նահանգի Նախավարդ լեռներից և Կարասու գետի, որը սկիզբ է առնում Ալվանդ լեռից։
Սեյմարե գետը Լոռեսթան նահանգի ամենակարևոր, խոշոր և ջրառատ գետն է։
Արաբներն այս շրջանն անվանել են Սեյմարե, գետի անունը գալիս է այստեղից։ Սկզբնապես այս տեղանքը անվանել են Մեհրգանկադե, իսկ գետը հայտնի է եղել որպես Ավկանի կամ Խավասպ։ Հետագայում արաբները փոխել են անվանումը, որը և պահպանվել է մինչ օրս։
Աշխարհագրական տեղեկություններ
խմբագրելՍկիզբ է առնում Քերմանշահի նահանգում Գամասիաբայի և Կարասուի միախառնումից, նահանգի վարչական կենտրոնի հարավ-արևելյան հատվածից։ Այնուհետև, Կարասուի հետ միանալուց և Քերմանշահ հարթավայրը ոռոգելուց հետո, Քերմանշահ և Լոռեսթան նահանգերում գետին միանում են Դերե Գանջուվան, Միյանուկխ, Բեդավեր, Գոմբեդռուդ, Դենլի, Ջեզմանռուդ վտակները։ Այս տեղանքում Սեյմարե գետի հունը խորն է ու քարքարոտ, այն շարունակում է իր ճանապարհը Քեբիր-Կուխ լեռնաշղթային ստորոտով։ Այնուհետև նրա մեջ թափվում են Կաշկան, Զալ, Գազալռուդ, Խարվ, Խորեմաբադ վտակները, ապա ՝ հայտնվում է խորը կիրճում, իսկ հունը նեղանում է։ «Պոլ է թանգ» կամրջի մոտ գետն առաջացնում է 43 մ բարձրությամբ և 3 մ լայնությամբ ջրվեժ։ Այնուհետև, շարունակելով իր հոսքը, գետն անցնում է Իլամ օսթանով, որից հետո ընդունում է Չենարե, Աբե Շիրվան, Աբե Սաիխ, Թանգե Էշուդեր վտակները և հոսում Խուզեստանյան հովտով։ Միախառնվելով Քեշգանռուդի հետ առաջացնում է Քարխե գետը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Seimare Project». IWPCO. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ http://seeiran.ir/رودخانه-سیمره/
Աղբյուրներ
խմբագրել- Marja-e danesh, juan 2009.
- http://loor.ir/article/5858-نگاهی-به-رودخانه-سیمره-و-نقش-حیاتی-آن-در-استان-ایلام.html Արխիվացված 2017-03-14 Wayback Machine
- http://www.civilica.com/Paper-ICECRM03-ICECRM03_063.html