Սեգեդ
Սեգեդ (հունգ.՝ Szeged), մեծությամբ երրորդ քաղաքն է Հունգարիայում։ Քաղաքի տարածքն է 280.84 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 171 952[3] մարդ (2015 թվականի հունվարի 1 դրությամբ)։ Սեգեդը տեղակայված է Տիսա գետի երկու ափերին՝ Մարոշ գետին միացման տեղից հարավ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սեգեդ | |||||
Szeged | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Համայնք | Szeged District?[1] և Չոնգրադ | ||||
Առաջին հիշատակում | 1183 | ||||
Մակերես | 280.84 կմ² | ||||
ԲԾՄ | 75 մ | ||||
Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
Բնակչություն | ▼157 930 մարդ (հունվարի 1, 2024)[2] | ||||
Կրոնական կազմ | հունգարացիներ | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+36)62 | ||||
Փոստային դասիչ | 6720 | ||||
Պաշտոնական կայք | szegedvaros.hu(հունգարերեն) | ||||
| |||||
Անվան ծագում
խմբագրելԳոյություն ունի քաղաքի ժամանակակից անվան ծագման մի քանի վարկած։ Ըստ վարկածներից մեկի, քանի որ քաղաքը գտնվում է Տիսա գետի հունի շրջադարձի վրա, անունը ծագում է հին հունգարական szeg բառից, ինչը նշանակում է «անկյուն»։ Մակ այլ վարկածում անունը ծագում է sziget բառից, ինչը հունգարերեն նշանակում է «կղզի»։
Պատմություն
խմբագրելՍեգեդի տեղում բնակավայր հնագույն ժանամակներից է գոյություն ունեցել։ Կլավդիոս Պտղոմեոսը հիշատակում է քաղաքի հին հռոմեական անունը՝ Պարտիսկում։ Կա վարկած, որ հոների առաջնորդ Աթիլլայի նստավայրը գտնվել է ժամանակակից Սեգեդից ոչ հեռու։ Հետագայում տարածաշրջանը բաժանեց ողջ ժամանակակից Հունգարիայի տարածքի ճակատագիրը. այնտեղ բնակվեցին սլավոններ, իսկ 9-րդ դարից՝ հունգարներ։
Հունգարական «Սեգեդ» անվամբ քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 1183 թվականին։ 13-րդ դարում մոնղոլական արշավանքների ընթացքում Սեգեդն ամբողջովին սնանկանում է, սակայն հետո նորից վերաշինվում է։ 14-15-րդ դարերում Սեգեդը առնում է Հարավային Հունգարիայի խոշորագույն քաղաքը և 1498 թվականին ստանում է քաղաքի կարգավիճակ։
1526 թվականին թուրքական բանակը գրավում և թալանում է քաղաքը, սակայն Օսմանյան կայսրության կազմի մեջ է մտնում միայն 1543 թվականին։ Թուրքական իշխանության տակ Սեգեդը մնում է մինչև 1686 թվականը, ինչից հետո մտնում է Հաբսբուրգյան կայսրության կազմի մեջ։ 18-րդ դարը Սեգեդի համար դառնում է ծաղկման շրջան, քաղաքն արագ աճում է։ 1721 թվականին պիարների միաբանությունը Սեգեդում ակադեմիա է բացում։ 1720 թվականին քաղաքում կային 193 կալվածքներ, որոնցից 99 պատկանում էին սերբական համայնքին։
19-րդ դարում աղաքը կարևոր դեր է խաղում 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության իրադարձություններում։ Այստեղ է հնչեցնում իր հանրահայտ ճառը Լայոշ Կոշուտը։ Ապստամբների պարտությունից հետո 1849 թվականին Սեգեդ է տեղափոխվում Հունգարական պաշտպանության կոմիտեի նստավայրը։
Աշխարհագրություն և տրանսպորտ
խմբագրելՔաղաքը գտնվում է Բուդապեշտից 160 կմ հարավ-արևելք, 10 կմ հարավ անցնում է Սերբիայի սահմանը, իսկ 20 կմ դեպի հարավ-արևելք՝ Ռումինիայի սահմանը։ Սեգեդով է անցնում Բուդապեշտ - Կեչկեմետ - Սեգեդ - Նովի-Սադ - Բելգրադ (Е75) ավտոմայրուղին։ Այլ ավտոճանապարհները տանում են Բեկեշչաբու և ռումինական Արադ քաղաքը (Е68)։ Երկաթուղիները տանում են Կեչկեմետ և Բուդապեշտ, ինչպես նաև Ռումինիա և Սերբիա։ Բուդապեշտի ճանապարհը գնացքով 2 ժամ 40 րոպե է։ Քաղաքային տրանսպորտը ներկայացվում է ավտոբուսի 33, տրամվայի 5 և տրոլեյբուսի 6 գծերով։ Քաղաքից ոչ հեռու կա փոքր ինքնաթիռներ ընդունելու կարողությամբ ոչ մեծ օդանավակայան։
Կլիմա
խմբագրելՍեգեդի կլիման անցումային է օվկիանոսային կլիմայից (ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման՝ Cfb) դեպի խոնավ ցամաքային կլիմա (Dfb)։ Այստեղ լինում են ցուրտ ձմեռներ, շոգ ամառներ, և բավականին քիչ են տեղումները։
Սեգեդի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 1.7 (35.1) |
5.1 (41.2) |
11.2 (52.2) |
16.1 (61) |
21.3 (70.3) |
24.3 (75.7) |
26.4 (79.5) |
26.0 (78.8) |
21.4 (70.5) |
15.6 (60.1) |
9.5 (49.1) |
3.8 (38.8) |
15.2 (59.36) |
Միջին օրական °C (°F) | −1.8 (28.8) |
0.9 (33.6) |
5.6 (42.1) |
11.1 (52) |
16.2 (61.2) |
19.2 (66.6) |
20.8 (69.4) |
20.2 (68.4) |
16.5 (61.7) |
11.0 (51.8) |
5.1 (41.2) |
0.6 (33.1) |
10.45 (50.83) |
Միջին ցածր °C (°F) | −4.8 (23.4) |
−2.5 (27.5) |
0.9 (33.6) |
5.5 (41.9) |
10.3 (50.5) |
13.4 (56.1) |
14.4 (57.9) |
13.9 (57) |
10.4 (50.7) |
5.6 (42.1) |
1.7 (35.1) |
−2.1 (28.2) |
5.56 (42) |
Տեղումներ մմ (դյույմ) | 29 (1.14) |
25 (0.98) |
29 (1.14) |
41 (1.61) |
51 (2.01) |
72 (2.83) |
50 (1.97) |
57 (2.24) |
34 (1.34) |
26 (1.02) |
41 (1.61) |
40 (1.57) |
495 (19.46) |
Միջին ամսական արևային ժամ | 62.0 | 87.6 | 142.6 | 180.0 | 235.6 | 255.0 | 288.3 | 266.6 | 210.0 | 170.5 | 81.0 | 49.6 | 2028,8 |
աղբյուր: Hong Kong Observatory[4] |
Դեմոգրաֆիա
խմբագրել2005 թվականին բնակչության թիվը 162 889 մարդ էր, ճնշող մեծամասնությունը հունգարացի (93,5 %)։ Քաղաքի երբեմնի բավականին մեծ սերբական բնակչությունը կրճատվել է մինչև 0,5 %։ Ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնում են գնչուները, գերմանացիները, ռումինացիները, խորվաթները, սլովակները, հրեաները (ամբողջը՝ 1 %-ից քիչ)։ Հավատացյալների մեծ մասը կաթոլիկ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.) — KSH.
- ↑ Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.) — KSH, 2024.
- ↑ Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.
- ↑ «Climatological Normals of Szeged». Hong Kong SAR Government. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգեդ» հոդվածին։ |
Հունգարիայի վարչական կենտրոններ |
---|
Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ |