Սարկավագ Բերդակցի
Սարկավագ Բերդակցի, XVI դարի հայ տաղերգու[2][3][4]։
Սարկավագ Բերդակցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | հայերեն |
Կենսագրական տվյալները բացակայում են։ Եղել է կրոնավոր, ըստ երևույթին, Բերդակցի է կոչվել ծննդավայրի՝ Բերդակ գյուղի անունով (սակայն հայտնի չէ, թե հայկական մի քանի Բերդակ գյուղերից, որի անունով)[4]։ Հայտնի է միակ «Գովասանութիւն խաղողոյ, բաժակի, այլև վասն ուրախութեան» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ 3081) բանաստեղծությամբ։ Բանաստեղծությունը նվիրված է գինուն[5], այնտեղ խմիչքը ներկայացված է որպես աստվածային պարգև, օգտակար բոլորի համար (թագավորներից մինչև աղքատներ և հաշմանդամներ)։ Խաղողի փորձված և նուրբ նկարագրությամբ Սարկավագը ոգեշնչում է նրա մեջ կյանքը։ Իր դատողությունները ամրապնդում է կրոնական փաստարկներով։ Նրա համար գինին որպես սուրբ խորհրդանիշ և գինին, որպես խմիչք համարժեք են, եթե առաջինը թևավորում է հոգին, ապա երկրորդը՝ միտքը[2]։ «Գովասանութիւն խաղողոյ, բաժակի, այլև վասն ուրախութեան» տաղը հրապարակվել էր արդեն 1892 թվականին[6], 1906 թվականին թարգմանվել է ֆրանսերեն[7]։ Երբեմն Բերդակցու գրչին են վերագրում նաև «Թագուհի մի ես տեսա ժողովրդական» երգը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 234.
- ↑ 2,0 2,1 Kevork B. Bardakjian A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History. — Wayne State University Press, 2000. — С. 41, 487. — 714 с. — ISBN 978-0-81432-747-0
- ↑ P. Khachatryan, Old Armenian literature
- ↑ 4,0 4,1 4,2 Саркаваг Бердакци = Սարկավագ Բերդակցի // Армянская советская энциклопедия. —Ер., 1984. — Т. 10. — С. 234.
- ↑ Michael E. Stone. Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries. — Society of Biblical Lit, 2013. — P. 692. — (Early Judaism and its literature, 38).
- ↑ К. Костанянц Новое собрание, средневековые армянские таги и стихи = Նոր ժողովածու, միջնադարյան հայոց տաղեր և ոտանաւորներ. — Тифлис, 1892. — Т. 1. — С. 46—47.
- ↑ А. Чобанян Les trouveres armeniens. — Париж, 1906. — С. 181—185.