Սասկի Բասկոնիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղե��ությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Սասկի Բասկոնիա» (իսպ.՝ Saski Baskonia), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես «Կախա Լաբորալ» (Caja Laboral), իսպանական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որն հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայում և Բասկետբոլի Եվրալիգայում։ Տեղակայված է Իսպանիայի հյուսիսում գտնվող Բասկերի երկիր ինքնավար նահանգի Վիտորիա քաղաքում։ Ակումբի հովանավորն է Կախա Լաբորալ վարկային կազմակերպությունը։
Կախա Լաբորալ | ||||
Լիգաներ | ACB Եվրալիգա | |||
Հիմնադրում | 1959 | |||
Պատմություն | ՍԴ Վասկոնիա (1959–1976) ՍԴ Բասկոնիա (1976–1988) Սասկի Բասկոնիա (1988–այժմ) | |||
Մարզադաշտ | Ֆեռնանդո Բուեսա Արենա (տարողությունը՝ 15 504) | |||
Տեղագրություն | Վիտորիա, Բասկերի երկիր, Իսպանիա | |||
Ակումբի գույներ | Սպիտակ, կարմիր, մուգ կապույտ | |||
Նախագահ | Խոսե Անտոնիո Կյեռեհետա | |||
Գլխավոր մարզիչ | Սերխիո Սկարիոլո | |||
Առաջնություններ | 3 ACB առաջնություն 6 Իսպանիայի գավաթ 4 Իսպանիայի սուպերգավաթ 1 Սապորտայի գավաթ | |||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
Ակումբն հիմնադրվել է 1959 թվականին, նշանակալի ձեռքբերումների չի հասել մինչև 1987 թվականը, երբ «Տուալել» կոչվող կերամիկական ընկերությունը որոշում է դառնալ հովանավոր։ Ակումբի առաջին նշմարելի ձեռքբերումները նկատվում են 90-ականների կեսերին, երբ այն հաղթում է Սապորտայի գավաթը, որից հետո՝ նոր հազարամյակում արդեն հաղթում է Իսպանիայի առաջնությունը։ Ակումբը սկսում է հաջող հանդես գալ Եվրալիգայում։ 2009 թվականի ամռանը ակումբը նոր հովանավոր է ձեռք բերում և նոր մրցաշրջանը դիմավորում է որպես «Կախա Լաբորալ»։
«Բասկոնիայում» են հանդես եկել այնպիսի բասկետբոլիստներ, ինչպիսիք են Խոսե Կալդերոնը, Անդրես Նոսիոնին, Ֆաբրիցիո Օբերտոն, Գորան Դրագիչը, Լուիս Սկոլան, Տյագո Սպլիտերը և այլք։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (Իսպաներեն)
- Ակումբի էջը ACB.com կայքում Արխիվացված 2014-02-08 Wayback Machine (Իսպաներեն)
- Էջը Euroleague.net կայքում (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասկի Բասկոնիա» հոդվածին։ |