Սանտա Մարիա ին Տրաստևերե

Սանտա Մարիա ին Տրաստևերե (իտալ.՝ Basilica di santa Maria in Trastevere), տիտղոսակիր բազիլիկ Հռոմի Տրաստևերե շրջանում։ Հռոմի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հիմնական հատակագիծը և պատի կառուցվածքը թվագրվում են 340-ականներին, իսկ կառույցի մեծ մասը՝ 1140-1143 թվականներին։ Առաջին սրբավայրը կառուցվել է 221 և 227 թվականներին Կալիստոս I Պապի կողմից և ավարտվել է Հուլիոս I Պապի օրոք։ Եկեղեցում 13-րդ դարի վերջին պատկերված կարևոր խճանկարներ կան, որոնք Պիետրո Կավալլինիի աշխատանքներն են[2]։

Սանտա Մարիա ին Տրաստևերե
Basilica di santa Maria in Trastevere
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ եկեղեցի և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՌոմա Կապիտալ
ՀասցեVia della Paglia 14C և piazza di Santa Maria in Trastevere - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԿառլո Ֆոնտանա
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար
30 մետր
Երկարություն56 մետր
Լայնություն30 մետր
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria in Trastevere (Rome) Վիքիպահեստում
diocesidiroma.it/phpenti/ente/?ID=2 և santamariaintrastevere.it

2014 թվականի հուլիսին բազիլիկում պսակադրվել են Բելգիայի արքայազն Ամեդեոն և Էլիզաբետտա Մարիա Ռոսբոխ ֆոն Վ��լկենշտայնը[3]։

Պատմություն

խմբագրել
 
Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկի աբսիդը
 
Բազիլիկի ինտերիերը

Եպիսկոպոսական գահի արձանագրությունները հավաստում են, որ այս կառույցը Մարիամ Աստվածածնին նվիրված առաջին եկեղեցին է Հռոմում, թեև ոմանք պնդում են առաջինը լինելու արտոնությունը պատկանում է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկին։ Անշուշտ, Սանտա Մարիա ին Տրաստևերեն ամենահին եկեղեցիներից մեկն է Հռոմում։

Քրիստոնեական սրբավայր այստեղ հիմնադրվել է 220 թվականին Սուրբ Կալիստոս I (217–222) Պապի կողմից Taberna meritoria՝ զորացրված զինծառայողների ապաստանի տեղում։ Տարածքը քրիստոնեաներին հասանելի դարձավ Ալեքսանդր Սևերոս կայսեր շնորհիվ այն ժամանակ, երբ նա վեճ առաջացրեց քրիստոնյաների և պանդոկապանների միջև՝ ասելով․ «Ես նախընտրում եմ, որ սա պատկանի նրանց, ովքեր պատվում են Աստծուն, անկախ նրանից, թե ինչպես են նրանք երկրպագում նրան» (ըստ Liber Pontificalis գրքի)։

Եկեղեցին 5-րդ և 8-րդ դարերում վերանորոգվել է, իսկ 1140-1143 թվականներին Իննոկենտիոս II Պապի օրոք կրկին կանգնեցվել է հին հիմքերի վրա[4]։ Իննոկենտիոս II Պապը քանդեց եկեղեցին իր նախկին մրցակից Անակլետուս Երկրորդի շիրիմի հետ միասին։ Նա մտադրություն ուներ այդ տեղն ընտրել որպես սեփական գերեզմանի վայր[5]։

Եկեղեցու նավի հոնիական խոյակները վերցված են կամ Կարակալայի բաղնիքների[6] ավերակներից, կամ էլ մոտակա Իսիդայի տաճարից։ 19-րդ դարի ընթացքում գիտությունը բացահայտեց Իսիդայի, Սերապիսի և Հարպոկրատեսի փորագրված դեմքերը, և Պիոս IX Պապի օրոք իրականացված վերականգնման ժամանակ դրանք հեռացվեցին (1870 թ․)[7]։

Սանտա Մարիա ին Տրաստևերե եկեղեցում հայտնաբերված արձանագրությունները արժեքավոր աղբյուրներ են, որոնք ներկայացնում են բազիլիկի պատմությունը։ Դրանք հավաքագրվել և հրատարակվել են Վինչենցո Ֆորչելլայի կողմից[8]։

Ինտերիեր

խմբագրել
 
Որմնանկարներ

Եկեղեցու ներկայիս նավը պահպանել է իր սկզբնական նախագիծը։ 22 գրանիտե կորնթական և հոնիական սյուները, որոնք առանձնացնում են նավը ենթակողմերից, բերված են Կարակալայի բաղնիքներից։ Մուտքի դռան ճակատաքարը ևս բերված է այնտեղից։

Ձախ կողմի 5-րդ մատուռը Ավիլլա կապելլան է, որը ձևավորել է Անտոնիո Ջերարդին։ Մատուռի ստորին հատվածը բավականին մութ է։ Գմբեթի վրա բացվածք կա, որտեղ 4 putti պահում են կենտրոնական տաճարը, որտեղից, ներկառուցված պատուհանների միջով թափանցում է լույսը։

Եկեղեցում որպես մասունք պահվում է Սուրբ Ապոլլոնիայի գլուխը։

Էքստերիեր

խմբագրել

Եկեղեցու հռոմեական զանգակատունը 12-րդ դարի կառույց է։ Գագաթի մոտ, խորշի մեջ խճանկար կա Տիրամոր և երեխայի պատկերով։ Ճակատամասի խճանկարները նույնպես 12-րդ դարի աշխատանքներ են։ Դրանցում ևս պատկերված են Տիրամայրը և մանուկ Հիսուսը։ Նրանք շրջապատված են 10 կանանցով, որոնց ձեռքներում լապտերներ կան։ Եկեղեցու ճակատամասը վերակառուցվել է 1702 թվականին Կառլո Ֆոնտանայի կողմից։ Վերջինս փոխարինել է հին պատշգամբը կղմինդրապատ տանիքով։

Սանտա Մարիա ին Տրաստևերե հրապարակում, եկեղեցու դիմաց կա ութանկյուն շատրվան, որը նշված է եղել 1472 թվականի քարտեզում։ Այն վերակառուցվել է Կառլո Ֆոնտանայի կողմից[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Churches in Rome Արխիվացված 2018-07-23 Wayback Machine, hoteldesartistes.com; accessed 1 March 2014.
  3. "Belgium's Prince Amedeo marries Elisabetta Rosboch von Wolkenstein in Rome". Hello Magazine. 6 July 2014.
  4. Since the construction was already under way at the time of the submission of the Antipope Celestine II (1142), it cannot be interpreted as a thanksgiving offering
  5. Reardon, Wendy J. 2004. The Deaths of the Popes, p. 92. Macfarland & Company, Inc.; ISBN 0-7864-1527-4
  6. Dale Kinney, "Spolia from the Baths of Caracalla in Sta. Maria in Trastevere", The Art Bulletin 68. 3 (September 1986: 379–397).
  7. Rodolfo Lanciani noted that they had been "martellati e distrutti" (Lanciani, "L'Iseum et Serapeum del Regione IX", Bolletino della Commissione Archeologica Comunale di Roma 11 (1883:35, corroborated in nineteenth-century German and English guidebooks before and shortly after the restoration, noted in Kinney 1986: 380, note 6.
  8. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume II (Roma: Fratelli Bencini, 1873), pp. 335-379.
  9. webcitation.org; 25 October 2009; accessed 1 March 2014.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա ին Տրաստևերե» հոդվածին։