Սալաձոր
Սալաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 20-21 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատ գետի աջակողմյան վտակներից մեկի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Սալաձոր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Սալացոր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կլիմա
խմբագրելՈւնի զով և առողջարար կլիմա։ Հանդիսացել է Էրզրում քաղաքի ամառանոցներից մեկը։
Բնակչություն
խմբագրել1877-1878 թվականներին ուներ 175 հայ, 135 թուրք, իսկ 1909 թվականին՝ մոտ 70 տուն խառը բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍալաձորն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ կար X դարի արձանագրությունով խաչքարեր և տապանաքարեր։
Կրթություն
խմբագրելԵկեղեցուն կից գործում էր վարժարան, որն ուներ 15 աշակերտ։
Անվանի մարդիկ
խմբագրելՍալաձորում է ծնվել XVII դարի տաղերգու Դավիթ Սալաձորեցին[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 465
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն