Էնթոնի Ռուսո (անգլ.՝ Anthony Russo) և Ջո Ռուսո (անգլ.՝ Joe Russo), ամերիկյան ռեժիսորներ։ Եղբայրները նկարահանում են իրենց աշխատաքները հիմնականում միասին և երբեմն որպես պրոդյուսեր, սցենարիստ, դերասան և մոնտաժող։ Նրանք արժանացել են «Էմմի» մրցանակին «Դանդաղ զարգացում» հեռուստասերիալի վրա տարած աշխատանքների համար։

Ռուսո եղբայրներ
Ջո (ձախից) և Էնթոնի (աջից) Ռուսոները San Diego Comic-Con International-ում 2013 թվականին
Մասնագիտացումռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, դերասաններ, մոնտաժողներ
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Էնթոնի և Ջո Ռուսոները մեծացել են Քլիվլենդ քաղաքում և ընդունվել են Բենեդիկտինսկի միջնակարգ դպրոց[1]։ Նրանք ավարտել են Քեյս Ուեսթերն Ռեվերս համալսարանը։ Առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Pieces», նկարահանել են համալսարանն ավարտելու տարիներին։ Նրանք ֆինանսավորել են այդ ֆիլմը կրեդիտ քարտերի միջոցով[2]։ Նրանց ֆիլմը դիտելուց հետո, Սթիվեն Սոդերբերգը, զույգին առաջարկեց դառնալ իրենց հաջորդ ֆիլմի պրոդյուսերը[2]։ Այդ ֆիմը դարձավ կրիմինալ կատակերգություն «Բար գալուստ Քոլինվուդ»-ը, գլխավոր դերերում էին Ուիլիամ Հ․ Մեքին, Սեմ Ռաքուելը և Քլունին։

FX հեռուստաալիքի պրոդյուսեր Քեվին Ռայլին վարեց եղբայրներին, որպեսզի նկարահանեն «Lucky» սկզբնական դրվագը, քանի որ նրան դու էր եկել «Քոլինվուդի» վրա նրանց տարած աշխատանքները[2]։ Ռոն Հովարդը նույն նպատակով վարձեց եղբայներին, բայց այս անգամ Fox եռուստաալիքի «Դանդաղ զարգացում» հեռուստասերիալի համար[2]։ Եղբայները աշխատանքի համար արժանացան «Էմմի» մրցանակին։

2006 թվականին Ռուսոները վերադարձան կինո, նկարահանելով «Նա, ես և նրա ընկերները» կատակերգությունը Օուեն Ուիլսոնի հետ։ Ֆիլմը հավաքեց $140 000 000[2]։ Նրանք եղել են NBC հեռուստաալիքի «Համայնք» սիթքոմի և ABC հեռուստաալիքի «Երջանիկ ավարտ» հեռուստասերիալների պրոդյուսերներն ու ռեժիսորները։

2013 թվականի հուլիսին նրանք ավարտեցին Marvel Studios-ի համար Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը ֆիլմի արտադրությունը․ առաջին անգամ ֆիլմը ցուցոդրվել է 2014 թվականի ապրիլի 4-ին[3]։

Ռուսոները ոգեշնչվում են «ՄԵՇ», «Տաքսի» и «Ուրախ խումբ» ֆիլմերով[1]։ Նրանց կրտսեր քույրը՝ Անժելա Ռուսո-Օստոտը, նույնպես աշխատում է հեռուստատեսությունում, որպես «V» և «Վստահիր ինձ» ֆիլմերի սցենարիստ և պրոդյուսեր[1]։

2014 թվականի հունվարին նրանք ստորագրեցին փաստաթուղթ, որով վերադառնում էր Առաջին վրիժառուն ֆիլմի երրորդ եթերաշրջանների նկարահանման հարթակ, որը կոչվում էր «Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ», այն թողարկվելու էր 2016 թվականի մայիսի 6-ին։ Դա հաստատված էր 2014 թվականի մարտին և 2014 թվականի մայիսին, «Մոխրագույն մարդը» ֆիլմի սցենարիստների և ռեժիսորների կողմից[4]։ 2015 թվականի մարտի 23-ին հայտարարված էր, որ Ռուսո եղբայրները նկարահանելու են «Վրիժառուները։ Անվերջության մարտերը» ֆիլմի երկու մասերը, որոնք պլանավորված են 2018-2019թթ․։

Ֆիլմագրություն

խմբագրել
Ֆիլմեր
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Պաշտոն
1997 Մասեր Pieces Դերասան (միայն Ջոն)
Ռեժիսորներ
Մոնտաժողներ
Պրոդյուսերներ
Սցենարիստներ
2002 Բարի գալուստ Քոլինվուդ Welcome to Collinwood Ռեժիսորներ
Սցենարիստներ
2006 Նա, ես և նրա ընկերները You, Me and Dupree Ռեժիսորներ
2014 Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը Captain America: The Winter Soldier Դերասան (միայն Ջոն)
Ռեժիսորներ
2014 Սուրբծննդյան հրաշք A Merry Friggin' Christmas Պրոդյուսերներ
2016 Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ Captain America: Civil War Ռեժիսորներ
2018 Վրիժառուները։ Անվերջության մարտերը․ Մաս 1 Avengers: Infinity War Part I Ռեժիսորներ
2019 Վրիժառուները։ Անվերջության մարտերը․ Մաս 2 Avengers: Infinity War Part II Ռեժիսորներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Luttermoser, John (2009 թ․ օգոստոսի 29). «Anthony and Joe Russo put 'Community' on edge for NBC comedy series». The Plain Dealer. Cleveland, Ohio. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Anthony and Joe Russo: Executive Producers/Directors». Community official site: "About/Bios" (NBC). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Russo Brothers On For Captain America 2 | Movie News | Empire
  4. Kroll, Justin (2014 թ․ մայիսի 28). «Sony Acquires 'The Gray Man' for Joe Roth and 'Captain America' Directors (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսո եղբայրներ» հոդվածին։