Ռուդոլֆ Կառնապ (գերմ.՝ Rudolf Carnap, մայիսի 18, 1891(1891-05-18)[1][2][3][…], Ռոնսդորֆ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] - սեպտեմբերի 14, 1970(1970-09-14)[1][7][8][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11]), գերմանա-ամերիկյան փիլիսոփա և տրամաբան։ Պրահայի գերմանական համալսարանի պրոֆեսոր 1931—1935 թթ.։ 1935 թ. գաղթել է ԱՄՆ։ Չիկագոյի 1936—52 թթ. և Կալիֆոռնիայի 1954 թ. համալսարանների պրոֆեսոր, Ամերիկյան ԳԱ անդամ։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը համարելով մաթեմատիկական տրամաբանության ապարատի միջոցով գիտության ելակետային հասկացությունների ճշգրտումը՝ Կառնապը սահմանափակել է նրա առարկան գիտելիքի կառուցվածքային վերլուծությամբ, դրանով իսկ մերժելով փիլիսոփայության աշխարհայացքային բնույթը։ Ժխտել է գիտության լեզվի և մատերիական օբյեկտների միջև եղած կապերի գիտական բացահայտման հնարավորությունը, գիտության տրամաբանությունը սահմանափակել հասկացությունների, նախադասությունների ու տեսությունների միջև գոյություն ունեցող կապերի զուտ ձևաբանական վերլուծությամբ։ Հետագայում նա լրացրել է այդ վերլուծությունը իմաստաբանական տեսությամբ, ինդուկտիվ տրամաբանությունը ներկայացրել է որպես հավանականային տրամաբանություն, զարգացրել է մոդալ տրամաբանության իմաստաբանական մեկնաբանությունը և, որոնց արդյունքներից շատերը կիրառվել են կիբեռնետիկայում։ Կառնապի վերջին շրջանի աշխատություններում ակնհայտ են բնագիտական-մատերիալիստական միտումները, որոնք, սակայն, անհրաժեշտ զարգացում չեն ստացել։
Ռուդոլֆ Կառնապ Rudolf Carnap |
---|
|
Ծնվել է | մայիսի 18, 1891(1891-05-18)[1][2][3][…] Ռոնսդորֆ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5][6] |
---|
Մահացել է | սեպտեմբերի 14, 1970(1970-09-14)[1][7][8][…] (79 տարեկան) Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][11] |
---|
Բնակության վայր(եր) | Վուպերտալ և Կալիֆոռնիա |
---|
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, ԱՄՆ, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
---|
Դավանանք | աթեիզմ |
---|
Ուղղություն | Տրամաբանական պոզիտիվիզմ |
---|
Մասնագիտություն | վերլուծաբան փիլիսոփա, էսպերանտիստ, լեզվի փիլիսիփա, տրամաբան, գիտության փիլիսոփա, համալսարանի դասախոս և փիլիսոփա |
---|
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան, Պրահայի Կարլի համալսարան, Չիկագոյի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, մետաֆիզիկա, իմացաբանություն, տրամաբանություն, լեզվի փիլիսոփայություն և մաթեմատիկայի փիլիսոփայություն |
---|
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Ենայի համալսարան (1921), HU Berlin (1918), Ֆրայբուրգի համալսարան և Վիեննայի համալսարան |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1921) |
---|
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո, գերմաներեն[12] և անգլերեն[1][12] |
---|
Գիտական ղեկավար | Bruno Bauch?[13] և Robert Haussner?[13] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Abner Shimony?, Robert Monroe Palter?[13] և David Kaplan? |
---|
Ազդվել է | Գոտլոբ Ֆրեգե, Ալբերտ Այնշտայն, Էռնստ Մախ, Իմանուիլ Կանտ, Ալֆրեդ Տարսկի, Ֆրանց Բրենտանո, Էդմունդ Հուսերլ, Լյուդվիգ Վիտգենշթայն, Հանս Վայհինգեր[14] և Bruno Bauch? |
---|
Պարգևներ | |
---|
|
Rudolf Carnap Վիքիպահեստում |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Google Books(բազմ․) — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.brainyquote.com/quotes/authors/r/rudolf_carnap.html
- ↑ 8,0 8,1 8,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.astro.com/astro-databank/Carnap,_Rudolf
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.wisdomsupreme.com/dictionary/rudolf-carnap.php
- ↑ 11,0 11,1 11,2 https://www.newworldencyclopedia.org/entry/Rudolf_Carnap
- ↑ 12,0 12,1 CONOR.Sl
- ↑ 13,0 13,1 13,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 14,0 14,1 14,2 Bouriau C. Le « comme si » — 2013. — P. 123—138. — ISBN 978-2-204-09860-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 271)։
|