Ռուբեն Նակյան

հայ քանդակագործ

Ռուբեն Գևորգի Նակյան (օգոստոսի 10, 1897(1897-08-10)[1][2][3][…], College Point, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 4, 1986(1986-12-04)[2][3][5][…], Սթենֆորդ), հայ քանդակագործ։

Ռուբեն Նակյան
Ծնվել էօգոստոսի 10, 1897(1897-08-10)[1][2][3][…]
ԾննդավայրCollege Point, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1986(1986-12-04)[2][3][5][…] (89 տարեկան)
Վախճանի վայրըՍթենֆորդ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտությունքանդակագործ, ուսուցիչ և նկարազարդող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա

Կենսագրություն

խմբագրել

1912-1915 թվականներին` սովորել է Նյու Յորքի Ազատ արվեստների դպրոցում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[6]։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Սկզբնական շրջանում ստեղծել է անիմալիստական գործեր`

  • «Ցուլը և կովը»
  • «Հորթը»
  • «Փոկը»

1930 թվականին մասնակցել է «33 մոդեռնիստներ» ցուցահանդեսին։ Մեկ տարի հետո հանդիպել է Արշիլ Գորկուն, որը մեծ ազդեցություն է թողել Նակյանի գեղագիտական սկզբունքների կողմնորոշման և հաստատման վրա։ Ստեղծել է անվանի արվեստագետների և քաղաքական գործիչների դիմաքանդակներ, Աստվածաշնչի և դիցաբանական թեմաներով հորինվածքներ՝

  • «Վեներայի ծնունդը»
  • «Լեդան և կարապը»
  • «Սալոմեի պարը»
  • «Նիմփեն և դելֆինները»
  • «Պարուհի»
  • «Սատիրիկոն» (քանդակաշար)
  • «Աստվածների պարտեզը» (քանդակաշար)

Նրա «Խաչից իջեցնելը» մոնումենտալ քանդակը՝ Մեծ եղեռնին նվիրված հուշակոթողը (բրոնզափառ գիպս, 1972), դրված է Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում։ Նակյանի աշխատանքներին (առավելապես բրոնզափառ թրծակավով) բնորոշ է դասական ավանդույթների, էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի տարրերի ազատ համադրումը։ 1972 թվականին ընտրվել է «Արվեստի և գրականության Ազգային ակադեմիայի» անդամ, իսկ 1973 թվականին Բրիջպորտի համալսարանը (Կոնեկտիկուտ) նրան է շնորհել պատվավոր դոկտորի կոչումը[7]։ Գործերից պահվում են ԱՄՆ-ի թանգարաններում։

Ցուցահանդեսներ

խմբագրել

1920-ականներից Նակյանի ստեղծագործությունները ներկայացվել են ցուցահանդեսներում։ Առաջին անհատականը տեղի է ունեցել 1926 թվականին Նյու Յորքի «Ուիթնի Ստուդիո-Քլաբում», «Դաունթաուն» և «Գրանդ Սենտրալ» պատկերասրահներում։ Ցուցադրվել է Չիկագոյի «Արվեստի ինստիտուտում» և Նյու Յորքի «Արդի արվեստի» և «Ուիթնի» թանգարաններում։ Քանդակագործության ասպարեզում Միացյալ Նահանգներն է ներկայացրել 1961 թվականին Սան Պաուլոյի (Բրազիլիա) 6-րդ բիենալեում, իսկ 1968 թվականին՝ Վենետիկի 34-րդ բիենալեում։ Ցուցահանդեսներ է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), Վաշինգտոնում, Ստամֆորդում և Գրինիչում (Կոնեկտիկուտ), Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա), Չիկագոյում (Իլինոյս), Հյուստոնում (Տեխաս), Միլուոքիում (Վիսկոնսին), Փարիզում, Լիսաբոնում, Դրեզդենում և Շաումբերգում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. 5,0 5,1 5,2 Chernow B. Nakian, Reuben // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060812
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  7. ՌՈՒԲԵՆ ՆԱԿՅԱՆ։ «ՔԱՆԴԱԿՆ ԻՐ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՊՈԵԶԻԱ ՊԱՐՈՒՆԱԿԻ

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 172