Ռուբեն Աղաբաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Հակոբի Աղաբաբյան (Ռուբեն Աղաբաբ, նոյեմբերի 29, 1911[1][2] կամ հոկտեմբերի 30, 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 6, 1970[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), կրել է հոր՝ գրող Հակոբ Աղաբաբի գրական անունը), հայ բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր (1949 թվականից), Վրացական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ռուբեն Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1911[1][2] կամ հոկտեմբերի 30, 1911 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1970[1][2] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1932)[1] |
Աշխատավայր | Վրաստանի տեխնիկական համալսարան[1] և ՀԱՊՀ[1] |
Պարգևներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն[1][2] |
Ռուբեն Աղաբաբյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թիֆլիսում։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում (1960 թվականից ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչն էր)։ 1943-1949 թվականներին դասախոսել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտում։
Նրա նախագծով կառուցվել են բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։
1941-1945 և[1966-1970 թվականներին եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ Մահացել է Թբիլիսիում[3]։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Երկեր
խմբագրել- Լիրիկա, Թիֆլիս, 1930, 31 էջ։
- Առաջին ծաղիկներ (մանկական երգեր), Երևան, Պետհրատ, 1939, 44 էջ։
- Архитектура грузинского народного жилища, Тб., 1945
- Այգ (բանաստեղծությունների ժողովածու), Թբիլիսի, Սախելգամի, 1948, 78 էջ։
- Композиция купольных сооружений Грузии и Армении, Е., 1950.
- Ուղևորություն դեպի անցյալն ու ներկան (տպավորություններ Թուրքիայից), Երևան, «Հայաստան», 1965, 80 էջ։
- Հանդիպում դարերի հետ, Երևան, «Սովետական գրող», 1982, 55 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 33.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռուբեն Աղաբաբյանի մասին հոդվածը «Խորհրդայի Վրաստան» թերթի 1986 թվականի դեկտեմբերի 16-ի համարում (թիվ 151)։(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Աղաբաբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 238)։ |