Ռոսսի ծով
ծով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոսսի ծով, Խաղաղ օվկիանոսի ծայրամասային ծով Անտարկտիդայի մոտ։ Գտնվում է Ադեր և Կոլբեկ հրվանդանների միջև։ Մակերեսը 435 հազար կմ² է, խորությունը՝ մինչև 2972 մ։ Ափերը լեռնոտ են, խիստ կտրտված։ Ծովի հարավային մասը ծածկված է Ռոսսի մայրցամաքային ծանծաղուտի սառցադաշտով, հյուսիսային մասը՝ լողացող սառույցներով։ Շատ կան սառցասարեր։ Ջրի միջին տարեկան ջերմաստիճանը ցածր է — 1 °C-ից։ Աղիությունը33,75—34 պրոմիլ է։ Հոսանքների շրջապտույտներն ունեն ժամացույցի սլաքի ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, բարձրությունը՝ 1 մ։ Կան փոկեր, ��ետեր։ Անվանվել է ի պատիվ Զ ․Ք. Ռոսսի։
Ռոսսի ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Խորություն | 919 մետր |
Մակերես | 637 000 կմ² և 960 000 կմ² |
Մասն է | Հարավային օվկիանոս |
Աշխարհագրական տեղադրություն | Հարավային օվկիանոս |
Լիճ հոսող գետ | Alph River? |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսսի ծով» հոդվածին։ |