Ռոբերտ Բագրատի Մոբիլի (օգոստոսի 20, 1954(1954-08-20), Նիժ, Գաբալայի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), այսպես կոչված Աղվանից եկեղեցու հոգևոր առաջնորդ, երկրաբան։

Ռոբերտ Մոբիլի
ադրբ.՝ Robert Baqratoviç Mobili
Ծնվել էօգոստոսի 20, 1954(1954-08-20) (70 տարեկան)
ԾննդավայրՆիժ, Գաբալայի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1980)
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրCentral Research Institute of Geological Prospecting for Base and Precious Metals? և Բաքվի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Փառքի» շքանշան
Կայքmobili.az

Կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ Մոբիլին ծնվել է 1954 թվականի օգոստոսի 20-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի ուդիաբնակ Նիջ գյուղում։ 1971 թվականին ավարտել է Նիջի միջնակարգ դպրոցը։ 1980 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։ Նա ազգությամբ ուտի է։ Նա Աղվանից եկեղեցու ակտիվ ղեկավարներից է։ Վարժ տիրապետում է Ուտիերենին, Ադրբեջաներենին և ռուսերենին։ 50-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է։

Հայտնի է հակահայ հայացքներով[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 6-ին Ռոբերտ Մոբիլին, որպես քահանա, մի խումբ ուտիների հետ այցելել է Դադիվանք համամատեղ պատարագ կատարել՝ նշելով որ Դադիվանքը մաքուր ուտիական վանք է և այտնեղ չկա ոչ մի հայկական հետք[2]։ Ապա նրանք Դադիվանքի եկեղեցում պատարագ են մատուցել ի հիշատակ Հայ-ադրբեջանական պատերազմում զոհված ադրբեջանցի շահիդների՝ իսլամի համար նահատակվածների համար։

Պարգևներ

խմբագրել

2014 թվականին օգոստոսի 27-ին արժանացել է Ադրբեջանի փառքի շքանշանին[3]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Robert Mobili: "Vandalism is Armenian state strategy"». Report News Agency (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Udi held a prayer service in Khudavend». www.turan.az. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «R.B. Mobilinin "Şöhrət" ordeni ilə təltif edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı». president.az (ադրբեջաներեն). president.az. 27 avqust 2014, 18:10. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.