Ռոբերտ Էնկե
Ռոբերտ Էնկե (գերմ.՝ Robert Enke,օգոստոսի 24, 1977[1][2], Ենա, Gera District, Արևելյան Գերմանիա[3][4] - նոյեմբերի 10, 2009[5], Neustadt am Rübenberge, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Խաղացել է գերմանական Բունդեսլիգայի «Հանովեր 96» ակումբում։ Մինչ այդ խաղացել է Գերմանիայի և այլ երկրների շատ թիմերում։ Ազգային հավաքականի խաղացող էր։
Ռոբերտ Էնկե գերմ.՝ Robert Enke | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Արևելյան Գերմանիա և Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 24, 1977[1][2] | ||
Ծննդավայր | Ենա, Gera District, Արևելյան Գերմանիա[3][4] | ||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 10, 2009[5] (32 տարեկան) | ||
Մահվան վայր | Neustadt am Rübenberge, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
2009 թվականի նոյեմբերի 10-ի երեկոյան Էնկեն ինքնասպան է եղել։ Մահվան պահին նա համարվում էր 2010 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականում հիմնական դարպասապահի դիրքի գլխավոր հավակնորդը[6][7]։
Կենսագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելՌոբերտ Էնկեն ծնվել է 1977 թվականի օգոստոսի 24-ին Ենայում։ Այնտեղ էլ սկսել է մասնագիտորեն զբաղվել ֆուտբոլով։ «Կարլ Ցեյս Յենա» ակումբի սան է։ 18 տարեկանում նա մեծահասակների մակարդակով իր առաջին խաղն է ան��կացրել «Կառլ Ցեյսի» կազմում՝ «Հանովեր 96»-ի դեմ խաղում։
1996/97 մրցաշրջանի մեկնարկից առաջ Էնկեն տեղափոխվել է «Բորուսիա»։ Ի սկզբանե ընդունվել է պատանեկան թիմ, որտեղ իրեն լավ է դրսևորել, որից հետո տեղափոխվել է հիմնական կազմ։ «Բորուսիայի» կազմում անցկացրել է 3 մրցաշրջան, մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար պայքարել է Ուվե Կամպսի հետ, հրավիրվել է երկրի երիտասարդական հավաքական, որտեղ անցկացրել է 15 խաղ։
1998/99 մրցաշրջանի արդյունքներով՝ Բունդեսլիգայից «Բորուսիայի» դուրս մնալուց հետո Էնկեն զբաղվել է նոր ակումբի որոնումներով, ստացել է մի շարք առաջարկներ և արդյունքում պայմանագիր է կնքել պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Այն ժամանակ «Բենֆիկայի» համար բարդ շրջան էր․ մարզիչներն արագ էին փոխվում, թիմն անկայուն էր խաղում, կային նաև ֆինանսական խնդիրներ։
2002 թվականին Էնկեն ազատ տրանսֆերով տեղափոխվել է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբում 2002/03 մրցաշրջանում անցկացրել է ընդամենը չորս պաշտոնական խաղ (մեկը՝ Լա Լիգայում, մեկը՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթում, երկուսը՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգաում)՝ լինելով Ռոբերտո Բոնանոյից և Վիկտոր Վալդեսից հետո երրորդ դարպասապահը։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում, երբ Լուի վան Գալը փոխարինել է Ֆրանկ Ռայկարդին, Էնկեն վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե»։ Նույն գործարքի շրջանակներում հակառակ ուղղությամբ է մեկնել Ռյուշտյու Ռեչբերը։ Ստամբուլյան ակումբի կազմում Էնկեն ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել «Իստանբուլսպորի» դեմ (2003 թվականի օգոստոսի 10, հաշիվը՝ 0:3), որի ընթացքում «Ֆեներբահչեի» երկրպագուները, դժգոհ լինելով դարպասապահի անհաջող խաղից, նրա վրա տարբեր առարկաներ են նետել։ Դրանից հետո Էնկեն անմիջապես լքել է ակումբը։ 4,5 ամիս նա պաշտոնապես գրանցվել է «Բարսելոնայում», չի ընդգրկվել թիմի կազմում, իսկ 2004 թվականի հունվարին վարձակալության է տրվել «Տեներիֆե» ակումբին, որտեղ անցկացրել է 9 հանդիպում։
2004 թվականի հուլիսին Էնկեն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Հանովերի» հետ, որտեղ խաղացել է մինչև կյանքի վերջ։ «Հանովերում» նրա ելույթների ժամանակ ակումբը, որպես կանոն, գտնվում էր աղյուսակի մեջտեղում։ Այդ ակումբում անցկացրած բոլոր տարիներին Էնկեն եղել է թիմի հիմնական դարպասապահն ու ավագը։ «Հանովերում» Էնկեն իրեն հաստատել է որպես հուսալի դարպասապահ և 2006 և 2009 թվականներին երկու անգամ ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ։ Իր վերջին հանդիպումը Էնկեն անցկացրել է 2009 թվականի նոյեմբերի 8-ին «Համբուրգի» հետ խաղում (2:2) մահվանից երկու օր առաջ։
Ազգային հավաքական
խմբագրել2007-ի մարտին Էնկեն հրավեր է ստացել ազգային հավաքականի կազմում խաղալու (մինչ այդ նա մեկ անգամ կանչվել էր այնտեղ 1999 թվականի ամռանը՝ Կոնֆեդերացիաների գավաթի համար, որտեղ նա Յենս Լեմանի պահեստայինն էր և խաղադաշտ դուրս չի եկել)։ Նրա առաջին հանդիպումը Դանիայի հավաքականի դեմ ընկերական խաղն էր (0:1, 2007 թվականի մարտի 28)։ Այդ ժամանակ Օլիվեր Կանը հեռացել է հավաքականից, իսկ «բունդեսթիմի» առաջին դարպասապահը Լեմաննն էր, որը Կանի օրոք սովորաբար Օլիվերի ստվերում էր։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008-ում Էնկեն ընդգրկվել է հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել, մրցաշարի բոլոր հանդիպումներն անցկացրել է փորձառու Լեմանը (երրորդ դարպասապահը երիտասարդ Ռենե Ադլերն էր), այդ մրցաշարում գերմանացիները երկրորդն էին՝ եզրափակչում զիջելով իսպանացիներին։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008-ը Լեմանի վերջին մրցաշարն էր հավաքականի կազմում, և դարպասում տեղի համար նրա հեռանալուց հետո պայքարում էին Էնկեն և Ադլերը, որոնք անցկացրել էին Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010-ի ընտրական խմբում։ Իսկ Էնկեն իր ելույթների ժամանակ Յոախիմ Լյովի գլխավորած Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 8 հանդիպում։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը Ռոբերտ Էնկեն անցկացրել է Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ 2009 թվականի օգոստոսի 12-ին։
Մահ
խմբագրելՄահացել է Նոյշտադտ ամ Ռյուբենբերգ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 10-ին 32 տարեկան հասակում։ Տեղական ժամանակով ժամը 18:25-ին Էնկեն կանգնեցրել է մեքենան ռելսերից 10 մետր հեռավորության վրա և անցել ճանապարհի երկայնքով։ Մոտ 100 մետր այն կողմ նրան հարվածել է Համբուրգ-Բրեմեն Էքսպրեսը, գնացքն ընթացել Է 160 կմ/ժ արագությամբ։ Հայտնի է, որ Ռոբերտը հոգեբուժական օգնության համար դիմել էր դեռ 2003 թվականին, երբ չի կարողացել ամրապնդվել «Բարսելոնայի» հիմնական կազմում[8]։ Այդ ժամանակից ի վեր նա մշտապես այցելել է հոգեբույժին՝ տառապելով դեպրեսիայից և աշխատանքը և ընտանիքը կորցնելու վախից[9]։
Հիշատակ
խմբագրելԷնկեի մահվան պատճառով Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշում է կայացրել չեղարկել 2009 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված Չիլիի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը։
2011 թվականին Հաննովերում «ԱՎԴ Արենայի» հարևանությամբ գտնվող փողոցներից մեկը ստացել է Ռոբերտ Էնկեի անունը[10]։
Ընտանիք
խմբագրելԷնկեից մնացել են կինը՝ Թերեզան և որդեգրած դուստրը՝ Լեյլան, որին նրանք ընտանիք են վերցրել 2009 թվականի մայիսին։ Նրանց հարազատ դուստրը՝ Լարան, մահացել է 2006 թվականի սեպտեմբերին երկու տարեկան հասակում՝ սրտի բնածին արատի պատճառով[11]։
Կոչումներ և նվաճումներ
խմբագրել- Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2008
- Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ՝ 2005/06, 2008/09
- Պորտուգալիայի առաջնությունում 3-րդ տեղ՝ 1999-2000
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.independent.co.uk/news/obituaries/robert-enke-international-goalkeeper-who-committed-suicide-1821284.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2009/11/12/sports/soccer/12hughes.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/sport1/hi/football/internationals/8353733.stm
- ↑ «Germany Goalkeeper Robert Enke Dies Aged 32». Goal.com. 2009 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «German soccer star Enke killed by train». CNN. 2009 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2010-04-14-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ У Роберта Энке была депрессия
- ↑ «Энке наблюдался у психиатра с 2003 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Именем Энке назвали улицу Ганновера(չաշխատող հղում) Чемпионат.ру, 17 января 2011
- ↑ Вратарь со сложной судьбой Արխիվացված 27 Օգոստոսի 2010 թվականին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт(գերմ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Էնկե» հոդվածին։ |