Ռեդյարդ Քիփլինգ
Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգ (անգլ.՝ Joseph Rudyard Kipling, դեկտեմբերի 30, 1865[1][2][3][…], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան[4] - հունվարի 18, 1936[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր։
Քիփլինգի վաղ մանկությունը շա՜տ ուրախ ու անհոգ էր Հնդկաստանում, բայց հինգ տարեկանում նա իր քույրիկի հետ մեկնեց Անգլիա ուսում ստանալու։ Վեց տարի շարունակ Ռեդյարդն ապրեց հանրակացարանում, որի տիրուհին շատ վատ էր վերաբերվում նրան։ Այս ամենն այնքան վատ անդրադարձավ նրա վրա, որ գրողը մինչև կյանքի վերջ տառապեց անքնությունից։
12 տարեկանում Քիփլինգի ծնողները նրան տարան ուսումնարան, որպեսզի հետո նա անպայման ընդունվի շա՜տ հեղինակավոր ռազմական ակադեմիա։ Ուսումնարանի տնօրենը Ռեդյարդի հոր մտերիմ ընկերն էր։ Եվ հենց նա էլ տղայի մեջ սերմանեց հետաքրքրություն ու սեր դեպի գրականությունը։ Այս տարիներին Քիփլինգը շատ հետաքրքիր հեքիաթներ սկսեց գրել, իսկ հետո սկսեց աշխատել մի թերթում իբրև լրագրող։
1882 թվականին Քիփլինգը վերադարձավ Հնդկաստան ու շարունակեց զբաղվել լրագրությամբ՝ երբեք չմոռանալով, սակայն, գրել բազմատեսակ հեքիաթներ։ Իսկ 80-ականները Ռեդյարդ Քիփլինգի կենսագրությունում հայտնի են որպես ճանապարհորդությունների տարիներ։ Շրջելով գրեթե ամբողջ աշխարհով՝ Քիփլինգը 1889 թվականի հոկտեմբերին եկավ Լոնդոն, ամբողջությամբ նվիրվեց գրականությանը և հենց այդ պահից էլ ճանաչում ձեռք բերեց։ 1892 թվականին էլ նա ամուսնացավ։ Նա իրար հետևից հրատարակել է ամենատարբեր գրքեր՝ «Դեպարտամենտական երգեր» (1886) բանաստեղծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888) նովելների ժողովածուները, «Զորանոցային երգեր» (1892), «Յոթ ծով» (1896), «Հինգ ազգ» (1903) բանաստեղծությունների գրքույկները։ Գրել է նաև «Լույսը մարեց» (1890) և «Կիմ» վեպերը։ Ավելի հանրահայտ են, սակայն, երեխաների համար Քիփլինգի գրածները, հատկապես ջունգլիներում, գազանների մեջ ապրող հնդիկ մանուկի՝ Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895)։
1907 թ. դառնում է առաջին անգլիացին, ում շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում Ջունգլիների գիրքը պատմվածքների ժողովածուն, Քիմ վեպը, մի շարք բանաստեղծություններ, այդ թվում՝ «Եթե» ("If") բանաստեղծությունը։ Քիփլինգի ստեղծագործությունների այլաբանություններով լի հարուստ լեզուն մեծ ներդրում է ունեցել անգլերենի զարգացման գործում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://web.archive.org/web/20170323100843/http://jeugdliteratuur.org/auteurs/rudyard-kipling
- ↑ 5,0 5,1 Western Gazette (գերմ.) — 1936. — Iss. 10355. — S. 9.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1907/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k45854946
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Kindred Britain
- ↑ Souden D. Wimpole Hall: Cambridge — 1999. — ISBN 978-0-7078-0139-1
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ http://theweald.org/N10.asp?NId=2175
Արտաքին հղումներ
խմբագրել- Քիփլինգի ստեղծագործությունների հայերեն աուդիոտարբերակը
- Аудиосказки Киплинга слушать онлайн или скачать
- Аудиосказки Киплинга слушать онлайн или скачать
- Ռադյարդ Քիփլինգը bookmark.am-ում
- Ռեդյարդ Կիպլինգը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդյարդ Քիփլինգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 439)։ |