Ռայխենբախ, (գերմ.՝ Reichenbachfälle) յոթ քայլանոց ջրվեժների կասկադ Շվեյցարիայի Բեռնի Օբերլենդ քաղաքում գտնվող Ռայխենբախ կոչվող հոսքի վրա[1]։ Գահավիժում է մոտ 250 մետր (820 ոտնաչափ) ընդհանուր բարձրության վրա[2]։ 110 մետր (360 ոտնաչափ) բարձրության վրա գտնվում է վերին ջրվեժը, որը հայտնի է որպես մեծ Ռայխենբախի ջրվեժ (գերմ. ՝  Grosser-Reichenbach Falls), Ալպերի ամենաբարձր տեղանքն է և ամենաբարձր ջրվեժներից մեկը, ինչպես նաև Շվեյցարիայի քառասուն ամենաբարձր ջրվեժներից մեկը[3]։ Ռայխենբախի բարձրությունը ջրվեժի գագաթից մինչև Հասլիտալ հովտի հատակը 290 մետր է (950 ոտնաչափ)[1]։ Այսօր հիդրոէլեկտրակայանը տարվա որոշակի ժամանակահատվածում օգտագործում է Ռայխենբախ ջրվեժի հոսքը՝ նվազեցնելով այն[4][5]։

Ռայխենբախ
Տեսակջրվեժ
Երկիր Շվեյցարիա
ՎարչատարածքSchattenhalb? և Բեռն
Քարտեզ
Քարտեզ
Մեծ Ռայխենբախի Ջրվեժ
Գիշերային մեծ Ռայխենբախի ջրվեժը

Հանրաճանաչ գրականության մեջ սըր Արթուր Կոնան Դոյլը մեծ Ռայխենբախի ջրվեժը ընտրել է իր հերոս Շերլոկ Հոլմսի և նրա ոխերիմ թշնամու՝ հանցագործ պրոֆեսոր Մորիարտիի վերջին մենամարտ վայրը «Հոլմսի վերջին գործը» պատմվածքում:

Գտնվելու վայր

խմբագրել

Ջրվեժը գտնվում է Ռայխենբախտալի ստորին մասում՝ Ռայխենբախ գետի վրա, որը Արե հարավային վտակն է: Նրանք գտնվում են Մայրինգեն և Ինտերլակեն քաղաքներից մոտ 1,5 կմ հարավ: Քաղաքական առումով ջրվեժը գտնվում է Բեռն կանտոնի Շատենհալբ քաղաքապետարանի տարածքում[1][4]։

Ջրվեժին կարելի է հասնել Ռայխենբախի ճոպանուղով։ Ստորին կայարան�� գտնվում է Միրինգեն երկաթուղային կայարանից ոտքով մոտ 20 րոպե կամ ավտոբուսով 6 րոպե հեռավորության վրա Բրյունիգ երկաթուղային գծից, որը միացնում է Ինտերլակենը և Լյուցեռնը[4][1]։

Ժողովրդական մշակույթում

խմբագրել

Արթուր Կոնան Դոյլ, «Նոթեր Շերլոք Հլոմսի մասին»

Այստեղ է, որ սըր Արթուր Քոնան Դոյլի հերոսը՝ Շերլոկ Հոլմսը, մենամարտում է պրոֆեսոր Մորիարտիի հետ «Վերջին խնդիրը» վեպի վերջում, որն առաջին անգամ լույս է տեսել 1893 թվականին։ Հոլմսի պատվին ճոպանուղու կայարանում տեղադրված է հուշատախտակ, իսկ մոտակա Մայրինգեն քաղաքում կա նաև Շերլոկ Հոլմսի թանգարան[6]։

Բեռնի Օբերլանդի բազմաթիվ ջրվեժներից Ռայխենբախի ջրվեժը, ըստ երևույթին, ամենամեծ տպավորությունն է թողել սըր Արթուր Կոնան Դոյլի վրա, որին այն ցույց է տվել տան սեփականատեր սըր Հենրի Լանը՝ Լան-Պոլիի հիմնադիրը Շվեյցարիայում արձակուրդի ժամանակ: Դոյլը այնքան տպավորված էր, որ որոշեց, որ իր հերոսը այնտեղ պետք է մահանա[6]։

Իրական ելուստը, որից ընկել է Մորիարտին, գտնվում է ջրվեժի մյուս կողմում, որին կարելի է հասնել՝ բարձրանալով մինչև ջրվեժի գագաթը, անցնելով կամուրջը և իջնելով արահետով դեպի լանջը: Այդ վայրում կա հուշատախտակ, որի վրա  անգլերեն մակագրությունն ասում է. «Այս սարսափելի վայրում Շերլոկ Հոլմսը հաղթել է պրոֆեսոր Մորիարտիին 1891 թվականի մայիսի 4-ին»: Երբ Դոյլը դիտում էր ջրվեժը, ճանապարհն ավարտվում էր ջրվեժին շատ մոտ, այնքան մոտ, որ դիպչում էր դրան, սակայն նրա այցելությունից հարյուր տարի անց ճանապարհը դարձել էր վրանգավոր և կամաց-կամաց քայքայվել, իսկ ջրվեժները հետ են քաշվել կիրճում[6]։

ԶԼՄ֊ներում

խմբագրել

Ռայխենբախի ջրվեժները 19-րդ դարի սկզբի անգլիացի ռոմանտիկ բնանկարիչ Ուիլյամ Թըրների մի քանի նկարների թեմա են[7][8][9]։ Ravens & Chimes ինդի բենդը իր ալբոմը անվանել է այդ ջրվեժի պատվին[10]։

Ռայխենբախի ջրվեժը դարձավ նաև Ջեյմս Մեյվորի 2008 թվականի «BBC Four» հեռուստատեսային դրամայի վերնագիրը, որը հիմնված է Յան Ռանկինի գաղափարի վրա և նկարահանվել է Էդինբուրգում։ Պատմությունը նշում է քաղաքի հետ կապված բազմաթիվ պատմական կերպարներ, այդ թվում են՝ Քոնան Դոյլը և նրա դաստիարակ դոկտոր Ջոզեֆ Բելը[11]։

2011 թվկանին նկարահանված «Շերլոք Հոլմս․ Ստվերների խաղը» ֆիլմը հիմնված է «Հոլմսի վերջին գործը» ստեղծագործության հիման վրա, որում ևս երևում են ջրվեժները՝ չնայած ճանապարհի փոխարեն կառուցված էր ամրոց[12]։ 2012 թվականին նկարահանված BBC-ի դրամա «Շերլոք» սերիալի 3-րդ դրվագի վերնագիրը, «Հոլմսի վերջին գործը»պատմվածքից ոգեշնչված, կոչվել է Ռայխենբախի ջրվեժ[13][14]։ Շերլոքի հատուկ դրվագը «Անպիտան հարսնացուն», որը հեռարձակվել է 2016 թվականի հունվարի 1-ին, ներկայացրել է Շերլոկի և Մորիարտիի միջև եղած վեճը, որը տեղի է ունեցել Վիկտորիական ժամանակներում, ինչպես նկարագրված է գրքում։

Elementary հեռուստասերիալի վերջին սեզոնում կա Օդին Ռեյչենբախ անունով չարագործ, որը կոչված է ջրվեժի պատվին։ Վերջին դրվագը որում հերոսը հանդիպում է արդարության կոչվում է «Ռայխենբախի ջրվեժ»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «1210 - Innertkirchen» (Map). Reichenbachfall (2015 ed.). 1:25 000. National Map 1:25'000. Wabern, Switzerland: Federal Office of Topography – swisstopo. 2013. ISBN 978-3-302-01210-0. Վերցված է 2017-07-11-ին – via map.geo.admin.ch.
  2. «Reichenbachfall». World Waterfall Database. Վերցված է 18 November 2018-ին.
  3. Christian Schwick; Florian Spichtig (eds.). «Wasserfall-DB». waterfall.ch (գերմաներեն). Zurich, Switzerland: Schweizerische Greina-Stiftung (SGS). Վերցված է 2017-07-11-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Reichenbach Funicular». Grimselwelt. Innertkirchen, Switzerland: Kraftwerke Oberhasli AG. Վերցված է 2017-07-11-ին. «The thundering waters of the Reichenbach Waterfall»
  5. «Visit the Reichenbach Waterfalls near Meiringen in Switzerland». European Traveller. Վերցված է 2012-01-16-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Peter Lunn». The Daily Telegraph. London. 6 December 2011. Վերցված է 2011-12-15-ին.
  7. «The Great Fall of the Reichenbach, in the Valley of Hasle, Switzerland, 1804, Joseph Mallord William Turner». Tate, London. Վերցված է 2013-01-06-ին.
  8. «The Great Fall of the Reichenbach, Switzerland, 1802, Joseph Mallord William Turner». Tate, London. Վերցված է 2013-01-06-ին.
  9. «The Upper Falls of the Reichenbach, 1802, Joseph Mallord William Turner». Tate, London. Վերցված է 2013-01-06-ին.
  10. Levack, Chandler (3 October 2007). «Ravens and Chimes». Spin. Վերցված է 2013-01-06-ին.
  11. «Reichenbach Falls (2007)». Internet Movie Database. Վերցված է 2013-01-06-ին.
  12. «Framestore - Sherlock Holmes: A Game of Shadows | AEAF News». Vfxfestival.com. Արխիվացված է օրիգինալից 2017-09-15-ին. Վերցված է 2013-02-02-ին.
  13. Wollaston, Sam (15 January 2012). «TV review: Sherlock | Call the Midwife | Hugh's Hungry Boys». The Guardian. London. Վերցված է 2012-01-16-ին.
  14. Crompton, Sarah (15 January 2012). «Sherlock: final episode, BBC One, review». The Daily Telegraph. London. Վերցված է 2012-01-16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ռայխենբախ (ջրվեժ)