Ռահավա, Ռահվա, գյուղ Արևելյան Հայաստանում, Պարսկահայք նահանգի Ուրմիա գավառում (Իրան)։ XX դարի սկզբին ուներ 640 հայ բնակիչ (105 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, պարտիզպանությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները 1918 թվականի թուրքական ներխուժման ժամանակ հեռացել են Իրանի խորքերը, հետագայում ներգաղթել Սովետական Հայաստան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։