Ջունգարական գերմանամուկ

Ջունգարական գերմանամուկ կամ ջունգարիկ (լատին․՝ Phodopus sungorus), տարածված ընտանի կենդանի՝ կրծողների կարգից։ Դասվում է Համստերների ենթաընտանիքի մեջ։ Բնության մեջ այս արագավազ կենդանիները հանդիպում են Արևմտյան Սիբիրի[2], Միջին և Կենտրոնական Ասիայի, Հյուսիս-արևելյան Ղազախստանի կիսաանապատային տարածքներում[3][4]։ Հանդիպում են ջունգարական գերմանամկան 19 տեսակ[3]։ Երկար ժամանակ Քեմբելի գերմանամուկը համարվել է ջունգարական գերմանամկան ենթատեսակ։ Վերջերս հաստատվեց տեսակի անկախ լինելը ջունգարիկից։

Ջունգարական գերմանամուկ
Ջունգարական գերմանամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Cricetidae Rochebrune[1]
Ենթաընտանիք Համստերներ
Ցեղ Թավոտնյա համստեր[1]
Տեսակ Ջունգարական գերմանամուկ[1]
Լատիներեն անվանում
Phodopus sungorus

Pallas, 1773

Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632741
NCBI 10044

Այս կրծող կենդանին, որին կենդանաբանները հաճախ անվանում են ջունգարիկ, ունեն 5 սմ հասակ[5] և 45 գրամ քաշ։

Վայրի բնության մեջ ջունգարական գերմանամկները բնակվում են իրենց որջում և ձմեռային քուն չեն մտնում[2][6]։

Ջունգարական գերմանամկները մենակյաց կենդանիներ են և, ի տարբերություն առնետների, չեն ապրում խմբերով։ Նրանք հաճախ թույլ չեն տալիս այլ գերմանամկան մուտքն իրենց տարածք։ Նրանք սիրում են տիրապետող դիրք գրավել իրենց տարածքում՝ լինի դա բնության մեջ, թե տնային պայմաններում։ Նրանք արդեն 2-3 ամսական հասակում կարող են բազմանալ[7]։

Ջունգարիկները հաճախ օգտագործվում են լաբորատորիաներում՝ որպես փորձամկներ[8]։

Նկարագրություն

խմբագրել

Բոլոր գաճաճ գերմանամկների մեջ ջունգարական գերմանամկները արագ ընտելացվող կենդանիներն են։ Նրանք այդ առումով նման չեն Քեմբելի գերմանամկանը (ռուս.՝ хомячок Кэмпбелла), որը չի ընտելացվում և կծում է, երբ փորձում են ձեռք տալ։ Ջունգարիկներն, ի տարբերություն Ռոբորովսկիի գերմանամկան (ռուս.՝ хомячок Роборовского) նյարդային չեն։ Նրանց տնային պայմաններում պահելը բավականին հեշտ է, քանի որ արագ «մտերմանում են» նույնիսկ երեխաների հետ, շատ մաքրասեր են և աչքի են ընկնում կենդանիներին բնորոշ հոտի բացակայությամբ։ Սիրում են, երբ իրենց հետ խաղում են։

Տնային պայմաններում նրանց կյանքի տևողությունը 3 տարի է, բայց ճիշտ կենսակերպ ապահովելով հնարավոր է ավելացնել այդ ժամանակահատվածը։ Ջուգարիկները վարում են գիշերային կյանք՝ քնում են առավոտյան, իսկ գիշերը դուրս են գալիս որսի (և՛ բնության մեջ և՛ տնային պայմաններում)։

Արտաքին տեսք

խմբագրել
 
Նկարում ակնհայտ երևում է ջունգարիկներին բնորոշ գիծը

Այս գերմանամկները պատված են մորթիով, իսկ մեջքի վրա կա այս տեսակին բնորոշ գիծ՝ սովորաբար մոխրագույն։ Ջունգարիկներն ունեն շատ կարճ պոչ, որը հաճախ նաև չի երևում, երբ կենդանին գտնվում է նստած վիճակում[9]։ Նրանց մորթին փորի հատվածում սպիտակ է, իսկ մեջքի հատվածում գույնը փոփոխական է․ դա կապված է նաև եղանակային փոփոխությունների հետ։ Հանդիպում են ջունգարիկների մորթու հետևյալ գունավորումները՝

  • նորմա՝ շագանկագույնին մոտ և մոխրագույն, վառ սպիտակ
  • շափյուղա՝ մոխրակապտագույն, վառ սպիտակ
  • մարգարիտ (ռուս.՝ жемчуг)՝ սպիտակակաթնագույն մոխրագույն հատվածներով
  • մանդարին՝ կարմրամարմնագույն[9]։

Նրանց մորթու գույնը փոխվում է 16 °C ջերմաստիճանից ցածր պայմաններում, եթե դա տևական բնույթ է կրում։ Այդ ժամանակ մորթին որոշ հատվածներում դառնում է փայլուն։ Մաքուր սպիտակ գունավորում ստանում են հազվադեպ։ Կենդանիների նուրբ մորթին ամռանը լինում է մոխրագույն՝ տեսակին բնորոշ մուգ մոխրագույն գծով (կողային հատվածում), իսկ ձմռանը մորթին ստանում է արծաթամոխրագույն երանգ։ Ջունգարիկների առջևի թաթերը նման են ձեռքերի, իսկ կերը բռնում են ինչպես մարդիկ։ Ջուգարիկների ոտքերը ևս պատված են մորթիով, ինչը ևս բնորոշ է նրանց[8]։ Հասուն ջուգարական գերմանամկները կարող են հասնել մինչև 10 սմ հասակի, իսկ քաշը տատանվում է՝ հասնելով մինչև 50 գրամի[2]։ Երկու անգամ պակաս է ոսկեգույն գերմանամկան քաշից։

Բազմացում

խմբագրել
 
Ձագերին կերակրող ջունգարիկ
 
Նորածին ջունգարիկներ

Ջունգարիկների հղիության շրջանը տևում է 17-30 օր։ Այդ ընթացքում գերմանամկանն անհանգստացնել չի կարելի և պետք է տալ լավ սնունդ։ Վանդակ պետք է գցել անձեռոցիկ կամ թուղթ, որպեսզի կենդանին բույն պատրաստի։

Ջունգարիկները կարող են ունենալ 2-ից մինչև 10 ձագ[10]։ Այդ ընթացքում նրանց պետք է տալ սպիտակուցներով հարուստ սնունդ։ Ջունգարիկները բազմանում են ամբողջ տարվա ընթացքում։ Ծննդաբերելուց հետո, անհրաժեշտ է արու ջունգարիկին առանձնացնել, հակառակ դեպքում էգը կարող է սպանել կամ վնասել ձագերին։ Դա կապված է նրա հետ, որ այդ շրջանում էգ ջունգարիկը ագրեսիվ վարք է դրսևորում։ Էգը կարող է ագրեսիվ վարք ցուցաբերել նաև արուի նկատմամբ։ Ծննդաբերելուց 24 ժամ անց ջունգարիկն արդեն պատրաստ է նորից բազմանալ։

Ձագերին կարող է սպանել, եթե չի հասցնում կերակրել կամ եթե ձագը ծնվել է հիվանդ։ Ձագերին խնամում են միասին։ Եթե էգը հեռանում է, ապա արուները մոտենում են ձագերին, որպեսզի վերջիներս չմրսեն։

Ձագերը ծնվում են փակ աչքերով, արդեն 14 օր անց աչքերը բացվում են։ Ծնվելու պահից սկսած ձագերը կարողանում են ինքնուրույն շարժվել և սնվելու համար գտնել մորը։ Սոված ժամանակ ձայներ են արձակում։ Արագ են սառչում, եթե իրենց կողքին չեն լինում հասուն ջունգարիկները։ Էգն ամբողջ ընթացքում մաքրում է ձագերին։ Շատ արագ են հասունանում և արդեն երկու շաբաթական հասակում սնվում են ոչ միայն կաթով, այլև՝ այլ սնունդով։ Հնարավոր են դեպքեր, երբ ձագերն սկսում են սնունդը հավաքել այտապարկերում դեռ աչքերը չբացված։ Մայր ջունգարիկը շարունակում է խնամել ձագերին մինչև մեկ ամսականը։ Երբ ձագերը շարժվում են իրենց հիմնական տարածքից, էգը բերանով բռնում է ձագերին և դնում բնի մեջ։ Թեև արուն նույնպես խնամում է ձագերին, բայց նրանց չի տեղափոխում։

Վտանգի դեպքում պահում են ձագերին կամ ատամներով բռնած շարժվում վանդակում՝ փորձելով դուրս գալ։ Բույնը լվանալ չի կարելի, որովհետև կենդանիները սովոր են տվյալ հոտին, իսկ դրանից հետո կարող են ագրեսիվանալ, անհանգիստ շարժումներ անել ու ձագերին տեղափոխել։

Թեև ջունգարիկները կարող են միանգամից 10 ձագ ունենալ, այնուամենանիվ ձագերի մեծ մասը կարող է չապրել տարբեր պատճառներով՝

  • երբ կենդանին առաջին անգամ է ծննդաբերում և չի կարողանում պահել, խնամել ձագերին
  • եթե ձագը ծնվել է հիվանդ կամ արատով։ Այս հարցում կենդանիները վտանգավոր են. փորձում են ոչնչացնել հիվանդ ձագերին։ Նույնիսկ այն դեպքում, երբ ձագը բավականին մեծ է, հարձակվում են վերջիններիս վրա՝ սպանելու համար
  • եթե ծնվել են շատ ձագեր, բայց էգը չի հասցնում կերակրել բոլորին, ապա սպանում է համեմատաբար թույլ ձագերին։ Լինում են դեպքեր, երբ 7 ձագերից միայն 1-ն է ապրել։

Ջունգարիկների կերակրում

խմբագրել
 
Արգելված սնունդ

Այս կրծողներին կերակրելը որքան հեշտ, այնքան էլ դժվար գործ է, քանի որ կան սնունդի այնպիսի տեսակներ, որոնք կտրականապես արգելված են նրանց։ Ջունգարիկները շատ են սիրում ուտել տարբեր բույսերի և մրգերի սերմեր, բանջարեղեններ, բույսերի կանաչ հատվածներ և միջատներ։ Նրանց հիմնականում կարելի է կերակրել ձավարեղենով և կանաչիով, բայց այս փոքրիկ կրծողները չեն հրաժարվի նաև միջատներից։ Բոլոր դեպքերում նպատակահարմար է կերակրել հատուկ կերերով, որոնք վաճառվում են կենդանիների վաճառակետերում, որոնք հագեցված են նաև վիտամիններով։ Որքան էլ տնային պայմաններում խտացված կեր պատրաստվի, միևնույն է այն չի կարող պարունակել նույն բաղադրիչները, ինչ վաճառակետերինը։ Բացի դա ջունգարիկներին պետք է տրվի թարմ բանջարեղեն, իսկ ամռանը՝ խատուտիկի և երեքնուկի տերևներ։

Այսպիսով՝ կանաչիներն ու բույսերը կարող են ապահովել կենդանուն անհրաժեշտ վիտամիններն ու բջջանյութի քանակը։ Բացի բուսական սնունդից կենդանիներին անհրաժեշտ է նաև կենդանական ծագման սպիտակուցներ[11], այնպես որ ժամանակ առ ժամանակ նրանց պետք է տալ կենդանական ծագման սնունդ։ Շատ կարևոր է, որ ջունգարիկների վանդակում մշտապես լինի հանքային նյութերով հարուստ հավելումներ և կեչու ճյուղեր։ Վերջիններս ապահովում են կեդանու ամուր ատամների պահպանումը[5]։

Ջունգարիկների հիմնական կերակրացանկը կարող է բաղկացած լինել մշակաբույսերից, ինչպիսիք են արևածաղկի սերմերը, դդումի սերմերը, եգիպտացորենը, ցորենը, ընկույզը։ Սպիտակուցներով հարուստ սնունդը կարևոր է հատկապես ջունգարիկի հղիության շրջանում։ Դրա համար այդ շրջանում պետք է նրան կերակրել կաթնաշոռով, եփած ձվի սպիտակուցով և եփած հավի մսով[12]։

Կերակրացանկ

խմբագրել

Չխրախուսվող սնունդ

խմբագրել

Արգելված սնունդ

խմբագրել

Հիվանդություններ

խմբագրել

Ջուգարիկները կարող են հիվանդանալ բազմաթիվ հիվանդություններով։ Շատ հաճախ նրանք կարող են վնասվել միմյանց հետ կռվելիս, որն ավարտվի պատռվածքներով, որն էլ կարող է հանդիսանալ վարակի ներթափանցման պատճառ։ Այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ մաքրել վերքերը հակաբիոտիկներով[13]։

  • Այտապարկերի կպումներ և վնասվածքներ - այտապարկերը կարող են վնասվել ոչ համապատասխան սնունդով կերակրելիս, ինչպիսին օրինակ կարող է լինել շոկոլադն ու կպչուն քաղցրավենիքները։ Այս դեպքերում անհրաժեշտ է դատարկել այտապարկերը և անհրաժեշտության դեպքում մաքրել անտիբիոտիկներով։ Այս թերապևտիկ գործողություններից հետո պետք է 24 ժամ կենդանուն չկերակրել, որպեսզի վերքերը վերականգնվեն[13]։
  • Ուղիղ աղու հիվանդություն (լատին․՝ prolapsus recti) - այն կարող է առաջանալ փորլուծության կան փորկապության հետևանքով։ Հիվանդությունը ժամանակակից բուժեղանակներով կարելի է վերացնել[13]։
  • Միզապարկի բորբոքում - առաջանում է տարբեր վարակների ներթափանցման հետևանքով։ Կենդանու մեզի մեջ առկա է լինում արյան որոշակաի քանակ։ Այս դեպքում անհրաժեշտ է օրվա ընթացքում 2 անգամ կատարել քլորամֆենիկոլի ենթամաշկային ներարկում (5 մգ/100 գ քաշի դեպքում)։ Միաժամանակ պետք է սննդակարգը թարմացնել. տալ թարմ մրգեր, որպեսզի մարմնում ավելանա հեղուկի քանակը[13][14]։
  • Քոս - ականջների, դեմքի, այտերի, ինչպես նաև՝ հետանցքի շրջանում առաջանում է թեփոտված մաշկ։ Մորթին թափվում է, կենդանուն սկսում է անհանգստացնել ուժեղ քորը։ Կարող են այնքան քորել, որ մաշկը վնասվի։ Կենդանիները մահանում են ախտանշաների հայտվելուց 2-3 ամիս հետո։ Այս հիվանդությունը վարակիչ է։ Քոսով ավելի հաճախ վարակվում են արուները, քան էգերը։ Բուժման հավանականությունը փոքր է, կասկածելի է[13]։ Բայց կարելի է օգտագործել հեքսաքլորան (ռուս.՝ Гексахлоран)[15]:
  • Կոտրվածքներ - հաճախ կարող են ստանալ ոտքի կամ պոչի կոտրվածք։ Քանի որ նրանք ակտիվ են գիշերը և կոտրվածքները ավելի հաճախ ստանում են այդ ժամանակ, ուստի դա հայտնաբերվում է մի քանի ժամ ուշ։ Կոտրվածքի դեպքում կենդանին կաղում է, իսկ պոչի վնասվածքի դեպքում վերջինս թեքված դիրքով է լինում։ Կենդանու փոքր չափերի պատճառով հնարավոր չի լինում անշարժացնել վնաասված հատվածը, ուստի անհրաժեշտ սպասել մինչև ոսկրերի կպչելը։ Կարելի է միայն սահմանափակել կենդանու շարժը, բնից հեռացնել վազելու համար նախատեսված անիվը (ռուս.՝ Անիվ)։ Կենդանուն արելի է տեղափոխել աքվարիումի մեջ, որպեսզի չկարողանա մագլցել։ Սննդացանկում անհրաժեշտ է ներառել փափուկ հաց, կաթ, կալցիում պարունակող սննդամթերքներ։

Սակայն կենդանու մոտ կարող է առաջանալ նաև բաց կոտրված, որի դեպքում պարտադիր պետք է դիմել անասնաբուժի օգնությանը, ով դուրս ցցված ոսկորն ուղղում է և դեղորայքի միջոցով կանխարգելում վարակի ներթափանցումը։

Կոտրվածքները լավանում են 1-2 շաբաթ անց, բայց կենդանու մարմնի տվյալ հատվածը չի վերականգնվում ամբողջությամբ և մնում է թեքված։ Բայց դա կենդանուն չի անհանգստացնում և նրանք կարողանում են ապրել նորմալ կյանքով՝ առանց սահմանափակումների[14][15]։

  • Մրսածություն կամ գրիպ - եթե կենդանու մոտ առկա է քթարտադրություն կամ փռշտոց, ակտիվության մակարդակն իջել է, ուրեմն նա վարակվել է վիրուսով։ Նրանց մոտ ի հայտ եկող նմանատիպ հիվանդությունները ոչինչով չեն տարբերվում մարդկանց մոտ առաջացող հիվանդություններից[14]։ Կոնկրետ բուժում չկա, բայց կարելի է սննդի միջոցով բարձրացնել կենդանու իմունիտետը։

Հաճախ են հիվանդանում մրսածությամբ, քանի որ նրանք շատ զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ։ Նույնիսկ թեթև քամին կարող է վատ անդրադառնալ նրանց ինքնազգացողության վրա։ Պետք է հեռու պահել միջանցիկ քամիներից։ Անհրաժեշտ է բույնը դնել բաց պատուհանների, դռների արանքում։ Բայց սա չի վերաբերում տաք եղանակներին։ Ամռանը պետք է կենդանուն դուրս հանել։ Ձմռանը պետք է նրա բույնը դնել տաք վայրում[16]։

Արդեն մրսած ջունգարիկին պետք է պահել 23-25 °C-ի պայմաններում։ Եթե մի քանի օր անց նրա վիճակը չի բարելավում, ապա անհրաժեշտ է դիմել անասնաբուժին։ Բայց եթե կենդանու մոտ առկա է միայն փռշտոց, ապա դա կարող է լինել ոչ թե մրսածության հետևանք, այլ ալերգիկ երևույթ։ Այդ դեպքում պետք է փոխել սննդակարգը, որովհետև դա կարող է լինել որևէ կերի պատճառով[15]։

  • Աչքի հիվանդություններ - կենդանու աչքերը փակված են կիսով չափ, հաճախ են թարթում, կարմրած են, արցունքոտ։ Աչքերը կարող են բորբոքվել տարբեր պատճառներով, ինչպես օրինակ՝ վատորակ թեփի օգտագործման դեպքում (թեփն օգտագործում են վանդակը պատելու համար)։ Եթե կենդանու աչքի բիբը մոխրագույն է, իսկ ոսպնյակը՝ պղտորված, ապա հնարավոր է կենդանու մոտ զարգացել է կատարակտ (լատին․՝ cataracta)։ Որպես կանոն, այն զարգանում է ծերության ժամանակ և ենթակա չէ բուժման[15][17]։
  • Ատամների հիվանդություններ - եթե կենդանին սկսում է հանկարծակի հրաժավել սնունդ ընդունելուց, ապա դա կարող է կապված լինել ատամների վնասվածքների հետ։ Անհրաժեշտ է ստուգել ատամների եզրերը՝ գտնելու համար վնասվածքները։ Կենդանուն կարող են խանգարել նաև երկար ատամները[15][17]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Джунгарский хомячок
  2. 2,0 2,1 2,2 «Кто такие они, джунгарские хомяки». Արխիվացված է օրիգինալից 2014-11-22-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  3. 3,0 3,1 Джунгарский хомячок, или русский хомячок
  4. «ДЖУНГАРСКИЙ ХОМЯЧОК (PHODOPUS SUNGORUS)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 «Хомячок джунгарский». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. Джунгарский Хомячок
  7. Джунгарский хомяк характеристики
  8. 8,0 8,1 ДЖУНГАРСКИЙ ХОМЯЧОК (Phodopus sungorus)
  9. 9,0 9,1 «Джунгарский хомячок (лат. Phodopus sungorus)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. Джунгарский хомяк содержание дома
  11. «ДЖУНГАРСКИЙ ХОМЯЧОК (ЛАТ. PHODOPUS SUNGORUS)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. Джунгарский хомяк содержание дома, Джунгарский хомячок кормление
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Ջունգարիկների հիվանդություններ
  14. 14,0 14,1 14,2 Ջունգարիկների մոտ առաջացող հիվանդություններ
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Հիվանդություններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  16. Մրսածությունը ջունգարիկների մոտ
  17. 17,0 17,1 Հիվանդություններ, որոնք առաջանում են ջունգարիկների մոտ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգարական գերմանամուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունգարական գերմանամուկ» հոդվածին։