Ջուլիետա Ղազարյան
հայ գրող, թարգմանչուհի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջուլիետա Միհրանի Ղազարյան (հուլիսի 14, 1934, Ղարաքիլիսա, ԽՍՀՄ), հայ գրող, թարգմանչուհի, Հայաստանի գրողների միության անդամ (1982)։
Ջուլիետա Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և թարգմանչուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Սովետական գրող |
Կենսագրություն
խմբագրելՋուլիետա Ղազարյանը ծնվել է 1934 թվականի հուլիսի 14-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1957-1958 թվականներին Կինոպրակատում եղել է թարգմանիչ, «Սովետական գրող» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության ավագ խմբագիր[1], այնուհետև որպես խմբագիր աշխատել է տարբեր հրատարակչություններում («Հայպետհրատ», «Արևիկ»)։
Աշխատանքին զուգահեռ ռուսերենից հայերեն է թարգմանել ռուս և օտարազգի գրողների ստեղծագործություններից։
Հեղինակ է մոտ 35 թարգմանական գրքի[2]։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրել- «Ուխտագնացություն դեպի երկիր»[3] (ամերիկյան գրողների ֆանտաստիկ պատմվածքների ժողովածու), Եր., 1986։
- Մստիսլավ Ստինգլ, «Հնդկացիական բուրգերի առեղծվածները», Եր., 1984[4]։
- Զորի Բալայան, «Օջախ», Եր., 1981։
- Քինան Մարջորի Ռոլինգս, «Հասակակիցներ», Եր., 1978։
- Ֆաինա Օրժեխովսկայա, «Երևակայական հանդիպումներ», Եր., 1972[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ղազարյան, Ջուլիետա Միհրանի, 1934- (Personal Name) › Հեղինակավորի որոնում › ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան քարտարան». opac.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
- ↑ Ջուլիետա Ղազարյան
- ↑ Ուխտագնացություն դեպի երկիր
- ↑ «Հնդկացիական բուրգերի առեղծվածները». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
- ↑ Երևակայական հանդիպումներ ։ Պատմվածքներ Շումանի, Շոպենի, Լիստի, Վագների մասին / Ֆ.Մ. Օրժեխովսկայա; Թարգմ.՝ Ջ. Ղազարյան; Խմբ.՝ Հ.Հ. Դանիելյան.