Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրի (Երևան)
Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքիյան փողոցների միջև գտնվող մանկական զբոսայգում, Բեյրութի փողոցի հարևանությամբ, տեղադրվել է 2005-ին։
Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրի | |
---|---|
Ժուբրան Խալիլ Ժուբրանի կիսանդրին | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Մանկական այգում |
Բարձրություն | 3 մետր |
Քանդակագործ(ներ) | Լևոն Թոքմաջյան |
Հիմնադրում | 2005 |
Նյութ | Արցախի վարդագույն մարմար |
Շինարարության ավարտ | 2005, նոյեմբերի 22 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ
խմբագրելՏվյալներ
խմբագրելԿիսանդրին կառուցված է Արցախի վարդագույն մարմարից, բարձրությունը 3 մետր է։
Պատմություն
խմբագրելԼիբանանցի գրող, փիլիսոփա, նկարիչ, բանաստեղծ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրու բացման արարողությունը կայացել է 2005 թվականի նոյեմբերի 22-ին։ Մասնակցել են Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի և Սիրիայի դեսպանները, մտավորականներ, պաշտոնատար անձինք, հյուրեր։ Սպիտակ սավանն իջեցնելու պատիվը տրվել է քանդակի հեղինակ քանդակագործ Լևոն Թոքմաջյանին և Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայել Ժաարային։ Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը։ Ժեբրայել Ժաարան հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, քաղաքապետարանին, քանդակագործին և հայ ժողովրդին, որոնք բարձր են գնահատել հայ և լիբանանյան ժողովուրդների բարեկամությունն ու իրենց հարգանքն են տածել Ժուբրան Խալիլ Ժուբրանի հիշատակին[1]։
Կիսանդրին կառուցելու նախագիծն իրականացվել է Հայաստանում «Վիվասել» ընկերության ֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ[2]։