Ջովաննի Բոկաչչո
Ջովանի Բոկաչչո (իտալ.՝ Giovanni Boccaccio [bokˈkattʃo], 1313[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][3][4][…] - դեկտեմբերի 21, 1375[5][2][6][…], Չերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][2][3][…]), իտալացի արձակագիր և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։ Անտիկ դիցաբանության սյուժեների հիման վրա գրված պոեմների, «Ֆիամետա» հոգեբանական պատմվածքի (1343, հրատարակվել է 1472 թվական), հովվերգությունների և սոնետների հեղինակ։
Ջովաննի Բոկաչչո իտալ.՝ Giovanni Boccaccio | |
---|---|
Ծնվել է | 1313[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][3][4][…] |
Վախճանվել է | դեկտեմբերի 21, 1375[5][2][6][…] |
Վախճանի վայր | Չերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][2][3][…] |
Գերեզման | Սանտի Յակոպո է Ֆիլիպո |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ, դիվանագետ, թարգմանիչ, կենսագիր, առասպելագիր և գրող |
Լեզու | իտալերեն և լատիներեն |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Ուշագրավ աշխատանքներ | Դեկամերոն, Elegia di Madonna Fiammetta?, Buccolicum carmen?, De casibus virorum illustrium?, De mulieribus claris, De montibus?, Genealogia deorum gentilium?, Corbaccio?, Il Filostrato?, La caccia di Diana?, Teseida?, Amorosa visione? և Trattatello in laude di Dante? |
Ջովաննի Բոկաչչո Վիքիքաղվածքում | |
Giovanni Boccaccio Վիքիպահեստում |
Նրա գլխավոր ստեղծագործությունը «Դեկամերոն» (1350 - 1353, հրատարակվել է 1470 թվական) նովելների ժողովածուն է (թարգմանվել է հայերեն[7])։
Ջովանի Բոկաչչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում։ Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում։ Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը։
Բոկաչչոի ստեղծագործություններ
խմբագրելԼատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա։ Գրել է նաև «Նշանավոր կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը։
Բոկաչչոյի գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը գեղարվեստական գործերն են։ Նա ստեղծագործական ուղին սկսել է ասպետական գրականությամբ, որը նրան հրապուրել էր ազնվական, անտիկ գրականության ու դիցաբանական թեմաներով և հումանիզմով։ Գրել է «Ֆիլոկոլո» (1336 թվական, հրատարակվել է 1472 թվականին), «Ամետո» (1341 թվական, հրատարակվել է 1478 թվականին) վեպերը և «Ֆիլոստրատո» (1338 թվական, հրատարակվել է 1498 թվականին), «Թեզեիդա» (1339 թվական, հրատարակվել է 1475 թվականին), «Սիրային տեսիլք» (1342 թվական, հրատարակվել է 1521 թվականին) պոեմները, որտեղ միջնադարյան քրիստոնեական դիցաբանությունը փոխարինված է դասական հնադարի նյութով, կրոնամիստիկական մտածողությունը՝ ռեալիստական պատկերներով։ Մարդասիրական գաղափարներն առավել ցայտուն արտահայտվել են նրա «Ֆյամետա» (1343 թվական, հրատարակվել է 1472 թվականին) վիպակում, «Ֆիեզոլայի հավերժահարսները» (1345 թվական, հրատարակվել է 1477 թվականին) պոեմում, որտեղ Բոկաչչոն գովերգել է երկրային սերը, քննադատել միջնադարյան ճգնակեցական բարոյականությունը, դասային անհավասարությունը
Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թվական, հրատարակվել է 1477 թվականին), կարդացել հրապարակային դասախոսություններ։
Դեկամերոն
խմբագրելԲոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թվական, հրատարակվել է 1471 թվականին) ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ։ Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ։ Գիրքն սկսվում է 1348 թվականին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն։ Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ։ Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից։ Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները։ Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը։ Լինելով իտալացի մեծ գրողներ Ալիգիերի Դանտեի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը։
«Դեկամերոնը» հայերեն թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է 1876 թվականին Զմյուռնիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 BeWeB
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bosco U. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 various authors Encyclopedia of Renaissance Philosophy / M. Sgarbi — Springer, Cham, 2019. — doi:10.1007/978-3-319-02848-4
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Sapegno N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1968. — Vol. 10.
- ↑ 6,0 6,1 6,2 Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.) — SISMEL – Edizioni del Galluzzo.
- ↑ Դեկամերոն։ [Նովելներ] / Ջ. Բոկաչչո; Թարգմ.՝ Ս. Վահունի; Առաջաբ.՝ Ս. Սողոմոնյան; Խմբ.՝ Խ. Հրաչյան. - Երևան։ Հայպետհրատ , 1960. - 759 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Բոկաչչո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Բոկաչչո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 513)։ |