Ջոն Ֆիշեր (սուրբ)
Ջոն Ֆիշեր (հոկտեմբերի 19, 1469 կամ 1469[1][2], Յորքշիր, Անգլիայի թագավորություն և Beverley, Յորքշիր և Համբեր, Անգլիա - հունիսի 22, 1535 կամ հուլիսի 6, 1535[2], Թաուեր Հիլ, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն և Լոնդոն, Անգլիայի թագավորություն[2])՝Ռոչեսթերի եպիսկոպոս, Քեմբրիջի համալսարանի կանցլեր, կարդինալ։ Չի ճանաչել Սուպրեմատիայի մասին ակտը և մահապատժի է ենթարկվել Հենրի VIII-ի կողմից։ Սրբադասված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից։
Ջոն Ֆիշեր | |
---|---|
Ջոն Ֆիշեր (Հանս Հոլբայն Կրտսեր) | |
Ծնունդ | հոկտեմբերի 19, 1469 կամ 1469[1][2] |
Ծննդավայր | Բևեռլի ( Յորքշիր կոմսություն) |
Վախճան | հունիսի 22, 1535 կամ հուլիսի 6, 1535[2] |
Վախճան վայր | Թաուեր Հիլ, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն կամ Լոնդոն, Անգլիայի թագավորություն[2] |
Վախճան պատճառ | գլխատում |
Թաղման վայր | Church of St Peter ad Vincula, Tower Hamlets |
Եկեղեցի | Անգլիկան եկեղեցի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3] |
Սրբացված կարգ | սուրբ և blessed? |
Հիշատակության օր | Հունիսի 22 |
Աշխատանք | կաթոլիկ քահանա, կաթոլիկ եպիսկոպոս, եպիսկոպոս և գիտնական |
Պաշտոն | Bishop of Rochester?, կարդինալ և roman catholic bishop of Rochester (England)? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Ջոնի քոլեջ և Beverley Grammar School? |
Վաղ տարիներ
խմբագրելՋոն Ֆիշերը ծնվել է 1469 թվականին Յորքշիր կոմսությունում, Բևեռլիում, հաջողակ կոմերսանտ Ռոբերտ Ֆիշերի և նրա կնոջ՝ Ագնեսի չորս երեխաներից մեկն էր։ Ամուսնու մահից հետո (1477 թվական) Ագնեսը ամուսնացել է երկրորդ անգամ և ծնել ևս հինգ երեխաներ։ Ջոն Ֆիշերը ողջ կյանքի ընթացքում մտերիմ հարաբերություններ է ունեցել բազմաթիվ եղբայրների և քույրերի հետ։
Ի սկզբանե Ջոն Ֆիշերը ուսանել է Բևեռլիի ծխական դպրոցում, ապա (1484 թվականից) ուսումը շարունակել է Մայքլհաուսի քեմբրիջյան քոլեջում։ 1487 թվականին դարձել է բակալավր, իսկ 1491 թվականին, որպես արվեստի մագիստրոս, միևնույն ժամանակ Նորթալերտոնում ձեռնադրվել է վիկարիոս, բայց հետո բենեֆիցիումից հրաժարվել է հանուն Քեմբրիջի համալսարանում աշխատանքի։ Հաջորդաբար զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ 1502 թվականին դարձել է Քեմբրիջի համալսարանի Լեդի Մարգարեթի աստվածաբանության պրոֆեսոր, իսկ 1504 թվականին ընտրվել է Քեմբրիջի համալսարանի կանցլեր, բազմիցս վերընտրվել է այդ պաշտոնում, այնուհետև նրան այդ կոչումը ցմահ է շնորհվել։ Որպես կանցլեր, նպաստել է համալսարանի ֆինանսական բարգավաճմանը, հրավիրել այստեղ հայտնի եվրոպական գիտնականների (այդ թվում, Էրազմ Ռոտերդամցուն), նրանց ներքաշել է ուսումնական ծրագրի մեջ՝ բացի ավանդական հին հուներենից, լատիներենից և եբրայերենից։ Համալսարանական աշխատանքը համատեղել է քարոզչական գործունեության հետ։
Թյուդորների հետ կապ և եպիսկոպոսություն
խմբագրել1497 թվականին Ջոն Ֆիշերը դարձել է Մարգարեթ Բոֆորտի՝ Հենրի VII թագավորի մոր կապելլանը և խոստովանահայրը։ Նրա ազդեցության տակ Մարգարեթ Բոֆորտը Քեմբրիջում հիմնել է երկու նոր քոլեջ (անգլ.՝ St John's և անգլ.՝ Christ's) և զգալի նյութական աջակցություն է ցուցաբերել համալսարանին։ Մարգարեթ Բոֆորտի և նրա հարգարժան որդու՝ Հենրի VII-ի շնորհիվ 1504 թվականի հոկտեմբերի 14-ին Հուլիոս II պապը Ջոն Ֆիշերին նշանակել է Ռոչեսթերի եպիսկոպոս։
Ռոչեսթերը անգլիական ամենաաղքատ թեմերից մեկն էր և սովորաբար դիտվում էր որպես հոգևոր կարիերայի առաջին աստիճան, սակայն Ֆիշերը հաջորդող տեղաշարժեր չցանկացավ և հետագա ողջ կյանքը մնաց իր ամբիոնում։ Եպիսկոպոս նշանակվելը չխանգարեց Ֆիշերին հետագա տարիներին պահպանել Քեմբրիջի համալսարանի կանցլերի պաշտոնը։ Ենթադրվում է, որ Մարգարեթ Բոֆորտի ազդեցությամբ Ջոն Ֆիշերի նշանակվել է նաև նրա թոռան՝ ապագա Հենրի VIII-ի դաստիարակը։ 1509 թվականին Ջոն Ֆիշերը իր երկու բարերարների՝ Մարգարեթ Բոֆորտի և Հենրի VII–ի հուղարկավորությունների ժամանակ քարոզ է կարդացել, նրա քարոզների տեքստերը պահպանված են մինչև օրս։ Թյուդորներին մոտ լինելը Ֆիշերին չի խանգարել վիճել իր նախկին աշակերտ Հենրի VIII-ի հետ Մարգարեթի ժառանգության պատճառով, ով իր ունեցվածքի զգալի մասը կտակել էր Քեմբրիջի համալսարանին։ Սակայն այդ հակամարտությունը Ֆիշերի համար ոչ մի հետևանք չի ունեցել։
1512 թվականին Լաթերանի հինգերորդ ժողովում Ջոն Ֆիշերը եղել է անգլիական ներկայացուցիչներից մեկը, սակայն նրա մեկնումը Հռոմ նախ հետաձգվել է, իսկ հետո ընդհանրապես չեղյալ է հայտարարվել։ Ի դեպ, ժողովը, որը գումարվել էր Եկեղեցու բարեփոխումների մեկնարկի համար, սահմանափակվեց միայն հռչակագրերով, իսկ արդեն 1517 թվականին Լյութերի կողմից 95 թեզիսների հրատարակությամբ Եվրոպայում սկսվեց Ռեֆորմացիան։ Մինչ այս պահը Ֆիշերը չի հերքել Եկեղեցում բարեփոխումների անհրաժեշտությունը, սակայն Ռեֆորմացիայի սկսվելուց հետո հաստատուն հակաժողովրդավարական դիրք է զբաղեցրել։ Ենթադրվում է, որ Ֆիշերը կարող է լինել Հենրի VIII-ի «Ի պաշտպանություն յոթ արարողությունների» (1521) տրակտատի իրական հեղինակը, որն ուղղված էր Լյութերի դեմ, և միապետին «Հավատքի պաշտպան» պատվավոր տիտղոսը բերեց[4]։ 1526 թվականի փետրվարի 11-ին թագավորի հանձնարարությամբ Ջոն Ֆիշերը Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարի մոտ Լյութերի դեմ հրապարակային քարոզ կարդաց, իսկ 1529 թվականին ձերբակալեց և հարցաքննեց Վիլյամ Թինդեյլի հետևորդ Թոմաս Հիթոնին։
Անգլիայի ռեֆորմացիայի սկիզբ և կոնֆլիկտ թագավորի հետ
խմբագրել1527 թվականին Հենրի VIII-ը նախաձեռնեց Եկատերինա Արագոնացու հետ իր ամուսնությունը չեղյալ հայտարարելու գործընթացը։ 1528 թվականին պապական լեգատ կարդինալ Կամպեջոյի և կարդինալ Ուոլսիի համատեղ նախագահությամբ դատական գործընթաց սկսվեց։ Դատավարության ընթացքում ընթերցվեցին անգլիական եպիսկոպոսների, այդ թվում՝ Ֆիշերի գրավոր կարծիքները, որոնք իբր աջակցում էին թագավորին։ Ֆիշերը հայտարարեց, որ իր ցուցմունքները կեղծված են, ինքը կտրականապես դեմ է ամուսնությունը չեղյալ հայտարարելուն և, ինչպես իր պահապան սուրբ Հովհաննես Մկրտիչը, պատրաստ է մահանալ ամուսնության անխախտելիության սկզբունքի համար։ Զայրացած Հենրի VIII–ը ստիպված եղավ գրավոր հերքել Ֆիշերի առարկությունները։ Հենրի VIII-ի կողմից վկաների անբավարար ցուցմունքները, Եկատերինա Արագոնացու և Ջոն Ֆիշերի ամուր դիրքորոշումը Կամպեջոյին ստիպեցին հետաձգել դատավարությունը, այնուհետև նիստերը տեղափոխել Հռոմ։ Հենրի VIII-ի՝ սովորական դատական կարգով ամուսնությունը խզելու փորձը ձախողվեց, ինչը նրան դրդեց հետագայում քայլեր ձեռնարկել պապական Հռոմի հետ կապերը խզելու ուղղությամբ։
1529 թվականի նոյեմբերին Ջոն Ֆիշերը, որպես Լորդերի պալատի անդամ հանդիսացող եպիսկոպոս, խորհրդարանում հանդես եկավ նախազգուշացմամբ, որ խորհրդարանական միջամտությունը եկեղեցու գործերին անօրինական է։ Ի պատասխան Համայնքների պալատի անդամները դիմեցին Հենրի VIII-ին՝ բողոքելով Ֆիշերի դեմ, որը վիրավորել էր խորհրդարանին։ Թագավորը Ֆիշերից բացատրություն պահանջեց, որից հետո հայտարարեց, որ գոհ է եպիսկոպոսի գործողություններից։ 1530 թվականին Ֆիշերը, Բաթ և Իլի եպիսկոպոսների հետ միասին, դիմեց Հռոմի պապ Կղեմես VII-ին՝ բողոքելով Եկեղեցու դեմ խորհրդարանի անօրինական գործողությունների դեմ։ Այս դիմումը Հենրի VIII-ին առիթ տվեց Եկեղեցու հարցերով Հռոմի պապին ապելյացիա հայտարարելու համար։ Երեք բողոքականներ, այդ թվում՝ Ֆիշերը, ձերբակալվեցին, սակայն շուտով ազատ արձակվեցին։
1531 թվականի փետրվարին Ֆիշերը մասնակցեց անգլիական հոգևորականության ժողովին, որը Հենրի VIII-ին մեղադրում էր պետական դավաճանության մեջ (երդվել էր պապին հավատարմության երդում տալ՝ հոգևոր աստիճան ստանալու դեպքում)։ Եպիսկոպոսներին թույլատրվեց գանձարանում 100 հազար ֆունտի չափով տուգանք վճարելով քավել մեղքերը, հոգևորականները ստիպված եղան Հենրի VIII-ին ճանաչել Եկեղեցու ղեկավար, սակայն Ֆիշերի պնդմամբ թագավորի լիազորությունները հաստատվել են վերապահումով («որքանով է Աստվածային օրենքը թույլ էր տալիս»)։ Մի քանի օր անց փորձ է արվել թունավորել Ֆիշերին, և չնայած Հենրի VIII-ը վրդովմունք հայտնեց հանցագործության կապակցությամբ, հասարակական կարծիքը չհաջողված թունավորման մեջ մեղադրեց թագավորին։
Հռոմի հետ կապերը խզելու ուղղությամբ իրադարձությունների սրընթաց զարգացումը հարուցեց ճշմարիտ կաթոլիկների բողոքը. 1532 թվականի մայիսին Թոմաս Մորը հրաժարական տվեց լորդ–կանցլերի պաշտոնից, իսկ նույն թվականի հունիսին Ջոն Ֆիշերը հրապարակավ քարոզ հնչեցրեց նախապատրաստվող թագավորական ամուսնալուծության դեմ։ Այնուամենայնիվ, 1533 թվականի հունվարին Հենրի VIII-ը գաղտնի ամուսնացավ Աննա Բոլեյնի հետ, իսկ 1533 թվականի մարտին Քենթերբերիի նոր արքեպիսկոպոս դարձավ Թոմաս Կրանմերը, որը նախապես հավանություն էր տվել թագավորական ամուսնության չեղյալ հայտարարմանը՝ առանց պապի մասնակցության։ 1533 թվականի մայիսին Թոմաս Կրանմերը իր իշխանությամբ հայտարարեց Հենրի VIII-ի և Եկատերինա Արագոնացու ամուսնությունը չեղյալ հայտարարելու մասին։
Ֆիշերի ձերբակալություններն ու տապալում
խմբագրելՋոն Ֆիշերը ձերբակալվեց 1533 թվականի մարտին, նրա դեմ այդպես էլ մեղադրանքներ չներկայացվեցին, և նա ազատ արձակվեց նույն տարվա հունիսին։ Այս ձերբակալության հնարավոր բացատրություն կարող է ծառայել Հենրի VIII-ի ցանկությունը՝ Ֆիշերին զրկելու արքայական ամուսնության (մայիսին) չեղարկման և Աննա Բոլեյնի թագադրման (հունիսի 1–ին) վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորությունից։
1533 թվականի աշնանը հաջորդեց «Կենտի կույսի»՝ միանձնուհի Էլիզաբեթ Բարտոնի հետ կապված անձանց ձերբակալությունների շարքը, որը հրապարակայնորեն շնության մեջ մեղադրել էր թագավորին և կանխագուշակել նրա մոտալուտ մահը։ Ջոն Ֆիշերը, ով հրապարակայնորեն հավանություն էր տվել Կենտի կույսի մարգարեությանը, բանտարկությունից խուսափեց միայն 1533 թվականի դեկտեմբերին իր հիվանդության պատճառով։ 1534 թվականի մարտին Կենտի կույսի և նրա հետևորդների դեմ հատուկ խորհրդարանական ակտ հրապարակվեց, ըստ որի Ջոն Ֆիշերը դատապարտվեց գույքի բռնագրավմամբ և թագավորին հարմար ժամկետով ազատազրկմամբ։ Հենրի VIII-ը Ֆիշերին ներում շնորհեց 300 ֆունտի տուգանք վճարելուց հետո։
Նույն 1534 թվականի մարտին խորհրդարանն ընդունեց Գահաժառանգության մասին ակտը, որով գահի ժառանգներ էին հռչակվում Հենրի VIII-ի և Աննա Բոլեյնի երեխաները, ինչը լուսանցքում թողեց Եկատերինա Արագոնացու դստերը՝ Մարիին։ Դավաճանության մասին ակտը հպատակներին պարտավորեցրեց պետական դավաճանության մեղադրանքի վախի ներքո երդվյալ կերպով հաստատել իրենց համաձայնությունը գահաժառանգության նոր կարգի հետ։ Ջոն Ֆիշերը հրաժարվեց այդ երդումից և 1534 թվականի ապրիլի 26-ին բանտարկվեց Թաուերում։ 1534 թվականի նոյեմբերին խորհրդարանի կողմից Սուպրեմատիայի մասին ակտի ընդունումը վերջնականապես ամրագրեց Հենրի VIII–ի՝ Եկեղեցու ղեկավարի կարգավիճակը, ինչը թույլ տվեց թագավորին եկեղեցական դատ իրականացնել։
1534 թվականի նոյեմբերին Ջոն Ֆիշերը, Դավաճանության ակտի համաձայն, դատապարտվեց, նրա ունեցվածքը բռնագրավվեց, իսկ 1535 թվականի հունիսի 2-ին Ռոչեսթերի եպիսկոպոսի ամբիոնը թափուր հայտարարվեց։ Ֆիշերի բանտարկությունը Թաուերում տևեց ավելի քան մեկ տարի, նրան թույլ էր տրվել օգնություն ստանալ ընկերներից, սակայն նա հրաժարվել է քահանաների հետ շփվելու իրավունքից։ Պահպանվել է Ֆիշերի նամակը Թոմաս Կրոմվելին, որում բողոքել է բանտարկության անտանելի պայմաններից։
Ջոն Ֆիշերի դատը և մահապատիժ
խմբագրելԻնչպես և Թոմաս Մորը, ով նույնպես ձերբակալվել էր նմանատիպ մեղադրանքով, Ջոն Ֆիշերը չերդվեց, առանց պատճառների վերաբերյալ բացատրություն տալու, միաժամանակ հրաժարվելով ժառանգության կարգի և Սուպրեմատիայի ակտի մասին սեփական կարծիքը հայտնելուց, ինչը թույլ չէր տալիս նրան մեղադրանքներ ներկայացնել խորհրդարանական ակտերից հրապարակավ հրաժարվելու համար։ Չնայած ընտրված մարտավարությանը՝ Ջոն Ֆիշերն ի վերջո սադրանքի ենթարկվեց․ 1535 թվականի մայիսի 7-ին նրա մոտ ժամանեց Ռիչարդ Ռիչը, ով բանտարկյալին հայտնեց, որ Հենրի VIII-ը, հանուն իր հոգու փրկության, ցանկանում է գաղտնի իմանալ նախկին եպիսկոպոսի կարծիքը ընդունված խորհրդարանական ակտերի օրինականության վերաբերյալ։ Ջոն Ֆիշերը Ռիչին ասել է, որ իր կարծիքով թագավորը չի կարող աստվածային օրենքով Եկեղեցու ղեկավար լինել։ Ֆիշերի այս մասնավոր կարծիքը նրա դեմ դարձավ գլխավոր մեղադրանքը հաջորդող դատական գործընթացում։
Ջոն Ֆիշերի դեմ անսպասելիորեն հանդես եկավ Հռոմի պապ Պողոս III-ը, որը նրան կարդինալի աստիճան էր շնորհել[5]։ Զայրացած Հենրի VIII-ը հայտարարեց, որ կարդինալի գլխարկի դիմաց ինքը պապին այդ գլխարկի համար նախատեսված գլուխ կուղարկի։ 1535 թվականի հունիսի 17-ին Ջոն Ֆիշերը պետական դավաճանության մեղադրանքով կրկին հայտնվեց դատարանի առաջ (նրա դատավորների թվում էին Թոմաս Կրոմվելը և Աննա Բոլեյնի հայրը)։ Քանի որ Ֆիշերն արդեն թագավորի կողմից զրկվել էր եպիսկոպոսական աստիճանից, նրան դատեցին որպես սովորական աշխարհիկ մարդ։ Մեղադրող կողմի միակ վկան Ռիչարդ Ռիչն էր։ Դատարանը Ռիչի ցուցմունքները բավարար համարելով՝ Ջոն Ֆիշերին դատապարտեց, այսպես կոչված, որակավորված մահապատժի՝ կախաղանի, ներքին օրգանների այրման, քառատման և գլխատման, որը Հենրի VIII–ի որոշմամբ փոխարինվեց սովորական գլխատմամբ։ Քանի որ հասարակական կարծիքը բազմաթիվ զուգահեռներ էր տեսնում Ջոն Ֆիշերի և Հովհաննես Մկրտչի ճակատագրերում, թագավորը հրամայեց Ֆիշերին մահապատժի ենթարկել մինչև Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։
Ջոն Ֆիշերը գլխատվեց Թաուերում 1535 թվականի հունիսի 22-ին։ Նրա մերկ մարմինը կառափնարանում մնաց մինչև երեկո, իսկ հետո առանց թաղման ծիսակատարության հուղարկավորվեց Թաուերի մոտ գտնվող Բոլոր Սրբերի եկեղեցու գերեզմանատանը։ Թոմաս Մորի մահապատժից հետո (1535 թվականի հուլիսի 6) երկու նահատակների գլխատված մասունքները թաղվեցին Թաուերում գտնվող Սուրբ Պետրոսի մատուռում։ Եպիսկոպոսի գլուխը դրվեց Լոնդոնի կամուրջի վրա, բայց քանի որ նա գրավում էր քաղաքացիների կարեկցական ուշադրությունը, երկու շաբաթ անց նետվեց Թեմզան։
Սրբադասում
խմբագրելՉնայած խայտառակ մահապատժին՝ Ջոն Ֆիշերն ու Թոմաս Մորը մնացել են արքայական կամայականության ու անօրինականության զոհ դարձածների ժառանգների հիշողության մեջ։ 1886 թվականի դեկտեմբերի 29–ին Հռոմի պապ Լեո XIII-ը երկուսին էլ դասեց երանելիների շարքը, իսկ 1935 թվականի մայիսի 19-ին նրանք սրբադասվեցին Պիոս XI-ի կողմից։ Այժմ երկուսն էլ որպես սրբեր պատվում են Անգլիայի Եկեղեցու կողմից։ Սուրբ Ջոն Ֆիշերին նվիրված կոլլեկտում կաթոլիկները խնդրում են՝ «Հայր, դու նահատակության պսակով հաստատեցիր ճշմարիտ հավատը։ Սուրբ Ջոն Ֆիշերի և Թոմաս Մորի աղոթքներով թող քաջություն ունենանք մեր կյանքում վկայելու մեր հավատքի մասին…»։
Մշակույթում
խմբագրելԲրիտանա-իռլանդա-կանադական պատմական «Թյուդորներ» հեռուստասերիալում Ջոն Ֆիշերի դերը կատարում է բրիտանացի դերասան Բոսկո Հոգանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Contemporaries of Erasmus: A Biographical Register of the Renaissance and Reformation — UTP. — Vol. 2. — P. 36—39.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ Убедительные доказательства отсутствуют, другие исследователи атрибутируют трактат Томасу Мору
- ↑ кардинал-священник Сан-Витале
Հումներ
խմբագրել