Ջոն Ջոզեֆ Տրավոլտան (անգլ.՝ John Joseph Travolta, փետրվարի 18, 1954(1954-02-18)[1][2][3][…], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պարող և երգիչ։ Ջոն Տրավոլտան Գրեմիի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր է։

Ջոն Տրավոլտա
անգլ.՝ John Travolta
Ծնվել էփետրվարի 18, 1954(1954-02-18)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրԷնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունDwight Morrow High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] և Սաենթոլոգիա[4]
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոպրոդյուսեր, գրող, պարող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հնչյունավորող
Ծնողներհայր՝ Salvatore Travolta?, մայր՝ Helen Cecilia Travolta?[5]
Ամուսին(ներ)Քելի Փրեսթոն[6]
Երեխա(ներ)Էլլա Բլյու Տրավոլտա և Ջեթ Տրավոլտա
Պարգևներ և մրցանակներ
travolta.com

Կենսագրություն

խմբագրել

Ջոն Տրավոլտան ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Նրա հայրը իտալիացի ֆուտբոլիստ էր, մայրը իռլանդացի երգչուհի։ Մանուկ հասակում սովորում է չեչոտկա պարել Ջին Քելլիի եղբոր մոտ և ամբողջ երիտասարդ տարիները նվիրում է իրեն պարարվեստին։

Առաջին մեծ դերը կինոյում Սթիվեն Քինգի գրվածքի հիման վրա 1976 թվականին Բրայան դե Պալմայի նկարահանած «Քերրի» սարսափ ֆիլմն էր։ 1977 թվականին նրա գլխավոր դերակատարմամբ «Շաբաթ երեկոյան օրվա տենդ» ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում ԱՄՆ-ում և Տրավոլտան դառնում է այդ ժամանակի միլիոնավոր դիսկո սիրող երիտասարդների ամենասիրված դերասանը։ «Բրիոլին» ֆիլմ-մյուզիքլը նույնպես մեծ հաջողություն է ունենում մանավանդ կինովարձույթում, իսկ ֆիլմում նրա կատարմամբ հնչած երգերը դառնում են հիթեր։

Դրանից հետո սակայն դերասանի ժողովրդականությունը նվազում է և նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն ունենում մեծ հաջողություն։ Նրան կրկին մեծ ճանաչում է բերում Քվենտին Տարանտինոյի կուլտային դարձած «Քրեական ընթերցվածք» (ռուսերեն «Криминальное чтиво») ֆիլմը։ Դրան հաջորդած ռեժիսոր Ջոն Վուի «Առանց դեմքի» (Նիկոլաս Քեյջի ընկերակցությամբ)) «Կոտրված նետը» մարտաֆիլմերը, «Խենթ քաղաք» (Դասթին Հոֆմանի ընկերակցությամբ), «Բարակ կարմիր գիծ», «Մայքլ», «Գեներալի աղջիկը» և «Քլեյթոն բազան» ֆիլմերը նույնպես դառնում են սիրված։ Սակայն 2000-ական թթ. սկզբին նրա մասնակցությամբ «Նշանաբանը «Թրաձուկ» և «Ճակատամարտի վայրը՝ Երկիր» մեծ բյուջեով ֆիլմերը սառն են ընդունվում հանդիսատեսի և կինոքննադատների կողմից։

1991 թվականին ամուսնանում է դերասանուհի Քելլի Պրեստոնի հետ, ում հետ հանդիպել էր 1989 թվականին «Մասնագետները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ունեցել են երկու որդի և մեկ դուստր։ Մեծ որդին՝ Ջեթ Տրավոլտան, մահացել է 16 տարեկան հասակում Կավասակի հիվանդության նոպայի ժամանակ։

Տրավոլտան 1975 թվականից այցելում է եկեղեցի և հանդիսանում Սաենտոլոգիայի Եկեղեցու ակտիվ մասնակից և քարոզիչ։ Նա նաև ավիացիայի մեծ սիրահար է և ունի օդաչուի արտոնագիր։ Ունի սեփական մի քանի ինքնաթիռ, որոնց կոչել է իր երեխաների անվանումով։ Որպես օդաչու ակտիվ մասնակցություն է ունեցել Հայիթի երկրաշարժից տուժածների օգնության հարցում։

Ֆիլմեր

խմբագրել

Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ 32 տարբեր կինոմրցանակների դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 31 մրցանակի՝ այդ թվում 2 Օսկարի։

Առավել նշանավոր ֆիլմերն են

տարեթիվ ֆիլմի անվանում բնօրինակ անվանում ռեժիսոր դերասաններ
1976 Քերրի Carrie Բրայան դե Պալմա Սիսի Սփեյսեք
Նենսի Ալեն
1977 Շաբաթ երեկոյան օրվա տենդ Saturday Night Fever Ջոն Բեդեմ
1978 Բրիոլին Grease Ռենդլ Քլայզեր
1983 Ողջ մնալ Staying Alive Սիլվեստր Ստալոնե
1989 Տես, ով է խոսում Look Who's Talking Էմի Հեկեռլինգ Բրյուս Ուիլիս
Կիրստի Ալլե
1991 Ճիչ Shout Ջեֆրի Հորնադեյ Գվինեթ Փելթրոու
Հիզեր Գրեմ
1994 Քրեական ընթերցվածք Pulp Fiction Քվենտին Տարանտինո Բրյուս Ուիլիս
Ումա Թուրման
Սեմյուել Ջեքսոն
Հարվի Քեյթլ
Քրիստոֆեր Ուոքեն
Թիմ Ռոտ
Սթիվ Բուշեմի
1995 Գտնել կարճահասակին Get Shorty Բարրի Զոնենֆիլդ Ջին Հեքմեն
Դենի Դե Վիտո
Ռենե Ռուսո
1996 Մայքլ Michael Նորա Էֆրոն Էնդի ՄաքԴաուել
Բոբ Հոսքինս
Ուիլյամ Հյորտ
1996 Կոտրված նետը Broken Arrow Ջոն Վու Քրիստիան Սլեյթեր
1997 Խենթ քաղաք Mad City Կոստա Գավրաս Դասթին Հոֆման
1997 Առանց դեմքի Face/Off Ջոն Վու Նիկոլաս Քեյջ
1997 Նա գեղեցիկ է She’s So Lovely Ջոն Կասսավետիս Շոն Փեն
1998 Քաղաքացիական գործ Civil Action Սթիվեն Զեյլիեն Ռոբերտ Դյուվալ
1998 Բարակ կարմիր գիծ The Thin Red Line Թերենս Մալիկ Շոն Փեն
Նիկ Նոլթի
Միքի Ռուրկ
Ջորջ Կլունի
Վուդի Հարելսոն
Ջեյմս Կեվիզել
Էդրիան Բրոուդի
Ջոն Քյուսաք
1998 Հիմնական գույներ Primary Colors Մայք Նիկոլս Էմմա Թոմպսոն
1999 Գեներալի աղջիկը The General's Daughter Սայմոն Վեսթ Ջեյմս Վուդս
Ջեյմս Քրոմվել
2000 Երջանիկ թվեր Lucky Numbers Նորա Էֆրոն Թիմ Ռոտ
Մայքլ Մուր
2000 Ճակատամարտի վայրը՝ Երկիր Battlefield Earth Ռոջեր Քրիստիան Ֆորեսթ Ուայթաքեր
2001 Թաքնված սպառնալիք Domestic Disturbance Հարոլդ Բեքեր Վինս Վոն
Սթիվ Բուշեմի
2001 Նշանաբանը «Թրաձուկ» Swordfish Դոմինեկ Սենա Հյու Ջեքմեն
Հոլլի Բերի
2003 «Քլեյթոն» Բազան Basic Ջոն Մաքթիրնան Սեմյուել Ջեքսոն
2006 Միայնակ սրտեր Lonely Hearts Թոդ Ռոբինսոն Սալմա Հայեկ
2007 Իրական վարազներ Wild Hogs Ուոլետ Բեքեր Մարտին Լոուրենս
Թիմ Ալեն
Ռեյ Լիոտա
2007 Լաք մազերի համար Hairspray Ադամ Շենքման Քրիստոֆեր Ուոքեն
Միշել Պֆայֆեր
2010 Հին շներ Old Dogs Ուոլտ Բեքեր Ռոբին Ուիլյամս
2010 Փարիզից սիրով From Paris with Love Պիեռ Մորել Ջոնաթան Ռիս-Մայերս

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
Տարի Ալբոմ US
1974 Over Here! -
1976 John Travolta 39
1977 Can’t Let You Go 66
1978 Travolta Fever 161
1978 Grease -
1983 Two of a Kind 26
1986 The Road to Freedom -
1996 Let Her In: The Best of John Travolta -
2003 The Collection -
2007 Hairspray -

Սինգլներ

խմբագրել
  • «You Set My Dreams To Music» (1969)
  • «Goodnight Mr. Moon» (1969)
  • «Rainbows» (1969)
  • «Settle Down» (1970)
  • «Moonlight Lady» (1971)
  • «Right Time Of The Night» (1972)
  • «Big Trouble» (1972)
  • «What Would They Say» (1973)
  • «Back Doors Crying» (1973)
  • «Dream Drummin'» (1974)
  • «Easy Evil» (1975)
  • «Can’t Let You Go» (1975)
  • «Let Her In» (1976) - #10
  • «Whenever I’m Away From You» (1976) - #38
  • «Slow Dancin'» (1976)
  • «It Had To Be You» (1976)
  • «I Don’t Know What I Like About You Baby» (1976)
  • «All Strung Out On You» (1977) - #34
  • «Baby, I Could Be So Good At Lovin' You» (1977)
  • «Razzamatazz» (1977)
  • «Sandy» (1978)
  • «Greased Lightnin» (1978) - #47
  • «Never Gonna Fall in Love Again» (1980)
  • «Hooker Madness» (1983)
  • «I Thought I Lost You» (2008)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Տրավոլտա» հոդվածին։