Ջոն Ուիլյամս (երգահան)
Ջոն Թաուներ Ուիլյամս (անգլ.՝ John Towner Williams, փետրվարի 8, 1932[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի երգահան և դիրիժոր, պատմության մեջ ամենահաջողակ կինոկոմպոզիտորներից մեկն է[6]։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ուիլյամսը երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝«Տանը մենակ», «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», «Ծնոտներ», «Սուպերմեն», «Այլմոլորակայինը», «Ինդիանա Ջոնս», «Շինդլերի ցուցակը», «Յուրիի այգին», «Աստղային պատերազմներ», «Հարի Փոթեր» և այլն։ Ուլյամը երաժշտություն է ստեղծել Օլիմպիական խաղերի, շատ հեռուստասերիալների, և համերգային համարների համար։
Ուիլյամսը հայտնի է ամերիկացի հայտնի կինոռեժիսորների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Ջորջ Լուկասը և Սթիվեն Սպիլբերգը։
Կենսագրություն
խմբագրելՋոն Ուիլյամսը ծնվել 1932 թվականի փետրվարի 8-ին, Նյու-Յորքում, ԱՄՆ։ 1948 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ընդունվել է Հյուսիսային Հոլիվուդյան ավագ դպրոց։ Հետագայում նա հաճախել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը և Լոս Անջելեսի Քաղաքային քոլեջը, ինչպես նաև մասնավոր դասեր էր վերցնում երգահան Մարիո Կաստելնուովո- Թեդեսկոյից։ 1952 թվականին Ուիլյամսը աշխատանքի է հրավիրվել ВВС ԱՄՆ, որտեղ կատարել է ВВС նվագախմբի դիրիժորի պաշտոնը` մինչև ծաառայության ավարտը։
1954 թվականին ծառայությունն ավարտելուց հետո Ուլյամսը վերադարձել է Նյու-Յորք, և ընդունվել Ջուլյարդի դպրոցը` դաշնամուրի դասարան, որտեղ դասավանդում էր Ռոզինա Լեվինան։ Այդ տարիներին Ուիլյամսը որպես ջազային դաշնակահար աշխատում էր Նյու Յորքի շատ ակումբներում, որտեղ հանդես էր գալիս երգահան Հենտրի Մանչինի հետ։
1980-1993-ական թվականներին աշխատել է Բոստոնի էստրադային նվագախմբում, որպես դիրիժոր, իսկ այժմ հանդիսանում է վերջինիս վաստակավոր դիրիժորը։ 2006 թվականին անսպասելիորեն պարտվել է 6-րդ Օսկարը՝ արգենտինացի երգահան Գուստավոր Սանտալալին` «Горбатая гора» դրամայի համար, որը արժանացել էր նաև «Գրեմմի», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների։
2017 թվականի մարտին, Ուիլյամսը Կոբի Բրայանի բանաստեղծության հիման վրա երաժշտություն է գրել «Սիրելի բասկետբոլ » կարժամետրաժ ֆիլմի համար[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.gettyimages.fi/detail/news-photo/composer-and-honoree-john-williams-attends-the-lordre-news-photo/522523170?adppopup=true
- ↑ https://www.starwars-universe.com/actu-12306-john-williams-a-ete-fait-officier-des-arts-et-des-lettres.html
- ↑ «John Williams: Ten Best Movie Soundtracks» (անգլերեն). Classic FM. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Spangler, Todd (2016 թ․ մայիսի 5). «Kobe Bryant Inks Sports Illustrated Deal for 'Dear Basketball' Animated Film». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Burlingame, Jon (2018 թ․ հունվարի 11). «Kobe Bryant Scores With Composer John Williams for 'Dear Basketball'». Variety. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուիլյամս (երգահան)» հոդվածին։ |