Ջոն Նեյբեր
Ջոն Ֆիլիպս Նեյբեր (անգլ.՝ John Phillips Naber, հունվարի 20, 1956[1], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն։
Ջոն Նեյբեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ John Phillips Naber |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ John Phillips Naber |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 20, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր՝ | Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Ակումբ՝ | USC Trojans? |
Հասակ՝ | 1,98 մետր |
Քաշ՝ | 88 կիլոգրամ |
Կենսագրություն
խմբագրելՋոն Նեյբերը ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան։ Նեյբերն այն ավարտել է 1977 թվականին հոգեբանության ոլորտում բակալվրի աստիճանով։ Համալսարանում ուսումնառության ժամանակ Ջոնը օգնեց USC Trojans ուսանողական թիմին չորս անգամ նվաճել ուսանողների միջև Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող լողի և ջրացատկի առաջնությունը ։
1976 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում Նեյբերը նվաճեց չորս ոսկե մեդալ։ Այդ լողերի ընթացքում Նեյբերը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ։ Նեյբերի՝ 100մ և 200մ մեջքի վրա լողի ոճում սահմանած ռեկորդները չեն հաղթահարվել յոթ տարի շարունակ[2]։
Օլիմպիադայից հետո Նեյբերը պարգևատրվեց Ջեյմս Սալիվաննայի շքանշանով որպես տարվա Ամերիկյան սիրողական մարզիկ։ 1982 թվականին Նեյբերը ընդգրկվեց փառքի սրահում որպես Պատվո լողորդ (անգլ.՝ Honor Swimmer):
Մեծ սպորտից հեռանալուց հետո Նեյբերը տարբեր ժամանակներում աշխատել է մեկնաբան, մոտիվացիոն խոսնակ և պրոֆեսիոնալ գրող [3]:
2014 թվականի մայիսից Ջոն Նեյբերը հանդիսանում է Վուդսայդի միջնակարգ դպրոցի փառքի սրահի անդամ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ «Britannica Library». eb.com.
- ↑ Cousineau, Phil The Olympic Odyssey: Rekindling the True Spirit of the Great Games. — Quest Books, 2003. — С. 161. — ISBN 0835608336
- ↑ «Woodside High School - Home». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- John Naber Արխիվացված 2008-12-29 Wayback Machine – Sports-Reference.com կայքում Օլիմպիական վիճակագրություն
- John Naber (USA) Արխիվացված 2015-04-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Նեյբեր» հոդվածին։ |
Ռեկորդներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Ռոլանդ Մաթես |
Համաշխարհային ռեկորդ - 100մ հեռավորության լող մեջքի վրա 1976 թվականի հուլիսի 18 – 1983 թվականի օգոստոսի 6 |
Հաջորդող՝ Ռիկ Քերի |
Նախորդող՝ Ռոլանդ Մաթես |
Համաշխարհային ռեկորդ - 100մ հեռավորության լող մեջքի վրա 1976 թվականի հունիսի 19 – 1983 թվականի օգոստոսի 3 |
Հաջորդող՝ Ռիկ Քերի |
Պարգևներ | ||
Նախորդող՝ Թիմ Շոու |
Ըստ Swimming World տարբերակի տարվա լողորդ 1976 |
Հաջորդող՝ Բրայան Գուդել |