Ջոն Լենոն
Ջոն Լենոն (հոկտեմբերի 9, 1940[2][3][4][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[5] - դեկտեմբերի 8, 1980[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]) (ի ծնե՝ Ջոն Ուինսթոն Լենոն անգլ.՝ John Winston Lennon, հետագայում վերափոխվել է Ջոն Ուինսթոն Օնո Լենոն անգլ.՝ John Winston Ono Lennon), բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, բանաստեղծ, երգահան, նկարիչ, գրող։ «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը, 20-րդ դարի հանրաճանաչ երաժիշտ։ 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղ��ագործել։
Բացի իր երաժշտական գործունեությունից, Լենոնը հայտնի էր նաև որպես քաղաքական ակտիվիստ։ Իր հայացքները նա արտահայտում էր ինչպես երգերում, այնպես էլ և հրապարակային ելույթներում։ Հանրահայտ «Imagine» երգում արտահայտված են Լենոնի մտքերը այն մասին, թե ինչպես պետք է կազմավորված լինի երկիրը։ Լենոնը քարոզում էր հավասարության և մարդկանց եղբայրության, խաղաղության, ազատության գաղափարները։ Դա նրան դարձրեց հիպիների կուռքը և 1960-1970-ական թվականների ամենաազդեցիկ հասարակական գործիչներից մեկը։
2002 թվականին Բի-Բի-Սի (BBC) մեդիակորպորացիայի անցկացրած հարցման արդյունքում, Լենոնը բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիների ցուցակում զբաղեցնում է ութերորդ տեղը։ Նաև Լենոնը զբաղեցնում է միանգամից երկու հորիզոնական «Rolling Stone» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում. 1՝ «The Beatles»-ի կազմում և անձնական 38։ Բրիտանական «Classic Rock» ամսագիրը Լենոնին ընդգրկում է բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների ցուցակում։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և պատանեկություն
խմբագրելՋոն Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 6։30՝ Լիվերպուլով գերմանական ավիացիայի թռիչքի ժամանակ։[14][15] Նրա ծնողները Ջուլիա և Ալֆրեդ Լենոններն էին։ Ջոնը նրանց առաջին և վերջին երեխան էր, նրա ծնունդից քիչ անց ծնողները բաժանվում են։
Երբ Ջուլիա Լենոնը ամուսնացավ այլ տղամարդու հետ, Ջոնին հանձնեց իր մորաքրոջը՝ Միմի Սմիթին (անգլ.՝ Mimi Smith 1906—1991 թվականներ), և նրա ամուսնուն՝ Ջորջ Սմիթին, որոնք չունեին սեփական երեխաներ։ Միմին խիստ ուսուցիչ էր։[15] Նա չէր հավանում այն միտքը, որ Ջոնը ցանկանում էր կիթառ նվագել սովորել։ Երբ նա սովորեց կիթառ նվագել Միմին բարձրաձայն գոռաց. «Կիթառը լավ իր է, բայց նա երբեք քեզ չի օգնի վաստակել կյանքի համար»։ Սակայն Լենոնը ընդհանուր լեզու էր գտել Ջորջի հետ, բայց նա 1955 թվականին մահացավ։ Այդ ժամանակ Ջոնը մտերմանում է իր մոր՝ Ջուլիայի հետ, որը ապրում էր իր երկրորդ ամուսնու և երկու զավակների հետ։
Լենոնին ձանձրացնում էր դպրոցական առօրյան[15], այդ պատճառով նա համարվում էր ամենավատ աշակերտներից մեկը։ Բայց դպրոցում հասցրել էին բացահայտել նրա ստեղծագործական կարողությունները։ Նա երգում էր դպրոցի երգչախմբում և հրատարակում էր պատկերազարդ ամսագրեր։ Այդ ժամանակ նրա ամենասիրած գրքերն էին «Ալիսան Հրաշքների աշխարհում» և «Քամին ուռենիների մեջ»[16]։ 1952 թվականին Լենոնը հայտնվում է Կուորիբենկի միջնակարգ դպրոցում (անգլ.՝ Quarry Bank High School)։ Ուսման մեջ նա այստեղ էլ չի հասնում առանձնահատուկ հաջողությունների, արագ հայտնվելով ամենահետամնաց աշակերտների համար նախատեսված «C» դասարանում։ Ընդ որում Լենոնը մշտապես խախտում էր կարգապահությունը և ծաղրանկերներ էր նկարում դասավանդողների վրա[17]։
1950-ական թվականների կեսերին, Բիլ Հեյլիի «Rock around the Clock» երգի թողարկումից հետո, Լիվերպուլում սկսվում է հրապուրումը ռոքնռոլով։ Լոնի Դոնեգանի «Rock Island Line» երգը կյանք է տալիս սկիֆլին, որը արագորեն հանրաճանաչություն է վայելում անգլիական երիտասարդության միջավայրում։ Սկիֆլը նշանակալից էր նրանով, որ նրա կատարման համար անհրաժեխտ չէր լայն գիտելիքներ երաժշտությունում և որևէ երաժշտական գործիքի վրա լավ նվագելու ունակություն։ Դրա շնորհիվ, 1950- ականներին Անգլիայում առաջանում են բազմաթիվ երիտասարդական սկիֆլ-խմբեր։ Ռոքնռոլը վերջնականապես հանրաճանաչություն է գրավում ԱՄՆ-ում Էլվիս Փրեսլիի հայտնվելուց հետո։
Նոր հրապուրանքը չի անցնում Լենոնի կողքով և 1956 թվականին նա իր դպրոցական ընկերների հետ միասին հիմնադրում է «The Quarrymen» խումբը, անվանված դպրոցի պատվին, որում նրանք բոլորը սովորում էին։ Ինքը, Լենոնը, «Quarrymen»-ում նվագում էր կիթառի վրա։ Բացի նրանից, խմբում մասնակցում էին հինգ անդամ. ևս մեկը նվագում էր կիթառի վրա, երկուսը հարվածային գործիքների վրա, մեկը՝ բանջոյի և ևս մեկը, Ջոնի լավագույն ընկեր Պիտ Շոտոնը, լվացքի տախտակի։ 1957 թվականի հուլիսի 6-ին Լենոնը ծանոթանում է Փոլ ՄաքՔարթնիի հետ և նրան ընդունում է «Quarrymen»։ Շուտով Փոլը խումբ է բերում իր ընկեր Ջորջ Հարիսոնին։
Նրանի հետո, երբ Լենոնը ձախողում է ավարտական քննությունները դպրոցում, նրան հաջողվում է (ոչ առանց դպրոցի տնօրենի օգնության[15]) ընդունվել Լիվերպուլի գեղարվեստական քոլեջ։ Այնտեղ նա ընկերանում է Ստյուարտ Սատկլիֆի հետ, ում նույնպես ներգրավում է «Quarrymen» և հանդիպում է իր ապագա կնոջը՝ Սինտիա Պաուելին։
1958 թվականի հուլիսի 15-ին մահանում է Ջոնի մայրը։ Երգ նա անցնում էր փողոցով, նրան վրաերթի է ենթարկում ոստիկանության սպան։ Ջուլիի մահը Լենոնի համար դառնում է ծանրագույն ցնցում[15][16]։ Հետագայում նա մորն է նվիրում մի քանի երգեր՝ «Julia», «Mother» և «My Mummy’s Dead»։ մոր մահը ւոժեղ ազդեցություն է ունենում նրա վրա նաև հետագայում։ Խանի որ Ջոնը շատ էր կապված մոր հետ, նա համարյա բոլոր կանանց մեջ փնտրում էր մորը։
«Quarrymen» խումբը դադարում է գոյություն ունենալ 1959 թվականին, երբ հայտնվում է սկզբում «Silver Beetles», իսկ այնուհետև «The Beatles» անվանումը։
Վաղ «Բիթլզ»-ները
խմբագրել1960 թվականին «Բիթլզ»-ն առաջին անգամ ուղևորվում է արտասահման՝ գերմանական Համբուրգ, որտեղ ելույթ են ունենում Ռեպերբանի ( գերմ.՝ Reeperbahn)) ակումբներում, քաղաքի գիշերային կյանքի կենտրոնում։ Համբուրգում Լենոնը առաջին անգամ փորձում է թմրանյութ։ Գերմանիա «Բիթլզ»-ը, 1960-1963 թվականների ընթացքում, մեկնում են մի քանի անգամ։ Այդ տարիների ընթացքում նրանք կարողանում են հասնել տեղական հանրաճանաչության Լիվերպուլում և Համբուրգում։
Համբուրգում է մնում ապրելու Ստյուարտ (Ստյու) Սատկլիֆը, այդ տարիներին Լենոնի համար ամենամոտ մարդը։ Սատկլիֆը Գերմանիայում հանդիպում է իր կնոջը, լուսանկարիչ Աստրիդ Կիրխերին (անգլ.՝ Astrid Kirchherr, ծնված 1938 թվականի մայիսի 20-ին)։ 1962 թվականի ապրիլի 10-ին Ստյուն մահանում է գլխուղեղում արյան զեղումից։
1961 թվականի վերջին «Բիթլզ»-ի մենեջերն է դառնում Բրայան Էփսթեյնը։ Նա լիովին փոխում է նրանց իմիջը, խումբը փոխում է կաշվե բաճկոնները խնամքով կոստյումներով՝ հանրահայտ բաճկոններ առանց դարձածալերի, երաժիշտները դադարում են ծխել և հայհոյախոսել բեմում։ Լենոնը հետագայում քոստովանում է, որ իմիջի փոփոխությունը «այնքան էր նրա սրտովը չէր»։ Այնուամենայնիվ, նոր իմիջը նպաստում է «Բիթլզ»-ի հանրաճանաչության արագ աճին։
1962 թվականի օգոստոսի 23-ին Լենոնը պսակադրվում է Սինտիա Պաուելի հետ։ 1963 թվականի ապրիլի 8-ին Ջոն և Սինտիա Լենոնների մոտ ծնվում է որդի՝ Ջոն Չարլզ Ջուլիան Լենոն։ Նա այդպես է անվանվում ի պատիվ Ջուլիի՝ Ջոնի մոր։
1963 թվականին Լենոնն առաջին անգամ «ցույց է տալիս ատամները», ելույթ ունենալով արքայական ընտանիքի առջև։ Հայտարարելով հերթական համարը, նա, չարությամբ բացականչում է.
— Նրանց, ովքեր նստած են էժանանոց տեղերում, խնդրում ենք ծափահարել։ Մնացածը կարող են սահմանափակվել իրենց զարդարանքները զնգզնգացնելով։
«Նրանք, ովքեր էժանանոց տեղերում էին» այդ կոչը ընդունում են բուռն ծափահարություններով։ «Մնացածը»՝ — թագադրված և ոչթագադրված Վինձորները, շփոթմունքի մեջ էին։ Սկանդալային փառքը միայն նպաստում է խմբի հանրաճանաչության աճին, իսկ Լենոնը այդ ժամանակից իր վրա է վերցնում խմբի առաջատարի դերը՝ նա համերգներում հայտարարում էր համարները և միշտ առաջինն էր դուրս գալիս բեմ, չնայած, իրականում, չի կարելի ասել, որ «Բիթլզ»-ի մեկ կամ այլ անդամ կարևոր է խմբի համար, քան մնացյալը։ Եթե 1963 թվականի գարնանը նրանք լավ հայտնի էին միայն Լիվերպուլում, ապա նույն թվականի հոկտեմբերին նրանց գիտեր ամբողջ երկիրը, իսկ 1964 թվականին լիվերպուլյան խմբին գալիս է համաշխարհային ճանաչում։
Բացի այդ, Լենոնը իրեն փորձում էր որպես դերասան։ Չհաշված ֆիլմերը, որոնք ստեղծվել են «Բիթլզ»-ի կողմից, նա մի անգամ նկարահանվել է ֆիլմում։ Դա «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» (անգլ.՝ «How I Won the War») ֆիլմն էր, 1967 թվական։ Ֆիլմը հաջողություն չի ունենում ոչ հանդիսականների, ոչ էլ քննադատների մոտ։ Սակայն, ֆիլմը համապատասխանում էր ժամանակի ոգուն և որպես պատմական արտեֆակտ (Վիետնամական պատերազմին ուղեկցող իրադարձությունների ֆոնին), ունի լիովին հաստատուն մշակույթա-գեղարվեստական արժեք։
«Հիսուսից հանրահայտ»
խմբագրել1964—1966 թվականներին «Բիթլզ»-ը գտնվում էր փառքի գագաթնակետին։ Նրանք մշտապես հյուրախաղերով շրջում էին ամբողջ աշխարհով մեկ, տարին երկու անգամ թողարկում էին ալբոմներ, նկարահանվում են երկու ֆիլմում՝ «Օգնություն» (անգլ.՝ «Help!») և «Ծանր օրվա երեկոն» (անգլ.՝ «A Hard Day's Night»)։
1966 թվականի մարտին Լենոնը, լոնդոնյան «Evening Standard» թերթին տված հարցազրույցում, արտասանում է անզգույշ արտահայտություն, ասելով հետևյալը.
Քրիստոնեությունը կհեռանա։ Այն կանհետանա և կչորանա։ Պետք չէ վիճել, ես ճիշտ եմ և ապագան այն կապացուցի։ Այժմ մենք ավելի հանրաճանաչ ենք, քան Հիսուսը, ես չգիտեմ ինչը կանհետանա ավելի շուտ՝ ռոքնռոլը թե քրիստոնեությունը։ Հիսուսը ոչինչ էր, բայց նրա հետևորդները հիմար են և շարքային։ Եվ հենց նրանց այլասերումը իմ մեջ կործանում է քրիստոնեությունը։ |
Մեծ Բրիտանիայում այդ արտահայտությանը ոչ մեկը ուշադրություն չի դարձնում, սակայն, երբ հինգ ամիս անց ասվածից պոկված արտահայտությունը այն մասին, որ «Բիթլզ»-ը հանրահայտ է Հիսուսից, ամերիկյան «Datebook» ամսագիրը տեղադրում է կազմին, ԱՄՆ-ում սկանդալ է առաջանում։ Երկրի հարավում, որի բնակիչները հայտնի են իրենց կրոնասիրությամբ, հանրորեն այրում են «Բիթլզ»-ի սկավառակները, ռադիոկայանները դադարում են հեռարձակել նրանց երգերը։ Նույնիսկ Վատիկանում դատապարտում են Լենոնի հայտարարությունը (2008 թվականին, սակայն, Վատիկանը ներում է երաժշտին, հայտարարելով, որ նրա արտահայտությունը կարելի է գնահատել որպես «սրամտություն»[18])։ Դրա հետ միասին, բիթլները պատրաստվում են ԱՄՆ-ով շրջագայության։ Լենոնը ստիպված էր ներողություն խնդրել իր խոսքերի համար, սակայն շրջագայության ժամանակ համերգները կորցնում են հսկայական քանակի հանդիսատեսներ։ Լենոնին սպառնում են հաշվեհարդարով, Մեմֆիսում ինչ-որ մեկը զանգահարում է «Բիթլզ»-ի հյուրանոցային համար և հայտնում, որ համերգի ժամանակ նա (Լենոնը) կսպանվի։ Այդ հյուրախաղերից հետո բիթլները որոշում են ընդունում հրաժարվել համերգներից։ Այլևս ոչ մի անգամ նրանք բեմի վրա ելույթ չունեցան։
1967-1968 թ��ականներ
խմբագրել1967 թվականին Լենոնը, Տիմոտի Լիրիի «Հոգեգործական փորձ» գրքի ազդեցության տակ, հրապուրվում է թմրանյութերով։ Նա սկսում է հեռանալ խմբի մյուս անդամներից և հրաժարվում է նրա առաջատարի դերից։ Բրայան Էփստայնի մահից հետո, «Բիթլզ»-ի մենեջմենթը իր վրա է վերցնում Փոլ ՄաքՔարտնին։ 1967 թվականին Փոլը վերցնում է խմբի առաջատարությունը։ Բոլոր ժամանակների և ազգերի լավագույն, ըստ շատերի կարծիքի, «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» ռոք-ալբոմը մտածված և իրագործված է հենց նրա կողմից, ինչպես նաև, «Կախարդական խորհրդավոր ճանապորհորդություն» (անգլ.՝ «A Magical Mystery Tour») ֆիլմը։ «Ֆիլմը նկարահանվել է Փոլի կողմից և Փոլի համար»՝ հետագայում ասում է Լենոնը «Rolling Stone» ամսագրին։
1967—1968 թվականների ալբոմներից երգերը, չնայած որ ստորագրված էին Լենոն-ՄաքՔարթնի, դեպքերի ճնշող մեծամասնությամբ հանդիսանում էին բիթլներից միայն մեկի գործունեության արդյունքը։ «Սպիտակ ալբոմ»-ը (անգլ.՝ «White album»), թողարկված 1968 թվականին, ցույց է տալիս այն, թե ինչպես խմբի անդամները տարբերվում են մեկը մյուսից։
Այդ տարիներին Լենոնը ստեղծում էր երգեր, որոնք հետագայում շատերի կողմից ճանաչվում են նրա լավագույն ստեղծագործությունները՝ փիլիսոփայական «Strawberry Fields Forever»-ը և «Across the Universe»-ը, հոգեգործական «I Am the Walrus»-ը և «Lucy in the Sky with Diamonds»-ը, մռայլ «A Day in the Life»-ը և հանդիսավոր «All You Need is Love»-ը, դարձած հիպիների հիմնը։
Լենոնի արտաքին տեսքը, ինչպես նաև խմբի մյուս անդամներինը, խիստ փոխվում է։ Բիթլները դադարում են հագնել կոկիկ կոստյումներ, աճեցնում են երկար մազեր, բեղեր և այտամորուքներ։ Լենոնի կերպարում առաջին անգամ հայտնվում են հանրահայտ կլոր ակնոցները։
1968 թվականի նոյեմբերին, Լենոնի կինը՝ Սինտիա Լենոնը, ամուսնալուծվում է ամուսնուց։ Դրա պատճառ է հանդիսանում Ջոնի դավաճանությունը Յոկո Օնոյի հետ։ Սինտիան, վերադառնալով Հունաստանից, իր անկողնում տեսնում է ամուսնուն սիրուհու հետ։ 1968 թվականի նոյեմբերի 8-ին ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվում է։
Ամուսնությունը Յոկո Օնոյի հետ
խմբագրելԼենոնը նկերչուհի-ավանգարդիստ Յոկո Օնոյի հետ ծանոթանում է 1966 թվականին, երբ այցելում է նրա ցուցահանդեսը «Ինդիկա» գեղարվեստական պատկերասրահում։ Նրանց համատեղ կյանքը սկսվում է 1968 թվականին, երբ Լենոնը ամուսնալուծվում է իր առաջին կին Սինտիայից։ Շուտով նրանք, Յոկո Օնոյի հետ միասին, դառնում են անբաժան։ Ինչպես ասում էր Լենոնը այն ժամանակ, նրանք Ջոնը և Յոկոն չեն, այլ մեկ հոգի երկու մարմնում, Ջոն-և-Յոկո։
1969 թվականի մարտի 20-ին, Ջիբրալթարում, գրանցվում է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի ամուսնությունը։ Ամուսնությունից հետո Լենոնը իր երկրորդ անուն Ուիսթոնը փոխում է Օնոյի և այժմ նրան անվանում էին Ջոն Օնո Լենոն։
Իրենց մեղրամիսը զույգը անց է կացնում մայրցամաքային Եվրոպայում՝ Փարիզում, Ամստերդամում և Վիեննայում, որից հետո այցելում են Մոնրեալ։ Այդ ամուսնության մասին Լենոնի «The Ballad of John and Yoko» երգը թողարկվում է 1969 թվականին։ Ձայնագրվում է ՄաքՔարթնիի հետ միասին (բաս, հարվածային)։
«Բիթլզ»-ի կազմալուծումը
խմբագրելՄենք երազում էինք ինչ-որ բան փոխել այս աշխարհում... բայց ամեն ինչ մնաց նույնը։ Առաջվա պես զենք են վաճառում Հարավային Աֆրիկային, իսկ սևերին սպանում են փողոցում։ Մարդիկ նախկինի պես ապրում են աղքատության մեջ և նրանց վրայով առնետներ են վազում։ Միայն հարուստ անգործների ամբոխները զբոսնում են Լոնդոնում նորաձև փալասներով։ Ես այլևս չեմ հավատում «Բիթլզ»-ի մասին առասպելին[19].։ |
Հարաբերությունները «Բիթլզ»-ի ներսում վերջնականապես փչանում են 1968 թվականին։ Լենոնի և Փոլ ՄաքՔարթնիի մոտ կուտակվել էին միմյանց նկատմամբ բազմաթիվ դժգոհություններ։ Լենոնին, օրինակ, չէր գոհացնում այն, որ Փոլը «ծածկոցը քաշում էր իր վրա», իսկ նա դժգոհ էր Լենոնի անտարբերությամբ և ձայնագրությունների ժամանակ ստուդիայում Յոկո Օնոյի մշտապես ներկայությամբ (չնայած կարիերայի սկզբում բիթլները պայմանավորվել էին ստուդիա չհրավիրել կանանց և աղջիկների)։ Բացի այդ, փաստացի դադարել էր նրանց ստեղծագործական համագործակցությունը, Լենոնն ավելի էր հակվում դեպի հոգեգործական ռոք («Strawberry Fields Forever»), թթվային ռոք («I am the Walrus») և ավանգարդ («Revolution 9»)։
1968 թվականին «Բիթլզ»-ը կազմալուծման եզրին էր և Ռինգո Սթարը նույնիսկ հայտնում է իր հեռանալու մասին (չնայած արդյունքում, այնուամենայնիվ, մնում է խմբում)։ «Սպիտակ ալբոմ»-ում բազմաթիվ ձայնագրություններ արվել են ոչլրիվ կազմով, իսկ «Julia» երգը Լենոնը, ընդհանրապես, ձայնագրել է միայնակ։
«Abbey Road» ալբոմը, թողարկված 1969 թվականին, նույնպես կազմակերպվում է Փոլ ՄաքՔարթնիի կողմից, ալբոմի միտքը պատկանում է հենց նրան։ «Abbey Road»-ը, փոստորեն, դառնում է «Բիթլզ»-ի վերջին ալբոմը։ 1970 թվականին թողարկված «Let It Be»-ն համարյա ամբողջությամբ ձայնագրվել էր 1969 թվականի հունվարին, ստուդիական սեսիայի ժամանակ, որը հիմք է հանդիսանում «Let It Be» ֆիլմի համար։ Ալբոմի թողարկման ժամանակ Լենոնը և ՄաքՔարթնին արդեն հայտարարել էին այն մասին, որ լքում են խումբը։
՚1968 թվականին, «Բիթլզ»-ի կազմալուծումից երկու տարի առաջ, թողարկվում է Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի «Unfinished Music No.1: Two Virgins» առաջին ալբոմը։ Ըստ Լենոնի խոսքերի, ալբոմը ձայնագրվել է մեկ գիշերվա ընթացքում։ Նրանում երաժշտություն չկար։ Սկավառակը պարունակում էր ձայների անկանոն հավաքածու, տնքոցներ և ճչոցներ։ Նշանակալից էր ալբոմի կազմը՝ այնտեղ տեղադրված էր ամբողջությամբ մերկ Լենոնի և Յոկո Օնոյի լուսանկարը։ 1969 թվականին թողարկվում են արդեն երկու ստուդիական ալբոմ՝ «Wedding Album» և «Unfinished Music No.2: Life With The Lions», որոնք նույնպես չէին պարունակում երաժշտություն։ Բացի այդ, թողարկվում է «Live Peace In Toronto 1969» համերգային ձայնագրությունը։ Լենոնը և Յոկո Օնոն կազմավորում են «Plastic Ono Band» անվանումով խումբ։
Քաղաքական ակտիվություն և Էմիգրացիա
խմբագրելՋոն Լենոնի մոտ քաղաքական ակտիվությունը տևում է 1968 թվականից մինչև 1972 թվականը։ Այդ շրջանի սկիզբն է հանդիսանում «Revolution» երգը, թողարկված սինգլով և «Revolution 1» նրա տարբերակը, ներառված «Սպիտակ ալբոմ»-ում։ Այդ պահին Լենոնը դեռ վերջնականապես չէր կողմնորոշվել իր դիրքորոշման հարցում, ինչը կարելի է հասկանալ «Revolution 1»-ից, որտեղ, ի տարբերություն երգի բնօրինակ տարբերակից, առաջին քառյակի վերջը հնչում է այսպես.
«But when you talk about destruction
Don’t you know that you can count me out… in» |
Այսինքն, այն խոսքերից հետո, որտեղ Լենոնը հրաժարվում է բռնությունից, հետևում է «in» բառը, որը տողին տալիս է բացարձակ հակառակ իմաստ։ Եվս մեկ քաղաքական երգ, գրված «Բիթլզ»-ի ալբոմի համար, դառնում է «Come Together»-ը, թողարկված «Abbey Road» ալբոմում։ Այդ ժամանակ Լենոնն արդեն զբաղեցնում էր լիովին հաստատուն դիրքորոշում՝ նա հանդես էր գալիս ամբողջ աշխարհում խաղաղության համար և նույնիսկ թագուհուն է վերադարձնում Բրիտանական Կայսրության Շքանշանը, ի նշան բողոքի ընդդեմ… «Նիգերիա-Բիաֆրա կոնֆլիկտում բրիտանական միջամտության, ընդդեմ Վիետնամում ամերիկյան պատերազմի մեր աջակցության և ընդդեմ նրա, որ «Cold Turkey»-ն անկում է ապրում հիթ-շքերթներում»[20]։
1969 թվականին են վերաբերվում Յոկո Օնոյի հետ համատեղ Լենոնի առաջին հրապարակային քաղաքական ակցիաները։ Իրենց ամուսնությունից հետո նրանք ուղևորվում են Ամստերդամ և հայտարարում այն մասին, որ կանցկացնեն «անկողնային հարցազրույց»։ Լրագրողները, ովքեր ենթադրում էին, որ աստղային զույգը հետք է հրապարակավ զբաղվի սեքսով, հավաքվում են հյուրանոցում, որտեղ պարզվում է, որ Լենոնն ու Յոկոն ուղղակի նստած են անկողնում և խոսում են խաղաղության մասին։ Հագնելով սպիտակ գիշերազգեստներ, իրենց հյուրանոցային համարը զարդարելով ծաղիկներով, Ջոնը և Յոկոն նստած էին անկողնում։ Հյուրանոցային համարի դռները ամբողջ օրը լայն բացված էին։ Ցանկացած մարդ փողոցից կարող էր մտնել նրանց մոտ։ Եվ մտնում էին։ Հեռուստատեսությունը, լուսանկարիչները, թերթային լրագրողները օրապահում և գիշերում էին Ամստերդամի և Տորոնտոյի Լենոնի համարներում։ Նրանք չէին իջնում հեռուստաէկրաններից, թերթերի և ամսագրերի առաջին էջերից։ Եվ սենսացիայի հետ մեկտեղ, ակամայից, աշխարհ է ներթափանցում Վիետնամում ագրեսիային վերջ տալու նրանց կոչը։
Հենրի Ֆորդը գիտեր, ինչպես վաճառել մեքենաները գովազդի օգնությամբ։ Ես և Յոկոն «վաճառում» էինք աշխարհը։ Շատերին այն ծիծաղելի էր թվում, սակայն շատերը սկսում էին մտածմունքի մեջ ընկնել։ |
Ամստերդամից հետո անկողնային ցույցը կրկնվում է Մոնրեալում, որտեղ Լենոնը հանպատրաստից հորինում է «Give Peace a Chance» երգը, որը դառնում է պացիֆիստական շարժման հիմնը։ 1969 թվականի դեկտեմբերի 15-ին Լենոնները կազմակերպում են հակառազմական համերգ, «Պատերազմը կավարտվի, եթե դու այն ցանկանում ես» նշանաբանի տակ։ Նույն թվականի դեկտեմբերի 30-ին բրիտանական հեռուստատեսությունը ցուցադրում է հաղորդում նվիրված Լենոնին և նրան անվանում է տասնամյակի երեք քաղաքական գործիչներից մեկը (Ջոն Քենեդիի և Մաո Ցզե-Դունի հետ միասին)։
1969 թվականին Ջոնը և Յոկոն, անկողնային ակցիայի ժամանակ, ունեին երկար մազեր։ 1970 թվականի հունվարի 20-ին նրանք կտրում են միմյանց մազերը Դանիայում։ Բուռն քաղաքական և երաժշտական գործունեությունը հանգեցնում է նրան, որ 1970 թվականի սկզբին Լենոնի մոտ սկսվում է հոգեկան կրիզիս։ Նրան այդ կրիզիսից հանում է բժիշկ Արտուր Յանովը, ով կիրառում էր primal therapy (անգլ.՝ )։ Յանովի օգնությամբ Լենոնին հաջողվում է վերադառնալ նորմալ վիճակի, իսկ բուժման եղանակները նրա վրա թողնում են խորը տպավորություն, ինչը նկատելի է 1970 թվականի «John Lennon/Plastic Ono Band» ալբոմում, որը դառնում է Լենոնի ամենաանկեղծ սկավառակը։
1971 թվականին թողարկվում է «Imagine» ալբոմը, որը պատմում է Լենոնի ուտոպիական երազանքների մասին։ Այդ ժամանակ նրա քաղաքական դիրքորոշումը կտրուկ փոփոխության է ենթարկվում, նա Յոկո Օնոյի հետ միասին մասնակցություն է ունենում Իռլանդիայի հանրապետական բանակի աջակցման ցույցերին, իսկ «Power to the People» սինգլի կազմին Լենոնները պատկերվում են բանակային սաղավարտներով։
1971 թվականի սեպտեմբերից Լենոնն ու Յոկո Օնոն բնակություն են հաստատաում Նյու Յորքում։ ԱՄՆ-ի էմիգրացիոն ծառայությունների հետ երկարատև պայքարից հետո, որոնք հրաժարվում էին զույգին մուտքի թույլատվություն տալ 1969 թվականին տեղի ունեցած թմրանյութերի հետ կապված սկանդալի պատճառով, Լենոններն, այնուամենայնիվ, ստանում են ԱՄՆ-ում բնակություն հաստատելու իրավունք։ Այլևս երբեք Ջոն Լենոնը Մեծ Բրիտանիա չայցելեց։
Օվկիանոսից այն կողմ տեղափոխվելուց անմիջապես հետո Լենոնը ներգրավվում է ԱՄՆ-ի քաղաքական կյանքի մեջ։ Նա ելույթ էր ունենում հնդկացիներին քաղաքացիական իրավունքներով օժտելու համար, բանտերում կալանավորների պահպանման պայմանների թեթևացման համար, ամերիկյան երիտասարդության առաջնորդներից մեկի՝ Ջոն Սինքլերի ազատման համար, ով դատապարտված էր 10 տարվա բանտարկության՝ մարիխուանա պահելու պատճառով (Սինքլերին աջակցման Լենոնի ակցիայից քիչ հետո Սինքլերին ազատում են)։
Լենոնի վերջին քաղաքական ալբոմ հանդիսանում է «Some Time In New York City»-ը (1972 թվական), որից հետո նրա ստեղծագործական արմատականության ժամանակաշրջանը ավարտվում է։ 1973 թվականին թողակված «Mind Games» ալբոմը ցույց է տալիս, որ Լենոնի քաղաքական երգերը մնացել են անցյալում։
1973-1980 թվականներ
խմբագրել1973 թվականի սկզբին ԱՄՆ-ի կառավարությունը Յոկո Օնոյին պաշտոնապես տալիս են երկրում բնակություն հաստատելու թույլտվություն, իսկ Լենոնին, ընդհակառակը, պատվիրում են երկու ամսվա ընթացքում լքել Միացյալ Նահանգները։ Դրանից քիչ անց ամուսինները ավելի քան մեկ տարի բնակվում են առանձին։ Լենոնը հարաբերություններ է հաստատում Յոկոյի քարտուղարուհի Մեյ Պենգի հետ։
Կնոջից բաժանումը և ստեղծագործական անկումը նրան նորից հասցնում են հոգեբանական կրիզիսի։ Մինչ 1974 թվականի ամառը Լենոնը գործնականում անգործության էր մատնված և օգոստոսին նոր ալբոմի ձայնագրման ժամանակ նա պատրաստի ուներ ընդամենը մեկ երգ։ 1974 թվականի հոկտեմբերին թողարկվում է «Walls And Bridges» անվանումով նոր ալբոմը։ Մեկ տարի անց թողարկվում է «Rock’n’Roll» երգերի ալբոմը, որոնք «Բիթլզ»-ը երգում էր դեռևս փառքի գալուց առաջ։
1975 թվականի հոկտեմբերի 9-ին, Լենոնի 35-րդ տարեդարձին, ծնվում է նրա որդին, ով անվանվում է Շոն։ Դրանից հետո Լենոնը հայտարարում է, որ ավարտում է երաժշտական կարիերան և հաջորդ հինգ տարիները նվիրում է որդուն։ Այդ ամբողջ հինգ տարիների ընթացքում նա ընդամենը երկու անգամ է հայտնվում հասարակության առջև՝ երբ նրան վերջապես պաշտոնապես տալիս են ԱՄՆ-ում բնակվելու իրավունք։ Դա տեղի է ունենում 1975 թվականին, նույնպես հոկտեմբերի 9-ին։ Նաև նա հրավիրվում է ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Կարտերի մասնավոր ընդունելությանը, Յոկո Օնոյի հետ միասին։ Երկրորդ անգամ՝ 1976 թվականին «Գրեմի» (անգլ.՝ «Grammy») մրցանակի հանձնման արարողության ժամանակ։
Լենոնի հաջորդ ալբոմը լույս է տեսնում միայն 1980 թվականին։ Այն անվանվում էր «Double Fantasy» և արժանանում է քննադատների դրական արձագանքներին։ Այդ սկավառակին տրված էր վերջինը լինել Ջոն Լենոնի արվեստում, ում կյանքը ընդհատվեց սկավառակի թողարկումից ի քանի շաբաթ անց։ Յոկո Օնոն հանդես է գալիս որպես ալբոմի համահեղինակ։
Սպանություն
խմբագրել1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվում է ԱՄՆ-ի քաղաքացի Մարկ Դևիդ Չեպմենի կողմից։ Մահվան օրը Լենոնը տալիս է վերջին հարցազրույցը ամերիկյան լրագրողներին, իսկ ժամը 22-ն անց 30 րոպեին, երբ Ջոնն ու Յոկոն մտնում էին իրենց տան կամարի տակ, վերադառնալով Hit Factory ձայնագրման ստուդիայից, Չեպմենը, ով այդ օրը ավելի վաղ ինքնագիր էր վերցրել Լենոնից «Double Fantasy» նոր ալբոմի շապիկին, որը թողարկվել էր երեք շաբաթ առաջ, նրա մեջքի ուղղությամբ կատարում է հինգ կրակոց, որոնցից չորսը հասնում են նպատակին։ Ոստիկանական մեքենայով, որը կանչվել էր «Դակոտա»-ի բակապահի կողմից, Լենոնը, բառացիորեն մի քանի րոպեի ընթացքում, հասցվում է Ռուզվելտի հիվանդանոց։ Սակայն բժիշկների փորձերը փրկել Լենոնին, ապարդյուն էին, արյան բավականին շատ կորստի պատճառով նա մահանում է, մահվան պաշտոնական ժամը համարվում է 23-ն անց 15 րոպեն։ Նա դիակիզվում է Ֆերնկլիֆ (Գրինբուրգ, Վեստչեստեր, Նյու Յորքի նահանգ) գերեզմանի դիակիզարանում, Լեն��նի աճյունը հանձնվում է Յոկո Օնոյին[21]։
Չեպմենը իր հանցագործության համար ցմահ բանտարկություն է կրում Նյու Յորքի բանտում։ Արդեն ութ տարի նա ներման խնդրագիր է ներկայացնում վաղաժամկետ ազատման համար (վերջին անգամ 2014 թվականի օգոստոսին)[22], սակայն ամեն անգամ այդ խնդրագրերը մերժվում են։ Յոկո Օնոն 2000 թվականին նամակ է հղում Նյու Յորքի նահանգի ազատման հարցով դեպարտամենտ, որում կոչ է անում Չեպմենին վաղաժամկետ չազատել։[23]
1984 թվականին թողարկվում է Ջոն Լենոնի հետմահու ալբոմը՝ «Milk and Honey»։ Երգերը ձայնագրվել էին Լենոնի կյանքի վերջին ամիսներին։ Հիմնականում այն բաղկացած է «Double Fantasy»-ի համար սեսիաներից։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Ալֆրեդ Լենոն — (1912 թվականի դեկտեմբերի 14 — 1976 թվականի ապրիլի 1)
- Հորեղբայր՝ Չառլզ Լենոն (1918—2002 թվականներ)[24]
- Մայրը՝ Ջուլիա Լենոն (Սթենլի) — (1914 թվականի մարտի 12 — 1958 թվականի հուլիսի 15)
- Մորաքույր՝ Էլիզաբեթ Ջեյն Սթենլի — (1908—1976 թվականներ)[24]
- Մորաքույր՝ Միմի (Մերի) Սմիթ (Սթենլի) — (1906 թվականի ապրիլի 24 — 1991 թվականի դեկտեմբերի 6)
- Ազգական՝ Ջորջ Սմիթ (1903—1955 թվականներ)[24]
- Քույր մոր կողմից՝ Ջուլիա Դիկինս Բայրդ (1947 թվական)[24]
- Քույր մոր կողմից՝ Ժակլին Դիկինս (1949 թվական)[24]
- Եղբայր հոր կողմից՝ Դևիդ Հենրի Լենոն (1969 թվական)[24]
- Եղբայր հոր կողմից՝ Ռոբին Ֆրենսիս Լենոն (1973 թվական)[24]
Անձնական կյանք
խմբագրել- Առաջին կին՝ Սինտիա Լենոն (Պաուել) (1939 թվական սեպտեմբերի 10 — 2015 թվական ապրիլի 1) — (ամուսնությունը՝ 1962 թվական օգոստոսի 23 — 1968 թվական նոյեմբերի 8)
- Որդի՝ Ջուլիան Լենոն (1963 թվական ապրիլի 8) — երգիչ
- Երկրորդ կին՝ Յոկո Օնո (1933 թվական փետրվարի 18) — նկարիչ-ավանգարդիստ
- Որդի՝ Շոն Լենոն (1975 թվական հոկտեմբերի 9) — երգիչ
Փաստեր և նվաճումներ
խմբագրել- Իր վատագույն երգերը Լենոնը համարում էր «Run for Your Life»-ը և «It’s Only Love»-ը[25]։
- 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը և Յոկո Օնոն մասնակցում են «Rolling Stone» ամսագրի շապիկի համար ֆոտոսեսիային։ Լուսանկարիչը եղել է Էննի Լեյբովիցը (անգլ.՝ Annie Leibovitz)։ Ֆոտոսեսիայից հինգ ժամ անց Ջոն Լենոնը սպանվում է։ Ամսագիրը լույս է տեսնում 1981 թվականին։ Այժմ լուսանկարը տեղադրված է «Swann Auction Galleries» աճուրդում։
- «Plastic Ono Band» ալբոմը զբաղեցնում է 22-րդ տեղը «Rolling Stone» ամսագրի վարկածով լավագույններից լավագույնների ցանկում։
- Ջոն Լենոնի «Imagine երգը» «Performing Songwriter» ամերիկայն մասնագիտական հրատարակչության կողմից ճանաչվում է «բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն ստեղծագործությունը»։ Ըստ հարցման արդյունքների, անցկացված ամսագրի կողմից, այդ աշխարհին հիմնը ամբողջ աշխարհում առաջ է անցծնում նույնիսկ Հոգի Կարմայկլի «Stardust»-ը, ինչպես նաև Մարվին Գեյի «What’s Going On»-ը։ Այդ ստեղծագործությունները զբաղեցնում են երկրորդ և երրորդ դիրքերը համապատասխանաբար։ 2006 թվականից «Imagine» երգը Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում հնչում է անցնող հին տարվա վերջին րոպեներին։ 2004 թվականին «Rolling Stone» ամսագիրը հրապարակում է բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը, որում «Imagine»-ը զբաղեցնում է 3-րդ տեղը։
- Ջոն Լենոնի ինքնանկարը աճուրդի է հանվում 5 միլիոն դոլար արժեքով։
- Ջոն Լենոնի ձեռագրերի և նկարների հավաքածուն վաճառվել է «Sotheby’s» աճուրդում համարյա 3 միլիոն դոլարով։
Հիշողություններ Լենոնի մասին
խմբագրել- 2002 թվականին, Լենոնի պատվին, վերանվանվում է Լիվերպուլի օդանավակայանը։
- Ի պատիվ Լ��նոնի անվանվում է աստերոիդ՝ «(4147) Լենոն»։
- Լենոնի պատվին անվանվում է խառնարան Մերկուրիի վրա[26]։
- Ջոն Լենոնը Աստղի է արժանանում Հոլիվուդի փառքի ծառուղիում՝ ձայնագրման արդյունաբերությունում ավանդի համար։
- 2000 թվականի հոկտեմբերին Սայտամում, Ճապոնիա, բացվում է Լենոնի թանգարան։ Թանգարանի ցուցանմուշները կազմում են ավելի քան 130 իր, այդ թվում կիթառ և բեմական հանդերձանքներ։ Փակվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին[27]։
- Ջոն Լենոնի ալբոմները վերահրատարակվում են նրա 70-ամյակին (2010 թվական)։ Բոքս-սեթը, նախապատրաստված ցուցադրման Լենոնի այրի Յոկո Օնոյի ղեկավարությամբ, ներառում է 11 սկավառակ, որտեղ մտնում են նաև երգչի 13 «տնային» ձայնագրություններ, որոնք նախկինում չէին հրատարակվել[28]։
- Նույն 2010 թվականին, Անգլիայում, հատում են երաժշտի պատկերով 5 ֆունտ արժեքով դրամ[29]։
- Ուկրաինայի Լվով քաղաքում կա Ջոն Լենոնի անվան փողոց։
- 2014 թվականին գիտության համար նոր սարդ-ծտակերը ստանում է «Bumba lennoni» անունը[30]։
- Ջոն Լենոնի արձանը (կիսանդրի) 2015 թվականի մայիսին տեղադրվում է Վիլնյուսում (քանդակագործ՝ Յոնաս Գյանցյավիչյուս)[31]։
- Ալթայում բացվում է Ջոն Լենոնի հուշարձան։
-
Լիվերպուլի Ջոն Լենոնի անվան օդանավակայանի տերմինալ
-
Ջոն Լենոնի փողոցը Սանկտ Պետերբուրգում
-
Ջոն Լենոնի հուշարձանը Բարսելոնայում
-
Ջոն Լենոնի պատը Պրահայում
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Unfinished Music No.1: Two Virgins (1968 թվական)
- Unfinished Music No.2: Life With The Lions (1969 թվական)
- Wedding Album (1969 թվական)
- Live Peace In Toronto 1969 (համերգային ալբոմ, 1969 թվական)
- John Lennon/Plastic Ono Band (1970 թվական)
- Imagine (1971 թվական)
- Some Time In New York City (1972 թվական)
- Mind Games (1973 թվական)
- Walls And Bridges (1974 թվական)
- Rock’n’Roll (1975 թվական)
- Shaved Fish (հավաքածու, 1975 թվական)
- Double Fantasy (1980 թվական)
- The John Lennon Collection (հավաքածու, 1982 թվական)
- Milk and Honey (1984 թվական)
- Menlove Ave. (1986 թվական)
- Live in New York City (համերգային ալբոմ, 1986 թվական)
- John Lennon Anthology / Wonsaponatime (տնային դեմո, այլընտրանքային տարբերակ, չհրապարակված երգեր, 1998 թվական)
- Acoustic (2004 թվական)
- Working Class Hero - The Definitive Lennon (հավաքածու, 2005 թվական)
- The U.S. vs. John Lennon (սաունդտրեկ, 2006 թվական)
- Double Fantasy Stripped Down (2010 թվական)
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսորական աշխատանքներ կինոյում (Յոկո Օնոյի հետ միասին)
խմբագրել- 1968 թվական — Երկու կույսեր / Two Virgins
- 1968 թվական — Համար 5 / No. 5
- 1969 թվական — Մեղրամիս / Honeymoon
- 1969 թվական — Առևանգում / Rape
- 1970 թվական — Ընդմիշտ ոտքերը վեր / Up Your Legs Forever
- 1970 թվական — Ազատություն / Freedom
- 1970 թվական — Ճանճ / Fly
- 1970 թվական — Ապոֆեոզ / Apotheosis
- 1971 թվական — Էրեկցիա / Erection
- 1972 թվական — Պատկերացրու / Imagine
Դերասանական աշխատանքներ
խմբագրելԹվական | Ֆիլմի անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1964 | Ծանր օրվա երեկո | A Hard Day’s Night | Ջոն |
1965 | Օգնություն | Help! | Ջոն Լենոն |
1967 | Ինչպես ես հաղթեցի պատերազմում | How I Won the War | Հրաձիգ Գրիպվիդ |
Կախարդական խորհրդավոր ճանապարհորդություն | Magical Mystery Tour | Ջոն/Պատմիչ/Տոմսերի վաճառող/Հրաշագործ սուրճով/Մատուցող | |
1968 | Դեղին ստորջրյա նավ (մուլտֆիլմ) | Yellow Submarine | Ջոն |
Երկու կույս | Two Virgins | ||
1970 | Թող լինի այդպես | Let It Be | Ջոն Լենոն |
Ապոֆեոզ | Apotheosis | ||
1971 | Ճուտիկ-դինամիտ | Dynamite Chicken | Ջոն Լենոն |
1977 | Կրակ ջրում | Fire in the Water |
Ֆիլմեր Ջոն Լենոնի մասին
խմբագրել- «Պատկերացրու. Ջոն Լենոն» (1988 թվական)
- «Ջոն Լենոնի պատմությունը» (2001 թվական)
- «Ջոն Լենոն. Լուր տանողը» (2002 թվական)
- «ԱՄՆ-ն ընդդեմ Ջոն Լենոնի» (2006 թվական)
- «Ջոն Լենոնի սպանությունը» (2006 թվական)
- «Գլուխ 27» (2007 թվական)
- «Դառնալ Ջոն Լենոն» (2009 թվական)
- «Հինգ փամփուչտ Լենոնի համար» (2009 թվական)
- «Մերկ Լենոնը» (2010 թվական)
- «Wheel to Imagine» — անիմացիոն ֆիլմ Ջոն Լենոնի մասին[32]
Մատենագրություն
խմբագրել- I«n His Own Write»։ Գիրքը հրատարակվել է 1964 թվականի մարտի 23-ին[33]։ Ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է «Գրում եմ ինչպես գրվում է» անվանումով (Ալեքսեյ կուրբանովսկու թարգմանությամբ)[34]։ Գրքի ներածությունը գրվել է Փոլ ՄաքՔարթնիի կողմից։ Նրա հետ համատեղ գրվել է նաև պատմվածքներից մեկը՝ «On Safairy with Whide Hunter»։
- «A Spaniard In The Works»։ Գիրքը հրատարակվել է 1965 թվականին[35]։
- «Skywriting by Word of Mouth»։ Գիրքը լույս է տեսել հեղինակի մահից հետո, 1986 թվականին[36]։ Ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել «Բանավոր ամպագրություն» անվանումով (Ալեքսեյ Տոլկաչովի թարգմանությամբ)[37]
Գրքերն իրենցից ներկայացնում են սև և աբսուրդ հումորի ոճով գրված պատմվածքների, բանաստեղծությունների և ծաղրերգությունների հավաքածու, որոնք պարունակում են բազմաթիվ բառախաղեր և դիտավորյալ սխալներ։ Գրքերը նկարազարդել է հենց հեղինակը։
Առաջին գրքի հիման վրա գրվել է պիես, որի առաջնախաղը կայացել է 1968 թվականի հունիսի 18-ին Լոնդոնի «Օլդ Վիկ» թատրոնում։ Պիեսը քննադատության է ենթարկվում Լորդ Գոֆմեյստերի կողմից՝ «աստվածանարգ ակնարկների» և այն ժամանակների քաղաքական գործիչների «անհարգալից հիշատակումների» համար («You Might Well Arsk» պատմվածքը պարունակում է բառախաղեր Կոնրադ Ադենաուերի և Շառլ դե Գոլի և ուրիշների անունների վրա)։
2012 թվականի հոկտեմբերի 9-ին լույս է տեսնում «Ջոն Լենոն։ Նամակներ» գիրքը, որում, ըստ երաժշտի այրի Յոկո Օնոյի թույլտվության, հրապարակվում են Ջոն Լենոնի անձնական նամակները, որոնցից մի մասը նախկինում հայտնի չէին լայն հասարակությանը[38]։ Հրատարակությունը նախապատրաստվել է բրիտանացի լրագրող և գրող Հանտեր Դևիսի կողմից, ով հայտնի է որպես «Բիթլզ»-ի միակ հեղինակազորված կենսագրության հեղինակ։ Գրքի վրա աշխատանքի ընթացքում նրան հաջողվում է գտնել և մեկտեղ հավաքել Ջոն Լենոնի մոտ երեքհարյուր նամակներ, հասցեագրված հարազատներին, ընկերներին, երկրպագուներին և ուղղակի ծանոթ երաժիշտներին։ Գիրքը ներառում է Ջոն Լենոնի կարճ կենսագրությունը, ինչպես նաև, մանրամասն մեկնաբանություններ և ֆաքսիմիլե յուրաքանչյուր նամակին, նկարազարդված է էքս-բիթլի զուսանկարներով և նկարներով, պարունակում է անունների և անվանումների ցանկ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://collection.britishmuseum.org/id/person-institution/169904
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 John Lennon (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Christgau R. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118571575 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.rockarchive.com/john-lennon-band.html
- ↑ http://www.spirit-of-rock.com/album-groupe-John_Lennon-nom_album-Gone_From_This_Place-l-de.html
- ↑ http://www.spirit-of-rock.com/album-groupe-John_Lennon-nom_album-Something_Precious___Rare-l-cn.html
- ↑ http://pogodavufe.ru/search/john%20lenno/
- ↑ http://countrylicious.com/united-kingdom/images/f66032027a3b
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1965. — Iss. 43667. — P. 5488.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1971
- ↑ Сайт «Liverpool Lennons» Արխիվացված 2011-07-21 Wayback Machine(անգլ.)
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Дэвис Х. The Beatles: авторизованная биография (пер. с англ.) Մոսկվա։ «Радуга», 1990.
- ↑ 16,0 16,1 Голдман, Альберт. «Жизни Джона Леннона» (из серии «Жизни замечательных людей») — М.: «Молодая гвардия», 2004.
- ↑ Spitz, Bob. The Beatles: The Biography. Little, Brown and Company. New York, 2005.
- ↑ Lenta.ru: Ватикан простил Леннона за сравнение The Beatles с Иисусом
- ↑ Битломаны и капкан шоу-бизнеса «Советская Культура», 08.03.79
- ↑ David Brown (2009 թ․ հունվարի 6). «MBE that John Lennon returned in protest is found» (անգլերեն). The Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Harry, Bill (2000b). The John Lennon Encyclopedia. Virgin. ISBN 0-7535-0404-9.
- ↑ Убийцу Леннона отказались помиловать в восьмой раз // Lenta.ru, 23.08.2014
- ↑ Текст письма(անգլ.) на сайте BBC
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 «The Liverpool Lennons family tree». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Джон Робертсон. Битлз: Полный путеводитель по музыке. — М.: Локид, 1997. — 163 с. — ISBN 5-86217-062-6
- ↑ Справочник Международного астрономического союза
- ↑ «Единственный официальный музей Джона Леннона закроется». Лента.Ру. 04.02.2010. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Изданы раритеты Джона Леннона» — Новый Взгляд № 10 от 17.11.2010
- ↑ Great Britons Special Edition Silver Proof — John Lennon Արխիվացված 2011-01-07 Wayback Machine (անգլ.)
- ↑ Fernando Perez-Miles, Alexandre Bragio Bonaldo, Laura Miglio. Bumba, a replacement name for Maraca Pérez-Miles, 2005 and Bumba lennoni, a new tarantula species from western Amazonia (Araneae, Theraphosidae, Theraphosinae)(անգլ.) // ZooKeys : Журнал. — Sofia: Pensoft Publishers, 2014. — Vol. 448. — P. 1-8. — ISSN 1313-2970.
- ↑ В Вильнюсе Леннона изваяют с золотым цветком в глазу(ռուս.) На улице Миндауго открыта скульптура Дж. Леннона(լիտվ.)
- ↑ «WHEEL TO IMAGINE» — анимационный фильм о Джоне Ленноне — YouTube
- ↑ en:In His Own Write
- ↑ «СОШ Библиотека, школьная библиотека Джон Леннон: Пишу, как пишется». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ en:A Spaniard in the Works
- ↑ en:Skywriting by Word of Mouth
- ↑ Ôðàãìåíòû èç êíèãè «Óñòíàÿ íåáîïèñü»
- ↑ ««Джон Леннон. Письма», под редакцией Хантера Дэвиса // Журнал «Сноб» 09.10.12». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
Գրականություն
խմբագրել- «The Beatles. The Authorised Biography» by Hunter Davies, 1969 թվական
- Wenner Jan. Lennon remembers, 1971 թվական
- Fawcett Anthony. John Lennon. One Day At A Time, 1976 թվական
- Lennon Cynthia. A Twist of Lennon, 1978 թվական
- Ուիլյամ Սփենսեր։ «Դա Ջոն Լենոնն էր», Մյունխեն, 1980 թվական
- Pibbles Andy. Lennon Tapes, Լոնդոն, 1981 թվական
- Shotton Peter, Nickolas Sheffner. John Lennon In My Life, 1983 թվական [1]
- Ռեյ Կուլեման։ «Ջոն Ու. Լենոն», Մյունխեն, 1985 թվական
- Yoko Ono. Skywriting By Word Of Mouth, 1986 թվական
- Ալան Պոզեներ։ «Ջոն Լենոն», Համբուրգ, 1987 թվական
- Goldman Albert. John Lennon Lives, 1988 թվական [2]
- Benzien Rudi. Jonn Lennon Forever, 1989 թվական
- Bresler, Fenton — «The Murder of John Lennon», 1989 թվական
- Frederic Seaman. The Last Days of John Lennon: A Personal Memoir, 1991 թվական
- Geoffrey Giuliano. Lennon in America: 1971—1980, Based in Part on the Lost Lennon Diaries, 2000 թվական
- Rosen Robert. Nowhere Man: The Final Days of John Lennon, New York, 2000 թվական
- Սերգեյ Կլիմովիցկի։ The Beatles. Մոսկվա, 2002 թվական
- «Ջոն Լենոն. ահա իմ պատմությունը, համեստ և ճշմարտացի» (հեղինակ-կազմող Վ. Վագանով), Չելյաբինսկ, Արկաիմ, 2003 թվական
- Lennon Cynthia. John, 2005 թվական [3]
- Yoko Ono. Memories of John Lennon, 2005 թվական
- Philip Norman. John Lennon: The Life, 2008 թվական
- Baird Julia. The Private John Lennon: The Untold Story from His Sister, 2008 թվական
- Ջոն Լենոն։ «Գրում են ինչպես գրվում է (In His Own Write)», Մանն, 2011 թվական
- Վ. Յաստրեբով, Յու. Գերասիմովա, Ն. Միրոնովա։ The BEATLES: Պատկերազարդ տեղեկատու, Ուլյանովսկ, 1999 թվական
- Ն. Չերնիկովա։ Չափազանց մեծ թևեր. Ջոնի և Յոկոի սիրպո սկանդալային պատմությունը, Մոսկվա, 2008 թվական
- Բոկարև Վ. Վ. Ջոն Լենոն. Առասպելներ և իրականություն, Մոսկվա, 1992 թվական
- Մակարև Ա. Վ. Ջոն Լենոն։ «Բիթլզ»-ի բոլոր գաղտնիքները, Մոսկվա, 2012 թվական
- Կիտ Էլիոթ Գրինբերգ։ 1980 թվականի դեկտեմբերի 8. Օր, երբ զոհվում է Ջոն Լենոնը, Մոսկվա, 2010 թվական
- Դ. Ֆոնկինոս։ Լենոն, Մոսկվա, 2013 թվական
- Հանտեր Դևիս։ Ջոն Լենոն։ Նամակներ, 2012 թվական
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջոն Լենոնի պաշտոնական կայք (անգլ.)
- Ջոն Լենոնը Internet Movie Database կայքում (անգլ.)
- Ջոն Լենոնը դասարան․ամ կայքում Արխիվացված 2019-12-11 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լենոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լենոն» հոդվածին։ |