Ջերալդին Ֆառար
Ջերալդին Ֆառար (անգլ.՝ Geraldine Farrar, փետրվարի 28, 1882[1][2][3][…], Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - մարտի 11, 1967[1][2][3][…], Ռիջեֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգիչուհի (սոպրանո)։
Ջերալդին Ֆառար | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Geraldine Farrar |
Ծնվել է | փետրվարի 28, 1882[1][2][3][…] Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 11, 1967[1][2][3][…] (85 տարեկան) Ռիջեֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Գերեզման | Քենսիկո[5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դերասանուհի, օպերային երգչուհի, գրող և կինոդերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Լու Թելեգան |
Պարգևներ | |
Geraldine Farrar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵրաժշտությամբ Ջերալդինը սկսել է զբաղվել Բոստոնում՝ 5 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում արդեն ունենում էր մենահամերգներ։
Ավելի ուշ նա մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու, իսկ հետագայոմ` Բեռլին, որտեղ նրա ուսուցիչն էր իտալական հայտնի օպերային բարիտոն Ֆրանչեսկո Գրացիանին։
Շուտով տեղի է ունեցել նրա առաջին օպերային դեբյուտը, որն առաջացրեց իսկական ֆուրոր. դա Մարգարիտայի դերերգն էր «Ֆաուստ» օպերայում՝ Բեռլինի օպերային թատրոնի բեմում[6]։
Նա ձեռք է բերել ոչ միայն հայտնի օպերային երգչուհու համբավ, որը ելույթ է ունեցել եվրոպական լավագույն թատրոնների բեմերում, և որին շատերն էին ցանկանում ընդօրինակել, այլ իր ժամանակի հայտնի մարդկանց հետ ունեցել է սիրավեպեր։ Այդ մարդկանց շարքում էին Գերմանիայի թագաժառանգ Վիլհելմը, դիրիժոր Արտուրո Տոսկանինին, խոսվել է նաև Էնրիկո Կարուզոի հետ հնարավոր հարաբերությունների մասին։ Կինոդերասան Լու Թելլեգենի հետ անհաջող ամուսնությունը ավարտվեցլ է ամուսնալուծությամբ։ Ամուսնության ընթացքում երեխաներ չեն ունեցել[7]։ Նա իր օպերային կարիերան ավարտել է 1922 թվականինին՝ 40 տարեկան հասակում, երբ բազմաթիվ ներկայացումների պատճառով նա արդեն սկսել էր կորցնել ձայնը ։ Դրանից հետո երգչուհին հաճախ ձայնագրվում էր ռադիոյով, վարում ռադիոհաղորդումներ։
Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախի վրձնի դիմանկարները
խմբագրել-
1905
-
1906
Ֆիլմագրություն
խմբագրելՁայնագրություններ
խմբագրել
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.peoples.ru/art/theatre/opera/soprano/geraldine_farrar/
- ↑ «Джеральдин Фаррар • ru.knowledgr.com». ru.knowledgr.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Geraldine Farrar at Flickr
- Geraldine Farrar, the Story of an American Singer, the full text of Geraldine Farrar’s autobiography published Houghton Mifflin Co. 1916.
- Enrico Caruso & Geraldine Farrar — Vogliatemi Bene
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդին Ֆառար» հոդվածին։ |