Ջեյն դե Գլեն
Ջեյն դե Գլեն (անգլ.՝ Jane Erin Emmet de Glehn, օրիորդական անունը` անգլ.՝ Jane Erin Emmet, 1873[1][2][3][…], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 20, 1961, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի։
Ջեյն դե Գլեն անգլ.՝ Jane Emmet de Glehn | |
---|---|
Ծնվել է | 1873[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | փետրվարի 20, 1961 |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Մայր | Julia Pierson Emmet? |
Ամուսին | Wilfrid de Glehn?[4] |
Կայք | emmetart.com |
Jane Emmet de Glehn Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋեյն դե Գլենը ծնվել է 1873 թվականին Նյու-Յորք նահանգի Նյու Ռոշել քաղաքում, առևտրական Ուիլյամ Էմմետի (անգլերեն` William Jenkins Emmet) և նկարազարդող Ջուլիա Պիրսոնի (անգլերեն` Julia Colt Pierson) ընտանիքում[5] և եղել է 10 եղբայրներից ու քույրերից ամենափոքր երեխան։ Գեղանկարչության ուսուցումը սկսել է Նյու-Յորքի ուսանող-նկարիչների լիգայում Ուիլյամ Մակմոննիսի մոտ։ Այնուհետև ճամփորդել է Եվրոպայում, ծանոթացել ճանաչված նկարիչների աշխատանքներին և շարունակել ուսումը։ Ի տարբերություն իր քույր Լիդիա Էմմետի, Փեյնը չի եղել այնքան բեղմնավոր նկարչուհի, բայց նրա աշխատանքները նույնպես ցուցադրվում էին ցուցահանդեսներում։ 1930-ական և 1940-ական թվականներին նա ունեցել է սեփական արվեստանոց Նյու-Յորքում։ Ամուսնու մահից հետո 1951 թվականին Ջեյն Էմմետը նկարում է իր մի շարք հարազատների և մերձավորների դիմանկարները։
Անձնական կյանք
խմբագրելԵվրոպայում և Ամերիկայում ճամփորդելուց վերադառնալուց հետո Ջեյն Էմմետը 1904 թվականին ծանոթանում և ամուսնանում է ճանաչված անգլիացի իմպրեսիոնիստ-նկարիչ Ուիլֆրիդ դե Գլենի հետ։ Նորապսակները մեղրամիսն անցկացնում են Անգլիայում[6], Կոռնուոլում, այնուհետև հանգստանում են Փարիզում ու Վենետիկում և ձեռք են բերում բնակարան Լոնդոնում։ Անգլիայում Ջեյն դե Գլենը նկարել և ցուցադրել է իր աշխատանքները Գեղարվեստի Թագավորական ակադեմիայում, New English Art Club և Royal Hibernian Academy-ում։ Ամուսինները եղել են ամերիկացի նկարիչ Ջոն Սարջենթի ընկերները և հաճախակի ուղեկիցները, որի հետ Ջեյնը ծանոթացել է 1890 թվականին պարուհի Կարմենսիտայի (անգլերեն` Carmencita) ընկերությունում։ 1905-1915 թվականների ընթացքում նկարիչների եռյակը Եվրոպայում ճամփորդելու ընթացքում հաճախ նկարում էր միմյանց դիմանկարները։ 1915 թվականի հունվարին Ջեյնը և Ուիլֆրիդը հաշվառվում են Ֆրանսիայում Վերին Մարնի դեպարտամենտի բրիտանական հոսպիտալի Hôpital Temporaire d’Arc-en-Barrois, հաստիքներում։ Հաջորդ տարի Անգլիա վերադառնալուց հետո Ուիլֆրիդը զորակոչվում է գործող բանակ և ուղարկվում է Իտալիա, ռազմաճակատ, որտեղ մեկնում է կնոջ հետ միասին։ Պատերազմից հետո նրանք վերադառնում են Անգլիա և հաջորդ տասնամյակի ընթացքում ամառը անցկացնում են Կոռնուելում, իսկ ձմեռը` Ֆրանսիայում։ Նրանք երեխաներ չեն ունեցել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 De Glehn, Jane Emmet
- ↑ 2,0 2,1 Pas L. v. Jane Erin Emmet — 2003.
- ↑ 3,0 3,1 Jane De Glehn (ֆր.)
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ Emmet family tree Արխիվացված 2016-05-24 Wayback Machine (անգլ.)
- ↑ Wilfrid De Glehn and Jane Erin Emmet Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Emmet Family Artists Արխիվացված 2018-03-03 Wayback Machine (անգլ.)
- Jane Emmet de Glehn (անգլ.)
- Emmet family papers, 1792—1989, bulk, 1851—1989 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն դե Գլեն» հոդվածին։ |