Ջեյմս Բոգարդ (անգլ.՝ James Bogardus, մարտի 14, 1800(1800-03-14)[1][2][3], Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 13, 1874(1874-04-13)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան գյուտարար ու շինարար, որը հայտնի է դարձել նրանով, որ մասսայականացրել է թուջի օգտագործումը, որոնք ԱՄՆ-ում ակտիվորեն օգտագործվել են 1850-1880 թվականներին արդյունաբերական և առևտրային շենքերի կառուցման համար։

Ջեյմս Բոգարդ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1800(1800-03-14)[1][2][3]
ԾննդավայրCatskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 13, 1874(1874-04-13)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճարտարապետ, գյուտարար և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
 James Bogardus Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բոգարդը ծնվել է Նյու Յորքի Կացկիլ քաղաքում, 1800 թվականի մարտի 14-ին։ Տասնչորս տարեկան հասակում թողել է դպրոցը և զբաղվել ժամագործությամբ[5]։

Մինչև թուջե կառուցվածքներով զբաղվելը եղել է մի քանի գյուտ�� հեղինակ[6]։ Օրինակ, Բոգարդը ստեղծել է այնպիսի մատիտ, որի ծայրը միշտ եղել է սուր։ Մատիտը միաժամանակ եղել է փորագրող մեքենա։ Դրանով տպագրվել են առաջին անգլիական նամականիշները։ 1828 թվականին հայտնագործել է բամբակ պտտող մեքենա[7]։

Բոգարդը կարծում էր, որ թուջը միաժամանակ համապատասխանում է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղագիտական պահանջներին։ Նա իր շենքերը նախագծել է այնպես, որ եթե մետաղական կառույցների մեծ մասը հեռացվեր կամ քանդվեր, ապա այդ շենքերը կշարունակեին կանգուն մնալ։ Դրա մասին խոսվում է իր «Ճարտարապետն ու երկաթը» գրքում։

Ըստ գյուտարարի մեթոդի՝ առաջարկվում էր շենքի ծանրությունն ապահովել ոչ թե պատերով, այլ սյուններով։ Այդ մեթոդը հետագայում հիմք է հանդիսացել թուջե շրջանակների և երկնաքերերի կառուցման համար։ Առաջին անգամ այդ մեթոդը Բոգարդի կողմից կիրառվել է 1848 թվականին՝ Նյու Յորքում իր հինգհարկանի գործարանի շինարարության ժամանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gayle M., Gayle C. Bogardus, James // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T009573
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. https://www.invent.org/inductees/james-bogardus
  5. «Men of Progress». americanhistory.si.edu (անգլերեն). National Museum of American History. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «James Bogardus | Spandrel Panel from Edgar H. Laing Stores | American | The Met». metmuseum.org. The Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Hanson, John Wesley (1900). Progress of the Nineteenth Century: A Panoramic Review of the Inventions and Discoveries of the Past Hundred Years ... (անգլերեն). J. L. Nichols. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.

Գրականություն

խմբագրել
  • Giedion S. Space, Time and Architecture: The Growth of a New Tradition. — Harvard University Press, 1967. — ISBN 9780674830400
  • «James-Bogardus» (անգլերեն). Վերցված է 2015-02-27-ին.
  • Самин Д. К. Сто великких архитекторов. — М.: Вече, 2009. — (100 великих). — ISBN 9785953340205

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բոգարդ» հոդվածին։