Պրշեմիսլ Բիչովսկի
Պրշեմիսլ Բիչովսկի (չեխ․՝ Přemysl Bičovský,օգոստոսի 18, 1950[1][2], Košťany) չեխոսլովակ ֆուտբոլիստ, հարձակվող և կիսապաշտպան։ Իր խաղային կարիերան ավարտելուց հետո դարձել է ֆուտբոլի մարզիչ։
Քաղաքացիությունը | Չեխիա և Չեխոսլովակիա | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 18, 1950[1][2] (74 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Košťany | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Չեխոսլովակիայի հավաքականի կազմում 1976 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն 1972 թվականին։
Կարիերա
խմբագրելՖուտբոլ սկսել է խաղալ «Իսկրա»-ում, իսկ առաջին լիգայում իր նորամուտը նշել է 1967 թվականին՝ Տեպլիցեի «Սկլո-Յունիոն» թիմում։ 1970-1972 թվականներին ծառայել է Պրահայի Դուկլայում, ապա վերադարձել Տեպլիցե[3][4]։ 1973/74 մրցաշրջանում դարձել է առաջնության լավագույն ռմբարկու, իսկ արդեն խաղալով «Բոհեմիանս»՝ 1982/83 մրցաշրջանում դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն։
Ընդհանուր առմամբ Չեխոսլովակիայի առաջնությունում նա անցկացրել է 434 հանդիպում և դարձել 106 գոլի հեղինակ։
Նա ազգային հավաքականում խաղացել է 1975-1983 թվականներին, անցկացրել 45 հանդիպում և խփել 11 գոլ[5]։ 1982 թվականին մասնակցել է ՖԻՖԱ աշխարհի գավաթին[6]։ 1973-1975 թվականներին նա մասնակցել է ազգային հավաքականի 26 անընդմեջ հանդիպման։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո հանդես է եկել որպես մարզիչ՝ աշխատելով հետևյալ թիմերում՝ «Իբս», «Տեպլիցե Բ», «Խոմուտով», «Լոկոմոտիվ» (Չեսկա Լիպա), «Խոմուտով», «Կառլովի Վարի», ՍԻԱԴ (Բրանյանի), ՍԻԱԴ (Մոստ) Բ, ՍԻԱԴ (Մոստ), «Խմել» (Բլշանի)[7], «Ռուժոմբերոկ», «Զենիթ» (Չասլավ)[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ NFT player
- ↑ «Přemysl Bičovský». mondedufoot.fr.
- ↑ FACR player
- ↑ Přemysl Bičovský Statistics FIFA. Retrieved 4 February 2010.
- ↑ «Novým trenérem se stává Přemysl Bičovský – FK Chmel Blšany – FKCHMELBLSANY.cz». fkchmelblsany.cz.
- ↑ «Těžkou výzvu z Čáslavi přijal trenér Bičovský». iDNES.cz. 25 June 2009.