Պտղաճանճեր, դրոզոֆիլներ (լատին․՝ Drosophilidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք։ Հայաստանում լայնորեն տարածված են սեվափոր պտղաճանճը (լատին․՝ Drosophila melanogaster) և փտաճանճը (լատին․՝ D. funebris)։ Մանր ճանճեր են՝ տարածված ամենուրեք։ Թրթուրները որդանման են, զարգանում են նեխած մրգերում, բանջարեղենում, թթվաջրում, գարեջրի քաղցրահյութում, քացախի և գինու վատ լվացված ամաններում, կաթի շշի պարունակության մնացորդներում (հաճախ հարսնյակները կպչում են անոթների պատերին)։ Ձմռանը բնակելի շենքերում կամ սննդի ձեռնարկություններում նկատվում է Պտղաճանճերի զանգվածային թռիչք։

Սերունդ

խմբագրել

Տարվա ընթացքում տալիս են մի քանի սերունդ։ Թրթուրների զարգացումը տևում է մի քանի օր։

Արտաքին տեսք

խմբագրել

Հասուն ճանճի մարմնի երկարությունը 2,2-3 մմ Գլխի բեղիկների խոզանը փետրաձև է, ճակատին խոզաններ չկան։ Ունեն կարմիր աչքեր։ Կուրծքը դեղին է կամ գորշ դեղին, փորիկը՝ գորշ դեղին։ Հարսնյակները բնորոշվում են առաջային հատվածի մանր խոզանների փնջերով։ Թրթուրները որդանման են՝ թույլ արտահայտված գլխով և փոքրիկ վերին կարթերով։ Որոշ տեսակներ (հատկապես սևափոր պտղաճանճը) գենետիկ, հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են։

Բազմացում

խմբագրել

Հեշտությամբ բազմանում են, ունեն շատ բարձր պտղաբերություն, օժտված են մեծ փոփոխականությամբ։ Պտղաճանճերի վրա հատկանիշների ժառանգման ոաումնասիրությունները դարձան ժառանգականության քրոմոսոմային տեսության փորձարար, հիմքը։

Պատկերասրահ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղաճանճեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղաճանճեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։