Պսակագիր, կորոնագրաֆ, արևապսակը դիտելու աստղագիտական սարք։ Քանի որ Արեգակի լուսոլորտը շատ ավելի պայծառ է, քան արևապսակը, ապա վերջինիս դիտումները հնարավոր էին միայն Արեգակի լրիվ խավարումների հազվադեպ պահերին։ խավարումներից անկախ արևապսակի դիտումների առաջին Պսակագիրը առաջա��կել է ֆրանսիացի աստղագետ Բեռնար Ֆերդինանդ Լիոն (1931 թվականին)։ Պսակագրի դիտափողում գլխավոր օբյեկտիվից հետո տեղադրվում է մետաղե սկավառակ («Լուսին»)՝ արհեստական խավարում առաջացնելու համար։ Պսակագիրները տեղադրում են բարձրադիր աստղադիտարաններում, ինչպես նաև դուրս են բերվում վերին, մթնոլորտ և տիեզերք՝ հրթիռների և տիեզերանավերի միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 402)։