Պուռիլա դաստակերտ (էստ․՝ Purila mõis, գերմ.՝ Purgel), նախկին դաստակերտ Էստոնիայի Ռապլամաա նահանգի Ռապլա շրջանում։

Կալվածատիրոջ տունը

Պատմություն

խմբագրել

Մոտավորապես 1500 թվականին Պուռիլայի հողատեր Առնդ Հանս Յունգեն (Arnd Hans Junge) իր տարածքները վաճառում է Պիռիտայի Սուրբ Բրիջիտի մենաստանին։ Գրավոր աղբյուրներում Պուռիլա դաստակերտն (Purgel) առաջին անգամ հիշատակվում է 1513 թվականին[1] որպես մենաստանին պատկանող դաստակերտ։

1611 թվականին դաստակերտի սեփականատերն էր Միքայել ֆոն Էնգելհարդտը (Michael von Engelhardt), իսկ 1739 թվականին Պուռիլան դառնում է ռուսական կայսերական դաստակերտ։ 18-րդ դարի վերջին դաստակերտն անցնում է Ֆրիդրիխ ֆոն Հոլֆրիխին (Friedrich von Helffreich)։ Հենց նրա օրոք՝ 1810 թվականին է կառուցվել ներկայումս պահպանված կալվածատիրոջ տունը։

1900 թվականին դաստակերտը դառնում է Մեյդելների (Maydell) ընտանիքի սեփականությունը և Ֆրիդրիխ ֆոն Մեյդելի (Friedrich von Maydell) սեփականությունն է մնում մինչև 1919 թվականին հողերի պետականացումը։ Դաստակերտը վարձով է տրվում Տավարաբուծության միությանը (Maakarja Kasvatuse selts), որն էլ Պուռիլայում բացում է խոշոր եղջերավոր անասունների բուծման դպրոց։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաստակերտն ու նրա շուրջը տարածվող այգին անցնում են 8-րդ հրաձգային կորպուսին։ 1953–1957 թվականներին շինությունը գտնվում էր Էստոնական ԽՍՀ մինիստրների խորհրդի տրամադրության տակ, իսկ հետագայում դաստակերտում տեղավորված էր սովխոզի ղեկավարությունը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Purila Manor». Estonian Monors. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել