Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)

Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (ռուս.՝ Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина), արտասահմանյան արվեստի ստեղծագործությունների խոշորագույն թանգարաններից մեկը Ռուսաստանում։ Բացվել է 1912 թվականին։ Ձեռք են բերվել արվեստի հանրահայտ նմուշների պատճեններ ու կրկնօրինակներ, եգիպտագետ Վ. Գոլենիշչևի համաշխարհային հռչակ վայելող եգիպտական հուշարձանների հավաքածուն, արևմտաեվրոպական գեղանկարչության բնօրինակներ։

Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, թանգարանի շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
ՎայրՄոսկվա
Կազմված էՄասնավոր հավաքածուի թանգարան
Հասցեулица Волхонка, 12Վոլխոնկա փողոց (12)
Հիմնադրվել էմայիսի 31, 1912
ՀիմնադիրԻվան Ցվետաև
Այցելուներ1 300 900 մարդ (2018)[1], 1 481 300 մարդ (2019)[2] և 766 325 մարդ (2021)[3]
ՏնօրենElizaveta Likhacheva?
Կայքpushkinmuseum.art(ռուս.)(անգլ.)(իտալ.)(իսպ.)(ֆր.)(գերմ.)(չին.)(ճապոներեն)
Քարտեզ
Քարտեզ

Խորհրդային շրջանում համալրվել է նախկին Ռումյանցևյան թանգարանի, Էրմիտաժի, Տրետյակովյան պատկերասրահի, մասնավոր հավաքածուների արվեստի ստեղծագործություններով։ Կերպարվեստի թանգարանում պահպանվում են Հին Արևելքի (այդ թվում՝ ուրարտական, Էրեբունի ամրոցի) և Հին Հունաստանի, Հին Հռոմի, Բյուզանդիայի, Արևմտյան Եվրոպայի, երկրների արվեստի հուշարձաններ, XVII դար հոլանդական, ֆլամանդական, XVII դար-XIX դար ֆրանսիական գեղանկարիչների մեծ թվով աշխատանքներ, Բարբիզոնի դպրոցի և ֆրանսիական իմպրեսիոնիստների՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուներից մեկը, ինչպես և Պ. Սեզանի, Պ. Գոգենի, Վան Գոգի, Ա. Մատիսի, Պաբլո Պիկասսոյի երկերը։ Կերպարվեստի թանգարանն ունի գրավյուրայի բաժին (այդ թվում՝ Է. Շահինի և հայ խորհրդային գրաֆիկների աշխատանքներ)։

Պատմություն

խմբագրել

Մոսկվայի Գեղեցիկ արվեստների թանգարանի ստեղծման նախագծերը բազմիցս ներկայացվում էին տպագրության՝ կոմսուհի Զինաիդա Վոլկոնսկայայի ու ակադեմիկոս Ստեփան Շեվիրյովի կողմից (1831 թ.) 5 պրոֆեսոր Կ. Հերցի կողմից (1858 թ.), Մոսկվայի հանրային ու Ռումյանցևի անվան թանգարանների տնօրեն Ն. Իսակովի կողմից (1864)։ Թանգարանի ստեղծման նախաձեռնողի դերում 1893 թ. հանդես եկավ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, հռոմեական բանահյուսության դոկտոր ու կերպարվեստի պատմաբան Իվան Իվետայեվը։ Ինքն էլ դարձավ թանգարանի առաջին տնօրենը (1911-1913)։ Թանգարանը ստեղծվել է Մոսկվայի համալսարանի գեղեցիկ արվեստների ու հնությունների կաբինետի հիման վրա որպես համաշխարհային արվեստի դասական ստեղծագործությունների ծեփապատճենների ու պատճենների հովանավոր կրթական ու հանրային պահեստ։ Թանգարանի հիմնադրման արարողությունը տեղի ունեցավ 1898 թ. օգոստոսի 17-ին։ Թանգարանի կառուցման համար գումարի մեծ մասը նվիրել է ռուս մեկենաս Յուրի Նեչաեվ-Մալցովը։ Նախագծերի առաջին հանրային մրցույթը ներգրավեց 19 նախագիծ Ռուսաստանի տարբեր ծայրերից, որոնցից դիտարկվել է 15-ը ու պարգևատվել 7-ը։ Կառուցման ղեկավարումը հանձնվել է ճարտարապետ Ռոման Կլեյնին, ով մշակեց շենքի վերջնական նախագիծը, օգտագործելով այդ ընթացքում ինքնուս ճարտարապետ Պ. Բոյցովի նախագիծը։ ՄՊՀ-ի ղեկավարությունը կազմակերպեց Կլեյնի երկարատև գործուղումը եվրոպական թանգարաններ, Եգիպտոս, Հունաստան։ Կլեյնին կառուցման գործում օգնել են ինժեներներ Ի. Ռերբերգը՝ նախագծի ղեկավարի առաջին օգնական, ու Վ. Շուխովը՝ թանգարանի եզակի կիսաթափանցիկ վերածածկների հեղինակը։ Թանգարանի կառուցման ժամանակ Կլեյնի դպրոցն անցան տասնյակ երիտասարդ ճարտարապետներ (Գ. Բրախին, Ա. Չիչագով, Մ. Պերետակովիչ և այլք), ինժեներներ, նկարիչներ։ Կլեյնից բացի ներսակողմի վրա աշխատել են Ի. Նիվինսկին, Ա. Գոլովինը։ Թանգարանի շենքն օգտագործում է Բոյցովի ընդհանուր քաղաքաշինական պլանն ու ներքին հատակագիծի, բայց ճակատի ու ներքին ձևավորման մանսամասն, անկասկած, Կլեյնի ու նրա թիմի հեղինակային գործն է։ Շենքն ավարտվել է 1904 թ. երեկոյան։ Նմուշները (գիպսե ծեփապատճեններ ու այլ պատճեններ) պատվիրվում էին 1890-ական թվականներից արտերկրյա արհեստանոցներում՝ բնօրինակից վերցված ձևերով. մի շարք դեպքերում պատճեններն արվում էին առաջին անգամ։ Ալեքսանդր III կայսրի անվան գեղեցիկ արվեստների թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1912 թ. մայիսի 31-ին (հունիսի 13

1932 թ. թանգարանը անվանափոխվել է Կերպարվեստի թանգարանի։ 1937 թ. թանգարանին տրվել է Ալեքսանդր Պուշկինի անունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թանգարանային ֆոնդի մեծ մասը տարվել է Նովոսիբիրսկ ու Սոլիկամսկ։ 1944 թ.-ից սկսվեց թանգարանի շենքի վերականգնման գործընթացը, որը տուժել էր պատերազմի ժամանակ ռմբակոծումներից, ու ցուցադրման տարբերակումը։ Ռմբակոծման արդյունքում կոտրված էին շենքի Վ. Շուխովի մետաղա-ապակյա վերածածկների ապակիները, ու 3 տարվա ընթացքում թանգարանը կանգնած էր բաց երկնքի տակ։ Արևմտյան ճակատի վերևի մասում մնացել էին գերմանական ռմբերի տեղերը։ Այս ժամանակահատվածում՝ 1944-1949 թթ. թանգարանի տնօրենն էր Ս. Մերկուրովը։ Վերջին ցուցադրումը տեղի ունեցավ 1946 թ.-ի հոկտեմբերի 3-ին։ 1949-1953 թթ. Թանգարանի ցուցադրական գործունեությունը կասեցվել է. թանգարանի տարածքը տրված էր «ԽՍՀՄ ժողովուրդներից ու արտասահմանյան երկրներից Իոսիֆ Ստալինի ստացած նվերների ցուցահանդես»-ին։ Ստալինի մահից հետո ԿԹ-ի գործուներությունը վերականգնվել ու ընդլայնվել է։ 1985 թ. արվեստագիտության դոկտոր Ի. Զիլբերշտեյնի ու ԿԹ-ի տնօրեն Ի. Անտոնովայի նախաձեռնությամբ ԿԹ-ի գիտական բաժնի իրավունքով հիմնվեց անձնական հավաքածուների թանգարան։

1980 թ.-ից Սվյատոսլավ Ռիխտերի ու Ի. Անտոնովայի նախաձեռնությամբ թանգարանի սրահներում անցկացվում է երաժշտության ու գեղանկարչության ամենամյա «Դեկտեմբերյան Երեկոներ» տոնակատարությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 394