Պոտոսի (կեչուա՝ P’utuqsi «դղրդյուն», իսպ.՝ Potosí), քաղաք Բոլիվիայում, համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է երկրի հարավում՝ Անդերի Պոտոսի լեռան («հարուստ լեռ») լանջին, 4200 մ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր քաղաքներից մեկն է)։ Հենց այդ լեռն է Պոտոսին պատմության մեջ կարևոր դարձրել, քանի որ արծաթի ամենամեծ հանքավայրն էր Իսպանական տիրապետության ժամանակ։

Քաղաք
Պոտոսի
Potosí
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոլիվիա Բոլիվիա
ՀամայնքPotosí Municipality?
Հիմնադրված է1545 թ.
Մակերես118,218 կմ²
ԲԾՄ4090 մ
Բնակչություն160 648 մարդ (2008)
Ժամային գոտիUTC-4
Հեռախոսային կոդ02
Պաշտոնական կայքpotosi.bo
Պոտոսի (Բոլիվիա)##
Պոտոսի (Բոլիվիա)

Արդեն 1625 թվականին այն եղել է Նոր Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը բնակչության թվաքանակով (160,000 բնակիչ) և ամենամեծ արդյունաբերական կենտրոնը[1] (16-17-րդ դարերում արծաթի հանքերի արդյունահանման ժամանակ)[2]։

2012 թվականի տվյալներով քաղաքն ուներ 240966 բնակիչ։ Ունի երկաթուղային կայարան, որը հիմնադրվել է 1546 թվականին, արծաթի հանքավայրի տեղում։ 17-րդ դարի և 18-րդ դարի 1-ին կեսին Պոտոսին տալիս էր աշխարհի արծաթի արդյունահանվող հանքանյութի մոտ 1/2-ը։ 18-րդ դարի 2-րդ կեսին հանքավայրերի անխնա օգտագործման պատճառով պաշարները սպառվեցին, սկսվեց Պոտոսիի անկումը, և 1825 թվականին քաղաքի բնակչության թիվը նվազեց մինչև 8 հազար։ 20-րդ դարում Պոտոսին դարձավ անագի, վոլֆրամի, ծարիրի արդյունահանման կենտրոն։ Կան մետաղե, կաշվե իրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, կահույքի արտադրության ձեռնարկություններ։ Աննշան քանակով մշակում են արծաթ։

Պատմություն

խմբագրել

1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի տարեգրություն» գիրքը տեղեկություններ են տրվել քաղաքի հիմնադրման մասին.

«Հանքավայրերի մեծ մասը, Պորկոյի հանքաքարերը և ուրիշները նույնպես, բացահայտվել և հայտնաբերվել են Ինկերի ժամանակ․ դրանց բոլորից արդյունահանվել է մետաղ, բայց այն, ինչ հայտնաբերվել է այս Պոտոսի լեռան վրա (որի մասին հիմա ուզում եմ գրել), չի նկատվել [նախկինում] և այստեղ մետաղական հանքարդյունաբերություն չի եղել, քանի դեռ 1547 թվականին չէր եկել իսպանացի Վիլարոելը որոշ [ուղեկիցներով] մետաղի որոնման համար։ Նա այս հիասքանչ տեղը, որը ձևավորվել է բլրի գագաթին, հայտարարել է ամենագեղեցիկը և գերազանց դիրք ունեցողը այդ շրջանում։ Եվ քանի որ հնդկացիները եռները և բարձունքները կոչում են Պոտոսի, այն ստացել է Պոտոսի անունը, ինչպես այն կոչում են հիմա»[3]։

Արծաթի արդյունահանում

խմբագրել

Պոտոսիում, որտեղ գտնվում է արծաթի ամենամեծ պաշարը Հարավային Ամերիկաում, 1556 թվականից մինչև 1783 թվականն ընկած ժամանակահատվածում արդյունահանվել է 820 513 893 պեսոյի և 6 «ուժեղ ռեալների» արծաթ (վերջինս 1732 թվականին հավասար էր 85 [[մարավեդիի[4]։

Ի պատիվ Պոտոսի կոչվել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի հանքարդյունաբերական քաղաքը, ինչպես նաև երբևէ կառուցված ամենամեծ առագաստանավերից մեկը` «Պոտոսին»։

Հայտնի բնիկներ

խմբագրել
  • Խուան Ուալպարրիմաչի Մայտա (1793-1814), բոլիվիացի բանաստեղծ և գրող։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. City of Potosí — UNESCO World Heritage Centre
  2. El mundo desde Potosí : vida y reflexiones de Bartolomé Arzans de Orsúa y Vela
  3. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. Глава CIX. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  4. Письмо казначея Потоси дона Ламберто де Сьерра императору Карлу III от 16 июня 1784 года. // Colleccion de documentos ineditos para la historia de Espana. Tomo V. — Madrid, 1844.

Գրականություն

խմբագրել
  • Angola Maconde, Juan. "Raíces de un pueblo: cultura afroboliviana." La Paz: Producciones CIMA, 1999.
  • Arzáns de Orsúa y Vela, Bartolomé. Historia de la Villa Imperial de Potosí. Edición de Lewis Hanke y Gunnar Mendoza. Providence, R.I.: Brown University Press, 1965.
  • Bakewell, Peter. "Miners of the Red Mountain: Indian Labor in Potosi, 1545-1650". University of New Mexico Press 2010.
  • Bakewell, Peter. "Silver and Entrepreneurship in Seventeenth-Century Potosí: The Life and Times of Antonio López de Quiroga". Southern Methodist University Press 1995.
  • Cobb, Gwendolin Ballantine. "Potosí, a South American Mining Frontier." Greater America: Essays in Honor of Herbert Eugene Bolton. Freeport, N.Y.: Books for Libraries Press, 1968, © 1945, pp. 39–58. 1999. 978-1580930284
  • Gil Montero, Raquel. "Ciudades efimeras. El ciclo minero de la plata en Lipez (Bolivia), siglos XVI - XIX". Instituto Frances de Estudios Andinos - IFEA- Plural Editores, 2014.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոտոսի» հոդվածին։