Պոլիկաստրոն
Պոլիկաստրոն[2] (հուն․՝ Πολύκαστρον[3] ή Πολύκαστρο), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 60 մետր բարձրության վրա[1], Աքսոս (Վարդար) գետի ձախ ափին, Աթենքից 349 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք և Սալոնիկից 51 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Պեոնիա համայնքի վարչական կենտրոնը, Կիլկիս ծայրամասային միավորումում՝ Կենտրոնակն Մակեդոնիա պերիֆերիայում[3]։ Բնակչությունը 7064 է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[3] ։ Կիլկիսում այն երկրորդ ամենամեծ քաղաքն է։
Քաղաք | ||
---|---|---|
Պոլիկաստրոն | ||
հուն․՝ Πολύκαστρον | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Paionia Municipality? և Commune of Polykastro? | |
ԲԾՄ | 60[1] մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | ▼6602 մարդ (2021) | |
Ազգային կազմ | հույներ | |
Հեռախոսային կոդ | 2343 | |
Փոստային դասիչ | 612 00 | |
Ավտոմոբիլային կոդ | ΚΙ | |
| ||
Պոլիկաստրոնից դեպի արևելք անցնում է եվրոպական E75 երթուղու մաս համարվող 1 ավտոպողոտան։ Քաղաքով անցնում է ազգային 1 ճանապարհը։
Մինչև 1927 թվականի հուլիսի 19-ը քաղաքն անվանվել է Կարասուլի (Καρασούλι)(Καρασούλι)[4]։ 1872 թվականին բացվել է «Կարասուլի» երկաթուղային կայանը Սկոպե-Սալոնիկ ուղղությաբ, Ռումելիական երկաթուղու մասն է՝ կառուցված Մորիս դե Գիրշի կողմից։ Պոլիկաստրոնում է գտնվում բրիտանական ռազմական գերեզմանը, որում հուղարկավորված են Առաջին համաշխարհային պատերազմում Սալոնիկի ռազմաճակատի զոհերը։
Կառուցման փուլում է գտնվում «Պոլիկաստրոն» երկաթուղային կայանը՝ Պոլիկաստրոն-Իդոմենիա ուղղությաբ։
Պոլիկաստրոնի միություն
խմբագրելՊոլիկաստրոնի համայնքային միության կազմի մեջ մտնում են երեք բնակավայրեր։ Բնակչությունը 7065 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[3]։ Տարածքը 45,775 քառակուսի կիլոմետր[1]։
Բնակավայր | Բնակչություն(2011)[3], մարդ |
---|---|
Կուլինեիկա | 0 |
Լաթոմիոն | 1 |
Պոլիկաստրոն | 7064 |
Բնակչություն
խմբագրելՏարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 5370[5] |
2001 | 6485[5] |
2011 | 7064[3] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 402. — ISSN 1106-5761.
- ↑ Կաղապար:Карты государств (ГУГК и Роскартография)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Καρασούλι — Πολύκαστρον» (հունարեն). Πανδέκτης, Μετονομασίες οικισμών της Ελλάδας. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիկաստրոն» հոդվածին։ |