Պիրանտել

քիմիական միացություն

Պիրանտել դեղամիջոց, որն օգտագործվում է մակաբույծ որդերով վարակվծության բուժման համա��[1]։ Այդ թվում ասկարիդի, ակիլոստոմի, էնտերոբիազի, տրիխոստրոնգիլիազի և տրիխինելոզի[1]։ Այն օգտագործվում է բերանացի ընդունման հաբերի տեսքով[1]։

Պիրանտել
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար15686-83-6
PubChem CID708857
DrugBankDB11156
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.036.143 Խմբագրել Վիքիդատայում

Կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոց, գլխացավ, գլխապտույտ, անքնություն և ցան[1]։ Լյարդի ախտահարում ունեցող մարդիկ դեղամիջոցը պետք է օգտագործեն ցածր դեղաչափով[1]։ Հղիության ժամանակ կիրառման անվտանգության մասին տվյալներ չկան[2]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգության մասին նույնպես տվյալներ չկան[1]։ Այն ներառված է հակամակաբուծային դեղամիջոցների շարքում[3]։ Այն ազդում է մակայուծ որդերին պարալիզացնելու եղանակով[3]։

Պիրանտելն առաջին անգամ հայտնագործվել է 1965թ․[4]։ Այն ներառված է ԱՀԿ հիմնական դեղամիջոցների շարքում որպես առողջապահության համակարգում ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջողներից մեկը[5]։ Պրանտելն ունի գեներիկ դեղամիջոցներ[3]։ ԱՄՆ-ում բուժման մեկ կուրսն արժե մոտ 25 ԱՄՆ դոլար[6]։ Այն նաև կիրառվում է մի շարք կենդանիների ճիճվակրության բուժման համար[4]։

Հղիություն և կրծքով կերակրում

խմբագրել

Պիրանտելը, մարդկանց համար գտնվում է հղիության ժամանակ կիրառման անվտանգության C դասում, իսկ շների և կատուների համար A դասում։ Պիրանտելը համարվում է անվտանգ դեղամիջոց կենդանիների խնամքի համար[7]։

Ազդեցության մեծանիզմ

խմբագրել

Պիրանտելը գործում է որպես նյարդամկանային փոխազդեցությունն արգելակող, պարալիզացնող դեղամիջոց։ Այդ ճանապարհով դեղամիջոցը հելմինթների մոտ առաջացնում է չկառավարվող կծկումներ ��յնուհետև պարալիչ։ Սա հանգեցնում է նրան, որ որդը չի կարողանում ամրանալ մարսողական համակարգի պատերից և օրգանիզմից հեռացվում է բնական ճանապարհով։ Պիրանտելը տիրոջ օրգանիզմի վրա զգալի ազդեցություն չի թողնում քանի որ այն ավելի վատ է ներծծվում տիրոջ մարսողական համակարգից։ Սպասիտիկ (տետանիկ) կծկումներ առաջացնող դեղամիջոցները, մասնավորապես պիրանտելը կարող են առաջացնել ստամոքսաղիքային ծանր անանցանելիություն, որդերով ծանրաբեռնման հետևանքով[8]։ Այս օբստրուկցիան հիմնականում հանդիպում է այն դեպքերում և վարակված չափսերով փոքր կենդանին փորձում է միաժամանակ դուրս մղել բազմաթիվ մակաբույծներ։ Սովորաբար որդերն օրգանիզմից հեռացվում են բնական կղազատման, փորլուծության կամ պատահական փսխման ժամանակ։

Անվանումներ

խմբագրել

Առկա են մի շարք ապրանքային անվանումներ, այդ թվում "Reese's Pinworm Medicine", "Pin-X", "Pin-Rid","PYRANTRIN", "COMBANTRIN", "Anthel", "Helmintox", "Helmex", "Strongid" և Drontal Cat.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 89, 608. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Pyrantel Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Pyrantel Pamoate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Maddison, Jill E.; Page, Stephen W.; (BVSc.), David Church (2008). Small Animal Clinical Pharmacology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 209. ISBN 978-0702028588. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 54. ISBN 9781284057560.
  7. Plumb, D. C. (2005). Plumb's veterinary drug handbook. Stockholm, Wis: PharmaVet. ISBN 978-0-8138-0518-4.
  8. Salman, A. B. (1997). «Management of intestinal obstruction caused by ascariasis». Journal of Pediatric Surgery. 32 (4): 585–587. doi:10.1016/S0022-3468(97)90712-0. PMID 9126759.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրանտել» հոդվածին։