Պիտեր Ագրե
Պիտեր Ագրե (անգլ.՝ Peter Agre, հունվարի 30, 1949[1][2][3], Northfield, Ռայս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի պրոֆեսոր, բժիշկ և մոլեկուլային կենսաբան, քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր ակվապորինի հայտնաբերման և հետազոտության համար։
Պիտեր Ագրե անգլ.՝ Peter Agre | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1949[1][2][3] (75 տարեկան) Northfield, Ռայս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | քիմիկոս, մոլեկուլային կենսաբան, համալսարանի դասախոս և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան, Դյուքի համալսարան և Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց |
Գործունեության ոլորտ | մոլեկուլային կենսաբանություն |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] |
Ալմա մատեր | Augsburg University?, Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց, Roosevelt High School? և Ջոնս Հոփքինսի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[6] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Ազդվել է | Pedro Cuatrecasas? |
Պարգևներ | |
Peter Agre Վիքիպահեստում |
ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2000 թվական), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (2011 թվական)։
Կենսագրություն
խմբագրելՓիթեր Ագրեն ծնվել է Մինեսոտա նահանգի Նորթֆիլդ քաղաքում: Իր բակալավրի աստիճանը ստացել է Մինեապոլիսի Աուգսբուրգ քոլեջում, իսկ բժշկական աստիճանը՝ Ջոնս Հոփքինսի համալսարանից: 1975-1978 թվականներին Ագրեն ավարտել է իր օրդինատուրան Արևմտյան Ռեզերվ շրջանի Քեյս համալսարանում: Եղել է Հյուսիսային Կարոլինայի Դարհամի Դյուկի համալսարանի բժշկական կենտրոնի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահը: 2003 թվականին Պիտեր Ագրեն ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակ ակվապորինների հայտնաբերման համար՝ այն կիսելով ամերիկացի Ռոդերիկ Մակինոնի հետ։2010 թվականին եղել է Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի (AAAS) նախագահը։
2016 թվականին ստորագրել է Նոբելյան մրցանակակիրների բաց նամակը՝ կոչ անելով Գրինփիսին, ՄԱԿ-ին և ամբողջ աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) դեմ պայքարը[11][12][13]։ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի մտահոգված անդամների կողմից կլիմայի փոփոխության վերաբերյալ բաց նամակի ստորագրողներից է (2016 թվական):
Ագրեն ավարտել է Ռուզվելտի միջնակարգ դպրոցը (Մինեսոտա)[14] այնուհետ Մինեապոլիսի Աուգսբուրգի համալսարանի բակալավրիատը քիմիայից և 1974 թվականին՝ մագիստրատուրան՝ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի Ջոնս Հոփկինսի բժշկական դպրոցից: 1975-1978 թվականներին նա անցել է ներքին բժշկության ոլորտում կլինիկական վերապատրաստում, Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի Քեյս բժշկական կենտրոնում։ Այնուհետև նա Արյունաբանության-Ուռուցքաբանության կրթաթոշակ ստացավ UNC Chapel Hill-ի Հյուսիսային Կարոլինայի Memorial հիվանդանոցում: 1981 թվականին Ագրեն վերադարձավ Ջոնս Հոփկինսի բժշկական դպրոց՝ միանալու Վան Բենեթի լաբորատորիային Բջջային կենսաբանության ամբիոնում։[15]
1984 թվականին Ագրեն ընդունվել է Ջոնս Հոփկինսի համալսարանի Բժշկության ամբիոն, որը ղեկավարում է Վիկտոր ՄակՔուսիկը: Այնուհետ, նա միացավ Կենսաբանական քիմիայի ամբիոնին, որը ղեկավարում էր Դեն Լեյնը: Ագրեն լրիվ պրոֆեսորի կոչում է ստացել 1992 թվականին և մնացել է Ջոնս Հոփքինսում մինչև 2005 թվականը: Դրանից հետո նա եղել է գիտության և տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն Դյուկի համալսարանի բժշկական կենտրոնում, Դուրհամ, Հյուսիսային Կարոլինա, որտեղ նա ղեկավարել է Դյուկի կենսաբժշկական հետազոտությունների զարգացումը: 2008 թվականին նա վերադարձավ Ջոնս Հոփկինս, որտեղ նա ղեկավարում է Ջոնս Հոփկինսի մալարիայի հետազոտական ինստիտուտը (JHMRI) Ջոնս Հոփկինս Բլումբերգի հանրային առողջության դպրոցում։[16]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Aquaporin Water Channels:from Atomic Structure to Clinical Medicine — University of Dallas, 2006.
- ↑ 5,0 5,1 Notable Names Database — 2002.
- ↑ https://web.archive.org/web/20071018022455/http://members.cox.net/scouting179/Eagle%20Famous.htm
- ↑ The Nobel Prize in Chemistry 2003 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://aap-online.org/kober/
- ↑ https://www.cnrs.fr/CNRS-Hebdo/aquitaine/Actualites/5199/Suite.aspx
- ↑ «107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs». Արխիվացված է օրիգինալից 2016-06-29-ին. Վերցված է 2016-11-06-ին.
- ↑ «Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)». Արխիվացված է օրիգինալից 2016-07-07-ին. Վերցված է 2016-11-06-ին.
- ↑ «Список нобелевских лауреатов подписавших письмо». Արխիվացված է օրիգինալից 2017-09-02-ին. Վերցված է 2016-11-06-ին.
- ↑ «Minnesota native wins Nobel Prize for chemistry», Minnesota Public Radio, October 8, 2003, Վերցված է 2008-12-08-ին
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «nobelprize2003
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Nobel Laureate Peter Agre to Lead Johns Hopkins Malaria Research Institute». Johns Hopkins Bloomberg School of Public Health. 2007-10-24. Վերցված է 2008-07-16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեկություն Նոբելյան կոմիտեի կայքում(անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Ագրե» հոդվածին։ |