Պիեռ Անդրե Լատրեյ (ֆր.՝ Pierre André Latreille. ֆրանսերեն արտասանութամբ՝ ​, նոյեմբերի 29, 1762(1762-11-29)[1][2][3][…], Բրիվ-լա-Գայարդ[4] - փետրվարի 6, 1833(1833-02-06)[1][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի կենսաբան, հոդվածոտանիների ուսումնասիրման բնագավառի մասնագետ։ Եղել է Փարիզի բնագիտա-պատմական թանգարանի միջատաբանության պրոֆեսոր, ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Ընտրվել է նաև ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[8]։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Համարվել է իր ժամանակի խոշորագույն միջատաբանը։ 1832 թվականի հունվարի 31-ին հիմնել է Ֆրանսիայի միջատաբանական ընկերությունը (Société entomologique de France), որին նախագահել է մինչև իր մահը։

Պիեռ Անդրե Լատրեյ
ֆր.՝ Pierre-André Latreille
Ծնվել էնոյեմբերի 29, 1762(1762-11-29)[1][2][3][…]
Բրիվ-լա-Գայարդ[4]
Մահացել էփետրվարի 6, 1833(1833-02-06)[1][3][5][…] (70 տարեկան)
Փարիզ[4]
բնական մահով[6]
ԳերեզմանGrave of Pierre-André Latreille
Բնակության վայր(եր)Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունլեպիդոպտերիստ, միջատաբան, արաքնոլոգ, քաղցկեղաբան, սարկավագ, համալսարանի դասախոս, գրող և կենդանաբան
Հաստատություն(ներ)École nationale vétérinaire d'Alfort?
Գործունեության ոլորտմիջատաբանություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՓարիզի գիտությունների ֆակուլտետ, collège du Cardinal-Lemoine? և Բնական պատմության ազգային թանգարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[7]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՀայրJean-Baptiste Sahuguet d'Amarzit d'Espagnac?[6]
Մայրանհայտ[6]
 Pierre-André Latreille Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Աստվածաբանություն է ուսումնասիրել, 1780 թվականին սարկավագ ձեռնադրվել։ 1793 թվականին բանտ է նետվել, քանի որ չի ենթարկվել 1790 թվականին ընդունված «Հոգևորականության քաղաքացիական սահմանադրության» (ֆր.՝ Constitution civile du clergé) պահանջին, ըստ որի պետք է հավատարմության երդում տար պետությանը[9]։ Դատապարտվել է մահապատժի։ Սահմանված կարգի համաձայն՝ մահապատժից առաջ դատապարտյալները բուժզննում են անցել։ Բանտի բժիշկը զարմանքով նկատել է, որ Լատրեյը կլանված զննում է զնդանի հատակին ընկած մի բզեզ[10] և արտահայտել է իր խորին զարմանքը։ Լատրեյը բացատրել է, որ դա հազվագյուտ միջատ է՝ Necrobia ruficollis[11]: Ապշահար բժիշկը բզեզն ուղարկել է տեղացի բնագետ Ժան Բատիստ Բորի դը Վենսանին (հետագայում՝ ակադմիկոս), ով, ծանոթ լինելով Լատրեյի աշխատանքներին, միջնորդել է, որ նրան և նրա խցակից ընկերոջն ազատեն բանտից[10] (մնացած խցակիցները մեկ ամսվա ընթացում կախաղան են հանվել)[10]։ Երախտագետ Լատրեյը մինչև կյանքի վերջը մնացել է դը Վենսանի նվիրյալ բարեկամը[12]։

Լատրեյի գիտական աշխատանքները մեծապես նպաստել են կենդանական աշխարհի համակարգումը բարեփոխելու գործին, կարևոր դեր են կատարել հատկապես սարդակերպերի, հոդվածոտանիների, կռճիկավոր ձկների, խեցգետնակերպերի ուսումնասիրման և դասդասման բնագավառում։ Յոհան Քրիստիան Ֆաբրիցուսը նրան բնորոշել է որպես entomologorum nostri aevi Princeps («մեր ժամանակի մեծագույն միջատաբանի»), իսկ Ժան Վիկտոր Օդուենը նրան անվանել է Entomologiae Princeps («միջատաբանության իշխան»)[9]։

Հիշատակ

խմբագրել

Պիեռ Անդրե Լատրեյի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը գտնվող շիրմին Միջատաբանական ընկերության հանգանակած գումարով կանգնեցվել է նրա հուշարձանը[13]։

Լատրեյի կյանքի ու գործի ուսումնասիրությանը բազմաթիվ գրքեր են նվիրվել։ 1798-1850 թթ. միջակայքում նրա պատվին անվանվել է 163 միջատատեսակ[9]։ Լատրեյի պատվին անվանված տաքսոնների մեջ ներառված են նաև հետևյալները[14].

Կարևորագույն աշխատություններ

խմբագրել
  • «Essai sur l’histoire des fourmis» (Брив, 1798);
  • «Histoire naturelle des salamandres» (1800);
  • «Hist. nat. des singes» (2 т., 1801);
  • «Hist. nat. des reptiles» (вместе с Соннини, 1802; новое изд. 1826);
  • «Hist. nat. des crustacé es et insectes» (14 т., 1802-5);
  • «Genera crustaceorum et insectorum» (4 т., 1806-9);
  • «Considerations sur l’ordre naturel des animaux etc.» (1810);
  • «Mémoires sur divers sujets de l’histoire naturelle des insectes, de géographie ancienne et de chronologie» (1819);
  • «Familles naturelles du règne animal» (1825);
  • «Cours d’entomologie» (1831).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. 6,0 6,1 6,2 Dupuis C. Pierre André Latreille (1762-1833): The Foremost Entomologist of his Time // Annual Review of Entomology / A. E. Douglas, N. M. Gerardo, M. R. Berenbaum, T. E. Mittler, C. N. Smith, R. F. Smith, F. J. Radovsky, V. H. Resh, E. A. Steinhaus, C. M. Grozinger et al. — Annual Reviews, 1974. — Vol. 19, Iss. 1. — P. 1—14. — ISSN 0066-4170; 1545-4487doi:10.1146/ANNUREV.EN.19.010174.000245
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  9. 9,0 9,1 9,2 Claude Dupuis Pierre André Latreille (1762–1833): the foremost entomologist of his time(անգլ.) // Annual Review of Entomology. — 1974. — Т. 19. — С. 1—14. — doi:10.1146/annurev.en.19.010174.000245 Архивировано из первоисточника 20 Մարտի 2019.
  10. 10,0 10,1 10,2 David M. Damkaer A celebration of Crustacea // The Copepodologist's Cabinet: A Biographical and Bibliographical History, Volume 1. — American Philosophical Society, 2002. — С. 114—130. — (Memoirs of the American Philosophical Society, Volume 240). — ISBN 978-0-87169-240-5
  11. «Pierre André Latreille: The Entomologist Who Escaped Death Because of a Beetle». www.amusingplanet.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  12. Bory de Saint-Vincent, Correspondence, published and annotated by Philippe Lauzun, Maison d’édition et imprimerie moderne, 1908. (Read online)
  13. Paul Bauer, Deux siècles d'histoire au Père Lachaise, Mémoire et Documents, (978-2-914611-48-0), p. 476-477
  14. Hans G. Hansson. «Pierre André Latreille». Biographical Etymology of Marine Organism Names. Göteborgs Universitet. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Անդրե Լատրեյ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Անդրե Լատրեյ» հոդվածին։