Պերուջա գավառ (իտալ.՝ Provincia di Perugia), գավառ Իտալիայի Ումբրիա մարզում, որը պարունակում է տարածաշրջանի և բնակչության երկու երրորդը։ Պերուջա գավառի մայրաքաղաքը Պերուջա քաղաքն է։ Գավառն ընդգրկում էր ամբողջ Ումբիրայի տարածքը մինչև 1927 թվականը, ապա Տեռնին տարանջատվեց և դարձավ Ումբրիայի գավառ։ Պերուջա գավառն ունի 6,334 քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է Ումբրիայի երկու երրորդը, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 660000 բնակիչ։ Կան 59 կոմունաներ Պերուջա գավառում։ Գավառն ունի շատ տեսարժան վայրեր, հատկապես պատմական և գեղարվեստական։ Այնտեղ է գտնվում Կենտրոնական Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը։ Այն պատմականորեն Ումբրիների՝ իտալական ցեղերի նախահայրենիքն էր, իսկ հետագայում դա հռոմեական գավառ էր, ապա՝ մինչև 19-րդ դարի վերջը Պապական մարզ էր։

Պերուջա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՈւմբրիա
ՎարչկենտրոնՊերուջա
Օրենսդրական մարմինProvincial Council of Perugia?
Բնակչություն638 359 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Տարածք6334 կմ²
Սահմանակցում էՊեզարո է Ուրբինո, Անկոնա, Մաչերատա, Ասկոլի Պիչենո, Ռիետի, Տեռնի, Սիենա և Արեցո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-PG
Հեռախոսային կոդ075, 0578, 0742 և 0743
Փոստային ինդեքսներ06100 և 06010–06089
Ավտոմոբիլային կոդPG
provincia.perugia.it(իտալ.)

Պատմություն և տոպոլոգիա

խմբագրել
 
Պերուջա գավառ

Պերուջա գավառը հիմնադրվել է 6-րդ դարում Էտրուսկների կողմից։ Ումբրիա և Տիբերի հովիտները գտնվում են գավառի տարածքում։ Գավառի արևելյան հատվածը լեռնոտ տարածություն է, իսկ մնացած մասը ծածկված է անտառներով։ Գավառն ընդգրկում է Տիբեր գետի ավազանը և նրա վտակները։ Հարավային շրջաններում քիչ են լեռները։

Մետաքսը, եգիպտացորենն ու խոտը գավառի կարևորագույն գյուղատնտեսական արտադրանքներն են։ Մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ սնվում են Տիբեր գետի և նրա վտակների ջրերով ոռոգվող հողատարածքներում աճող խոտերով։ Պերուջան Պապական մարզերից՝ Հռոմից, Վիտերբոյից և Չերետո դի Սպոլետոից հետո չորրորդ կարևորագույն գավառն է[2]։ Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը, գտնվում է Պերուջա գավառում։ Լիճն ունի երեք կղզի[3]։ Լիճն ունի շուրջ 30 կիլոմետր շրջագիծ, բայց համեմատաբար մակերեսային է։ Այն սնվում է մոտակա լեռների աղբյուրներով[2]։

Վարչակազմ

խմբագրել

Պերուջա գավառի 59 կոմունաները կառավարվում են տեղական ընտրական մարմնի կողմից, ով պատասխանատու է տարածաշրջանային պլանավորման, կառավարման, մունիցիպալիտետի գործունեության, շրջակա միջավայրի, էներգիայի, ճանապարհների համար։ 2007 թվականին Պերուջա գավառում թմրամիջոցների չարաշահումից մահացել է 25 մարդ։ Դա գրանցված մահերի ամենաբարձր ցուցանիշն է Իտալիայի մարզերի մեջ[4]։

Տուրիստական վայրեր

խմբագրել

Պերուջա գավառը հայտնի է իր միջնադարյան պալատներով, ամրոցներով։ Պերուջայի տուրիստական վայրերն են՝ Ասսիզին, Սպոլետոն, Տոդին և այլն։ Ասսիզին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Հիմանական քաղաքներ

խմբագրել

Գավառի հիմնական քաղաքները, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 20000 մարդ։

Զինանշան Քաղաք Բնակչություն Տարածք
(քառակուսի կիլոմետր)
Պերուջա 167,579 449կմ2
Ֆոլինյո 57.917 263.7կմ2
Չիտտա դի Կասստելո 40,479 387կմ2
Սպոլետո 39,418 349կմ2
Գուբբիո 33,018 525կմ2
Ասսիզի 27,942 186կմ2
Բեստիա Ումբրիա 21,800 27.6կմ2

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերուջա (գավառ)» հոդվածին։