Պետրոս (լեռ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս (այլ կիրառումներ)
Պետրոս (ուկրաիներեն՝ Петрос), Չեռնոգորա լեռնաշղթայի ամենաբարձր լեռներից մեկը, գտնվում է Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում։ Բարձրությունը 2020,2 մ է։ Գտնվում է Շեշուլ և Գովերլա լեռների միջև։
Պետրոս | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ուկրաինա[1] |
Վարչատարածքային միավոր | Ռախովի շրջան և Անդրկարպատյան մարզ[1] |
Լեռնաշղթա | Կարպատյան լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2020 մետր |
Հարաբերական բարձրություն | 495 մետր |
Արևմտյան և արևելյան լանջերը զառիվեր են, բազմաթիվ քարակույտերով, հյուսիսային և հյուսիսարևելյան լանջերը զառիթափ են ժայռային ելուններով։ Ծածկված է առավելապես ենթաալպիական բուսականությամբ։ Տարածված են թփուտները (սիբիրյան գիհի, ալպյան վարդ, հապալասենի) և եղևնու անտառները (1530 - 1600 մ բարձրության վրա)։ Ձմռանը այստեղ լինում են հուսիններ։ Հարավային լանջերին կան զբոսաշրջիկության տարածքներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Українські Карпати» կայք
- Պետրոս լեռը - լուսանկարներ և ուղեգծեր Արխիվացված 2012-08-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս (լեռ)» հոդվածին։ |