Պետրոս Սիմեոնյան

հայ հասարակական գործիչ, խմբագիր, մանկավարժ

Պետրոս Սիմեոնյան (Սիմեոնյանց, Սիմոնյան) (1830, գյուղ Թոփթի (այժմ՝ (այժմ՝ Ղրիմ գյուղ, Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում[1]) — 1911, Թիֆլիս), հայ հասարակական գործիչ, խմբագիր, մանկավարժ։

Պետրոս Սիմեոնյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1830(1830-11-19)
ԾննդավայրՂրիմ, Ռոստովի շրջան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 26, 1911(1911-09-26) (80 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան (1849) և Դորպատի կայսերական համալսարան (1853)
Մասնագիտությունհասարակական գործիչ, խմբագիր և մանկավարժ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց և Մեղու Հայաստանի

Կենսագրություն

խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում։ 1849 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1851-1853 թվականներին սովորել Դորպատի համալսարանում։ Այնուհետև հաստատվել է Թիֆլիսում, եղել Գրիգոր և Անդրեաս Արծրունիների դաստիարակը, աշխատել Ներսիսյան դպրոցում, որպես ուսուցիչ և տեսուչ, միաժամանակ զբաղվել լրագրական և հասարակական գործունեությամբ։ Մասնակցել է Գայանյան օրիորդաց դպրոցի հիմնադրմանը (18691863-1886 թվականներին եղել է «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի (1873 թվականից՝ օրաթերթ), 1887-1891 թվականներին՝ Էջմիածնի «Արարատ» հանդեսի խմբագիրը[2][3]։ 1890-ական թվականների 1-ին կեսին վարել է Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) քարտուղարի պարտականությունները։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս[4][5]։

Դերը Հայաստանի պատմության մեջ

խմբագրել

Պատկանելով ազգային-պահպանողական հոսանքին՝ գերագնահատել է Հայոց եկեղեցու դերն ազգի պահպանման և միավորման գործում։ Միաժամանակ, մայրենի լեզվի, գրականության զարգացման և դպրոցների բարեկարգման հարցում իր դիրքորոշմամբ, ցարիզմի ազգաձուլման քաղաքականության պայմաններում, Սիմեոնյանը իր հրապարակախոսական հոդվածներով նպաստել է հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Դպրոցական ձեռնարկների հեղինակ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «zarkfoundation.com - Պետրոս Սիմեոնյան». zarkfoundation.com.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԵՂՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007
  5. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 375