Պետրոնի Գայ Ամատունի

խորհրդահայ գրող

Պետրոնի Գայ Ամատունի (ռուս.՝ Петро́ний Гай Аматуни́, հունիսի 29 (հուլիսի 12), 1916[1] կամ հուլիսի 12, 1916(1916-07-12)[1], Պրոլետարսկ, Q4406212?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 29, 1982(1982-04-29)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ ֆանտաստ գրող։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1958), ԽՄԿԿ անդամ (1958)։

Պետրոնի Գայ Ամատունի
Ծնվել էհունիսի 29 (հուլիսի 12), 1916[1] կամ հուլիսի 12, 1916(1916-07-12)[1]
ԾննդավայրՊրոլետարսկ, Q4406212?, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 29, 1982(1982-04-29)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնի Ռոստով
Մասնագիտությունգրող, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերֆանտաստիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Պետրոնի Գայ Ամատունին ծնվել է 1916 թվականին Վելիկոկնյաժեսկոյ ավանում (այժմ` Պրոլետարսկ)։ Սերել է հայ նախարարական հնագույն տոհմից։ Մանկությունն անցել է Հայաստանում, պատանեկությունը` Մոսկվայում։ 16 տարեկան հասակից աշխատել է որպես օդանավի մոդելավորման հրահանգիչ, սավառնակային սպորտի հրահանգիչ։ Հայրենական Մեծ պատերազմը սկսել է հեծելազորային զորքերից, հոսպիտալ տեղափոխվելուց հետո ուղարկվել է ռազմաօդային կործանիչների ուսումնարան, որն ավարտելուց հետո 1944 թվականից աշխատել է որպես օդաչու-հրահանգիչ։ Զորացրվելուց հետո եղել է ԴՕՍԱԱՖ-ի օդաչու-հրահանգիչ, 1953-1968 թվականներին` քաղաքացիական ավիացիոն նավի հրամանատար («Աերոֆլոտի» Ռոստովի ջոկատ)։

Պետրոնի Գայ Ամատունին եղել է հեքիաթի և գիտաֆանտաստիկ ժանրերի պրոֆեսիոնալ գրող։ Գրական ասպարեզում իրեն դրսևորել է 1940-ական թվականների երկրորդ կեսին։ Ամատունու ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, ղրղզերեն, չեխերեն[2]։

Հիշատակ

խմբագրել

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Маленький лётчик Пиро (1946)
  • Гаяна (трилогия):
    • Тайна Пито-Као (1957)
    • Тиунэла (1962)
    • Парадокс Глебова (1966)
  • Разведчик недр (1961)
  • Чао — победитель волшебников (1964)
  • Если б заговорил сфинкс… (1970)
  • Требуется король (1977)
  • Королевство восемью-восемь (1979)
  • Космическая горошина (1979)
  • Почти невероятные приключения в Артеке (1979)

Հայերեն են թարգանվել «Եթե սֆինքսը խոսեր» վեպը, «Կախարդներին հաղթող Չաօն» հեքիաթ-վիպակը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с. - 20 000 экз.
  3. «Библиотека им. П.Г. Аматуни». Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  4. «Brusov University Library քարտարան, Ամատունի, Պետրոնի Գայ». koha.brusov.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել