Պարունակ Կերտիկյան (1824, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1868, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ, հասարակական գործիչ։

Պարունակ Կերտիկյան
Ծնվել է1824
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1868
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

1949 թվականին ավարտել է Կ. Պոլսի ռազմաբժշկական ուսումնարանը։ 1847 թվականին Թուրքիայի փոքրասիական նահանգներում կատարել է ծաղկի դեմ պատվաստումներ, գրել «Ճանապարհորդություն Հայաստան երկրով դեպի Բաբելոն» օրագիրը (հրատարակվել է հետմահու)։ 1849 թվականին նշանակվել է Կ. Պոլսի «Հեյդար-Փաշա» հոսպիտալի բժիշկ, ապա ուղարկվել ծառայության Շումնա։ 1850 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, մասնակցել (Սերովբե Վիչենյանի և Գասպար Սինափյանի հետ) կառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ուսումնասիրել է Կ. Պոլսի հայկական ազգային դպրոցներում դասավանդման որակը։ 1860-1865 թվականներին իրականացրել է պայքարի արդյունավետ միջոցառումներ չարորակ տենդի և խոլերայի համաճարակների դեմ (արժանացել է կառավարական պարգևների)։ 1860 թվականին Կ. Պոլսում մասնակցել է Հայկական ազգային սահմանադրության ստեղծմանը։ Գրիպի, գերհյուծվածության (կախեքսիա) առաջացման պատճառների և բուժման մասին Կերտիկյանի հոդվածները հրատարակվել են Կ. Պոլսի ֆրանսիական և հայկական ամսագրերում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.