Պարույր Սևակ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարույր Սևակ (այլ կիրառումներ)
Պարույր Սևակ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանի հարավ-արևելքում, Երասխ-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից` 43 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Պարույր Սևակ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Համայնքի ղեկավար | Է. Ստեփանյան | |
Հիմնադրված է | 1978 թ. | |
Այլ անվանումներ | Սևակավան | |
Մակերես | 16,54 կմ² | |
ԲԾՄ | 1170 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 398[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Սևակավան անվանումը։ Սկզբնական շրջանում հիմնադրվել է որպես այգեգործական տնտեսություն, ապա 1984 թվականին դրան կից բնակավայրը կոչվել է գյուղ և իր անվանումը ստացել ի պատիվ Պարույր Սևակի։
Գյուղն ընկած է Ուրծի լեռնաշղթայի մեղմաթեք լանջերին։ Ծովի մակարդակից տեղադրված է 1170 մ բարձրության վրա։ Սահմանամերձ է Նախիջևանի ինքնավար հանրապետությանը։
Կլիման
խմբագրելԿլիման չոր, ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը` շոգ ու ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 °C, հուլիսյան միջինը՝ 23-ից 25 °C։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներն և չոր տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1998 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 604 | 623 | 600 | 398[1] |
Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 694 մարդ, որից 52% տղամարդիկ են, իսկ կանայք` 48%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 25%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 68%, հետաշխատունակները` 7%[2]։
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 181 տնտեսություն, միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի հողերը ոռոգվում են Արաքս գետի ջրերի պոմպակայաններով մղման արդյունքում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1885 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 800 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 945 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Արարատի մարզպետարան։.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն)
- Պարույր Սևակ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարույր Սևակ (գյուղ)» հոդվածին։ |