Պարալաքս
Պարալաքս (հուն․՝ παραλλάξ, παραλλαγή - փոփոխակի շարժում, փոփոխում, շեղում), առարկաների հարաբերական դիրքերի տեսանելի փոփոխությունը՝ դիտորդի (աչքի) տեղափոխության հետևանքով։ Սանդղակավոր սարքերով չափումներ կատարելիս պարալաքսի պատճառով կարող են սխալներ թույլ տրվել, եթե սանդղակը կիպ սեղմված չէ այն առարկաներին, որոնց երկարությունը չափվում է, կամ որոնց դիրքը որոշվում է։ Օպտիկակական սարքերում (օրինակ, դիտակներում կամ մանրադիտակներում) օկուլյարի առջևով դիտորդի աչքի շարժման ժամանակ պարալաքսն առաջանում է այն դեպքերում, երբ հաշվանքի ցանցը (կամ չափիչ թելը) չի համընկնում օբյեկտիվի ստեղծած պատկերի հարթությանը։ Պարալաքս հասկացությունը կարևոր դեր է կատարում աստղագիտության մեջ։
Աստղագիտական պարալաքս
խմբագրելԱստղագիտական պարալաքսում, որ կոչվում է նաև պարալաքսային շեղում, երկնոլորտում լուսատուների տեսանելի տեղափոխությունն է՝ պայմանավորված Երկրի առանցքային պտույտի, Արեգակի շուրջը Երկրի տարեկան շարժման և Գալակտիկայում Արեգակնային համակարգի շարժման հետևանքով տարածության մեջ դիտորդի տեղափոխությամբ։ Երկնային լուսատուների ճշգրիտ չափված պարալաքսը հնարավորություն է տալիս որոշել դրանց հեռավորությունը։
Օրական պարալաքս
խմբագրելՕրական պարալաքսն այն անկյունն է, որի գագաթը գտնվում է երկնային լուսատուի կենտրոնում, կողմերից մեկն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, իսկ մյուսը՝ դեպի Երկրի մակերևույթի վրա գտնվող դիտման կետը։ Օրական պարալաքսի մեծությունը կախված է լուսատուի զենիթային հեռավորությունից և փոփոխվում է օրական պարբերությամբ։
Տարեկան պարալաքս
խմբագրելՏարեկան պարալաքսի այն ուղղանկյուն եռանկյան փոքր անկյունն է (լուսատուին առընթեր), որի ներքնաձիգը Արեգակից մինչև աստղ եղած հեռավորությունն է, իսկ փոքր էջը՝ Երկրի ուղեծրի մեծ կիսառանցքը։ Տարեկան պարալաքսով որոշում են աստղերի հեռավորությունները։
Դարավոր պարալաքս
խմբագրելԴարավոր պարալաքսն Արեգակնային համակարգի շարժումով պայմանավորված և այդ շարժմանն ուղղահայաց ուղղությամբ աստղի անկյունային շեղումն է (տարվա ընթացքում)։
Հեռավորության չափումը պարալաքսի միջոցով
խմբագրելԻմանալով A և B դիտման կետերի L հեռավորությունը (բազան) և θ շեղման անկյունը, կարելի է որոշել հեռավորությունը առարկայից՝
- ։
Փոքր անկյունների համար (θ-ն ռադիաններով)`
- ։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |