Պատշգամբ (նկար, Մանե)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատշգամբ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պատշգամբ (ֆր.՝ Le Balcon), նկար, որը նկարվել է 1868-1869 թվականներին ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի (Édouard Manet, 1832-1883) կողմից։ Պատկանում է Փարիզի Օրսեի թանգարանին։ Նկարի չափսերն են 170×124.5։ Գրականության մեջ օգտագործվում է նաև նկարի անվանման «Պատշգամբում» տարբերակը։
Պատշգամբ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե[1] |
տարի | 1868 |
բարձրություն | 170 սանտիմետր |
լայնություն | 124,5 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր և խմբակային դիմանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
ներշնչված է | Majas on a Balcony?[2] |
պատկերված են
| |
Նկարը Օրսե թանգարանի կայքում | |
Ծանոթագրություններ | |
Le Balcon by Édouard Manet Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1868 թվականին Մանեն ծանոթանում է նկարչուհի Բերտա Մորիզոի հետ։ Նույն տարվա սեպտեմբերին նկարչուհին սկսեց ծառայել որպես բնորդուհի ապագա «Պատշգամբ» նկարի համար։ Նկարը ընդունվել է փարիզյան սալոնի ժյուրիի կողմից և ցուցադրվել է Փարիզյան սալոնում 1869 թվականի մայիսին։ Նրա հետ ցուցադրվել է Մանեի մեկ այլ նկար «Նախաճաշը արվեստանոցում»։ Բերտա Մորիզոն, այցելելով ցուցահանդեսը և տեսնելով նկարները, իր տպավորություններով կիսվել է նամակում, որ գրել է քրոջը՝ Էդմեին։
1884 թվականից նկարը գտնվել է ֆրանսիացի նկարիչ-մարշալ Գյուստավ Կայբոտի (Gustave Caillebotte) անհատական հավաքածուի մեջ։ Նրա մահից հետո, 1896 թվականին նկարը փոխանցվեց և համարվեց պետական սեփականություն, իսկ 1896 թվականին այն փոխանցվել է Լյուքսեմբուրգյան այգու ցուցասրահ։ 1929 թվականին այն գտնվում էր Լուվրի հավաքածուի մեջ, իսկ 1947 թվականին փոխանցվել է Ժե դե Պոմ (ֆր.՝ Jeu de Paume) ցուցասրահին։ 1986 թվականին նկարը փոխադրվել է Օրսեի թանգարան, որտեղ և գտնվում է մինչ այսօր։
Նկարագրում
խմբագրելՆկարում պատկերված է տեսարան պատշգամբում, որը ցանկապատված է կանաչ ցանկապատով։ Պատշգամբում գտնվում են երկու սպիտակաթույր զգեստներով կանայք, որոնցից մեկը նստած է (նկարչուհի Բերտա Մորիզո), իսկ մյուսը կանգնած է (ջութակահարուհի Ֆաննի Կլաուս)։ Նրանց ետևում կանգնած է հանդիսավոր հագնված տղամարդ (նկարիչ Անտուան Գիեմեն), իսկ հետին պլանի մթության մեջ կարելի է տարբերել Լեոն Կոելը Լենխովին, Մանեի խորթ որդուն։ Ենթադրվում է, որ « Պատշգամբ» նկարի սյուժեն և կոմպոզիցիան ներշնչվել են «Մախին պատշգամբում» նկարից (1808-1814), որի հեղինակն է եղել Ֆրանսիսկո Գոյան՝ Մանեի սիրելի նկարիչներից մեկը։ Պատշգամբ նկարի պատկերման պատրաստությունների ժամանակ Մանեն նաև նկարել է «Օրիորդ Կլաուսի դիմանկարը» (1868), որտեղ Ֆաննի Կլաուսը ներկայանում է պատշգամբում նստած։